fbpx

«Անհայտ բաժանորդ». նոր ֆիլմ

Աշնան ամենասպասված պրեմիերաներից մեկն «Անհայտ բաժանորդ» ֆիլմն է, որի հովանավորներից մեկը Վիվառո ընկերությունն է:

Վերջինս լայն տարածում ստացած «Կատարյալ անծանոթները» (“Perfetti sconosciuti“) ֆիլմի ռիմեյքն է: Հարկ է նշել, որ կա ֆիլմի մոտ 9 ռիմեյք, որոնցից առավել հայտնի են իսպանական, ֆրանսիական, հունական, կորեական, ռուսական տարբերակները:
Այս պատմությունը մարդկային հարաբերությունների անկայունության մասին է, այն հարազատ բայց միևնույն ժամանակ այնքան օտար մարդկանց մասին է, այն գաղտնիքների մասին է, որոնք հերիք է ջրի երես դուրս գան, ամեն ինչ, ենթարկվելով դոմինոյի էֆֆեկտի սկզբունքի, կփլուզվի, հօդս կցնդի:

Կարճ նկարագիր:

Երբևիցե մտածե՞լ եք այն հարցի շուրջ, թե ինչպես փոխվեց կյանքն այն բանից հետո, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները լայն կիրառություն ստացան: Դրանք ներխուժեցին մեր կյանք և կարճ ժամանակում դարձան դրա անբաժան մասնիկը:
7 ընկերներ՝ 3 զույգ և մեկ տղամարդ, հավաքվում են ճաշկերույթի: Նրանք որոշում են խաղ խաղալ. եթե որևէ մեկի հեռախոսը զանգի, կամ հաղորդագրություն ստանա, նրանք պետք է բարձրաձայն կիսվեն բոլորի հետ զրույցի և նամակի մանրամասներով: Դե պատկերացրեք՝ որքան գաղտնիքներ կբացահայտնվեն երեկոյի ընթացքում…

Հայկական տարբերակի ռեժիսորն է Արշալույս Հարությունյանը, իսկ ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Անի Խաչիկյանն և Արթուր Մանուկյանը:

Ռեժիսորի՝ Արշալույս Հարությունյանի խոսքերով, այն դուր կգա հայ հանդիսատեսին, քանի որ համապատասխանում է մեր իրականությանը և շոշափում է թեմաներ, որոնք մտահոգում են մեզնից յուրաքանչյուրին:

«Սա մի հրաշալի ստեղծագործություն է, որն անդրադառնում է մարդկանց կյանքին, հարաբերություններին: Սա պատմություն է, որը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ: Երբ հարմարվում ես մեր իրականությանը՝ պետք է պատրաստ լինես բոլոր այն անակնկալներին, որոնք կյանքը քեզ ուղարկելու է», -ասել է ռեժիսորը և հավելել, -«Հայկական տարբերակը շատ նման է մեզ. այն մեզ նման տաքարյուն է, մեզ նման հակասական է»:

Ի դեպ շատերդ կհիշեք, որ այս պատմությունը բեմադրվել էր նաև Երևանի Պետական Կամերային Թատրոնում Արշալույս Հարությունյանի կողմից և կրում էր «Սև արկղ» անունը: Դրա հիմքում Ջոն Փրիսթլիի 1932 թ. «Վտանգավոր շրջադարձ» (Dangerous Corner)  պիեսն էր:

Դե ինչ՝ մեզ մնում է սպասել և վայելել հայկական այս նոր և շատ գունեղ գործը, որն արդեն շատ շուտով էկրաններ կբարձրանա:

Տես նաև մեր փոքրիկ տեսանյութը ֆիլմի մասին այստեղ:


Ազնիվ գողեր [լուսանկարներ պրեմիերայից]

5 ֆիլմ հայտնի գրողների մասին

Անհայտ բաժանորդ [լուսանկարներ պրեմիերայից]

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

5 ամառային ֆիլմ

«Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ և այս տարվա ստեղծագործական մարքեթինգի պատասխանատու Դիանա Մարտիրոսյանի հետ

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Արքայադուստր Դիանային կարող էինք տեսնել «Թիկնապահը 2» ֆիլմի գլխավոր դերում

«Կատարյալ անծանոթները» ֆիլմի 5 էկրանավորումները

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր Կառլոս Ռեյգադասի մասին

Հունիսի 5-ին տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը

“Big Little Lies” սերիալի ռեժիսոր Ժան-Մարկ Վալեի լավագույն գործերը