Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը - VNews

Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը

անաստասիա արքայադուստր հավատալ չհավատալ - Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը

Եթե դու նույնպես 90-ականների սերնդից ես, ապա «Անաստասիա» մուլտֆիլմը հավանաբար քո ամենասիրելի անիմացիոն ֆիլմերից է: Այն հայտնի Disney-ի արտադրությունը չէ, այլ 20’s Century Fox-ինը: Վերջինս, սակայն, արդեն պատկանում է Disney-ին, հետևաբար Անաստասիան կարող է միանգամայն վստահ կանգնել Մոխրոտի, Արիելի ու մյուս արքայադստրերի կողքին:

Մուլտֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է 1997թ.-ի նոյեմբերին և 2 անգամ առաջադրվել ու հաղթել Օսկարի ամենամյա մրցանակաբաշխության անվանակարգերում, պատմում է Ռուսաստանի արքա Նիկոլայ II-ի դստեր մասին, որն անհետանում է: Շատերդ գիտեք՝ ինչ սցենարային գիծ ունի այն. Նիկոլայ II-ը խնջույք է կազմակերպում, որի ժամանակ հայտնվում է Ռոմանովների ընտանիքի նախկին խորհրդական Գրիգորի Ռասպուտինը, որին աքսորել էին՝ մեղադրելով դավաճանության մեջ: Մուլտֆիլմում Ռասպուտինը հոգին վաճառել է դևին, որպեսզի կարողանա վրեժ լուծել՝ արդյունքում հեղափոխություն սկսելով: Անաստասիային ու նրա տատիկին օգնում է փախչել ընտանիքի համար աշխատող մի տղա` Դիմիտրին: Ռասպուտինը հետապնդում է նրանց, սակայն սառույցը կոտրվում է և նա ընկնում է: Անաստասիան պատահաբար ընկնելով գնացք բարձրանալիս, թողնում է տատիկի ձեռքն ու գլուխը հարվածում գետնին, ինչի արդյունքում հիշողությունը կորցնում է: Այսպես անցնում է 10 տարի և Անաստասիան անհայտ կորած է համարվում, մինչդեռ նա ապրում ու մեծանում է մանկատանը՝ չհիշելով ոչինչ իր մասին:

Այո՛, գրեթե բոլորս գիտենք՝ ինչպես է այստեղ շարունակում ու ավարտվում մուլտֆիլմը, սակայն քչերը գիտեն, որ Անաստասիայի պատմությունը մասամբ ճշմարտություն է:

Ի՞նչ է ինչ եղել իրականում և ինչպե՞ս է անհետացել իրական արքայադուստր Անաստասիա Նիկոլաևնա Ռոմանովան… միասին փորձենք իմի բերել:

Ո՞վ է Անաստասիան

Իրական արքայադուստր Անաստասիա Նիկոլաևնա Ռոմանովան ծնվել է 1901թ.-ի հունիսի 18-ին և Նիկոլայ II արքայի փոքր դուստրն էր: Չնայած, որ արքայական ընտանիքից էր, Անաստասիան, իր քույրերը և եղբայրները քնում էին սովորական անկողիններում ու իրենց հոգսերն ինքնուրույն էին հոգում: Ռոմանովների ընտանիքի մտերիմներից մեկի՝ Աննա Վիրուբովայի խոսքով Անաստասիան խելացի ու խիզախ աղջնակ էր, որը սիրում էր կատակներ անել իր ընտանիքի անդամների, աշխատողների հետ ու նրանց գլխին խաղեր խաղալ: Նա հետաաքրքրված չէր ուսմամբ և դաս չանելու համար մագլցում էր ծառերը՝ հրաժարվելով իջնել: Արքայադուստրը նաև տառապում էր հոդացավերով, ինչը երբեմն դժվարեցնում էր նրա տեղաշարժվելը: Նա առողջական խնդիրներ է ունեցել դեռ մանուկ հասակից և միշտ զգայուն ու փխրուն է եղել: Նրան բուժում էր ընտանիքի բարեկամ Ռասպուտինը:

