Անհաշտություն թագավորական ընտանիքում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Անհաշտություն թագավորական ընտանիքում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն իր ամանորյա ուղերձին նախապատրաստվելուց առաջ աշխատանքային սեղանից հանել է Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի լուսանակարները: Թագուհին նախապատվությունը տվել է  թագավորական ընտանիքի մյուս անդամների լուսանակարներին: Դուրս է գալիս, որ նա հեռացրել է միայն թոռան նորաստեղծ ընտանիքի լուսանկարները՝ ներառյալ 7 ամսական Արչիինը:

Հատկանշական է, որ ընտանեկան նախընտրելի լուսանակարների կենտրոնում դրված է եղել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի  Սուրբ Ծնունդին նվիրված բացիկ-լուսանկարը:

Մեգան Մարքոլն ու արքայազն Հարրին հետ չեն մնացել այդ ձևավորված ավանդույթից և Սուրբ Ծնունդի նախօրեին հրապարակել են իրանց ընտանեկան լուսանկարը՝ փոքրիկ Արչիի մասնակցությամբ:

 

Պատճառը, թե ինչու է թագուհին այդպես վարվել, այժմ ակտիվ քննարկվում է սոցցանցերում:

Հատկանշական է, որ Սուրբ Ծննդյան առաջին ուղերձը տեսագրել է թագուհու պապիկը՝ Գեորգ 5-րդը 1932 թվականին: Ուղերձում թագուհին ամփոփում է տարին՝ կարևորելով տանի առանձնահատուկ նշանակությունը: Այս տարվա ելույթը դարձավ նրա թվով 75-րդ ուղերձը:

Նշենք, որ 2019 թվականն այնքան էլ հաջող չէր թագավորական ընտանիքի համար. հունվար ամսին Եղիսաբեթ թագուհու ամուսինը՝ Ֆիլիպ 2-րդը հանրության առաջ ներողություն է խնդրել ավտովթարի համար, որի  հետևանքով 2 մարդ է տուժել: Այս դժբախտ պատահարը քննարկումների ալիք է բարձրացրել առ այն, որ տարեց մարդիկ գուցե զերծ մնան մեքենա վարելուց: Այս հորդորներից հետո արքայազն Ֆիլիպը հրաժարվել է իր վարորդական վկայականից:

Մեկ այլ իրադարձություն  ևս ներքաշեց թագավորական ընտանիքին խառնաշփոթի մեջ. օգոստոս ամսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խնդրեց թագուհուն դադարեցնել պառլամենտի աշխատանքները: Արդյունքում՝ դատարանն այս որոշումը համարեց անօրինական:

Իսկ մի քանի շաբաթ անց Մեգան Մարքլին ու արքայազն Հարրիին պատասխանատվության ենթարկեցին այն բանի համար, որ նրանք անձնական ինքնաթիռով շրջում են՝ էկոլոգիական լուրջ վնաս հասցնելով  շրջական միջավայրին:

Սրանով չեն ավարտովում սկանդալները. պարզվեց, որ արքայազն Էնդրյուն ներքաշված է եղել սեքս-սկանդալի մեջ, որի հետևանքով թագուհին զրկել է նրան որոշակի արտոնություններից:

Իսկ արդեն տարվա վերջում՝ դեկտեմբեր ամսին, թագուհու ամուսինը հոսպիտալացվել է, քանի որ նրա տարիքը որոշակի անհանգստություններ է առաջացրել, իսկ հիվանդանոցային խնամքն ու հսկողությունն անվտանգության նկատառումներից ելնելով են իրականցվել. Ֆիլիպը 98 տարեկան է…

 

 

 

Կարդացեք նաև՝

 

 


Մեգան Մարքլը չի ընդգրկվել ամենաազդեցիկ կանանց ցանկում. Vogue [իսկ ովքե՞ր են ընդգրկվել]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Մեգան Մարքլը և Նաթալի Փորթմանը կպատմեն փղերի և դելֆինների մասին

Յոկո Օնո. ճակատագրական կին

Մի լուսանկարի պատմություն

BAFTA 2020

Թագուհին հայտարարեց…

Հարրին և Մեգանը տեղափոխվում են Կանադա

Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Թագավորական ընտանիքի ինտրիգները. ամփոփում

Մեգանը և Հարրին հրաժարվել են արքայական արտոնություններից…

10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Մեգան Մարքլը նոր գիրք է գրում երեխաների համար

Մեգան Մարքլը հագուստի հավաքածու է թողարկում

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հանդիպել են Բեյոնսեին ու Ջեյ Զիին