ռասպուտին - Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը

Գրիգորի Ռասպուտինը Ռոմանովների խորհրդականն էր, մի խորհրդապաշտ, որը պնդում էր, որ կարող է բուժել մարդկանց: Նրան վստահում էր արքայական ընտանիքը, այդ թվում նաև Անաստասիան: Ռոմանով երեխաները հաճախ նրան նամակներ էին գրում և նա էլ բարի նամակներով էր պատասխանում երեխաներին: 1912թ.-ին արքայական ընտանիքի աշխատողներից մեկն անհանգստություն հայտնեց, երբ տեսավ, որ Ռասպուտինն այցելում է աղջիկներին, մինչդեռ վերջիններս միայն գիշերազգեստով էին: Շատերի խոսքով ոչ մի անպատշաճ բան տեղի չէր ունեցել Ռասպուտինի ու արքայական տան աղջիկների միջև, սակայն այն ժամանակ այս դեպքը բավական մեծ աղմուկ բարձրացրեց: Ժամանակի ընթացքում սկսեցին շշուկներ պտտվել, որ Ռասպուտինը սիրավեպ ունի թագուհու և նրա երիտասարդ աղջիկների հետ: Շշուկները հանդարտեցնելու նպատակով ցարը Ռասպուտինին աքսորեց երկրի սահմաններից դուրս՝ Պաղեստին: 1916թ.-ին որոշ մարդիկ, որոնք դեմ էին նրա՝ թագուհու վրա ունեցած ազդեցությանը, ծեծեցին, թունավորեցին, կրակեցին նրա վրա ու դանակի հարվածներով վերջապես սպանեցին, ապա նետեցին ջուրը: Նրա մահը վշտացրեց արքայական տան բոլոր անդամներին, այդ թվում նաև արքայադուստր Անաստասիային:

Այսպես ավարտվեց Ռասպուտինի պատմությունը, և ի տարբերություն մուլտֆիլմի նա վրեժ չլուծեց իրեն աքսորելու համար:

Ռոմանովների ընտանիքի մահապատիժը

Ռասպուտինի մահվանից ամիսներ անց՝ 1917թ.-ի փետրվարին, սկսեց ռուսական հեղափոխությունը: Վերջինս ներխուժեց նաև արքայական պալատ և արդյունքում Ռոմանովներին աքսորեցին Սիբիր: Տոբոլսկում բնակվելու ընթացքում նրանց լավ էին վերաբերվում, նրանք առողջական խնդիրներ ունեին, սակայն շարունակում էին ասեղծնագործությամբ ու երաժշտությամբ զբաղվել: Երբ բոլշեվիկները սկսեցին կառավարել ողջ Ռուսաստանը, Ռոմանովների ընտանիքը ևս մեկ անգամ տեղափոխվեց, այս անգամ՝ Եկատերինբուրգ:

Չնայած ձերբակալված լինելու կարգավիճակին՝ Անաստասիան և քույրերը փորձում էին նորմալ կյանքով ապրել, սակայն ամեն ինչ սկսեց փոխվել, երբ նրանք փակված մնալու պատճառով սկսեցին առողջական ավելի լուրջ խնդիրներ ունենալ: Ասում են՝ նույնիսկ մեկ անգամ Անաստասիան թարմ օդ էր ուզում շնչել և ուղղակի բացեց պատուհանը, երբ հսկիչներից մեկը կրակեց նրա ուղղությամբ. Անաստասիան հազիվ կարողացավ խույս տալ փամփուշտից:

Բոլշեվիկ հեղափոխական Յակոբ Միխայիլովիչ Յուրովսկին նկարագրել է Ռոմանովների մահվան ամբողջ «դրվագը». 1918թ.-ի հուլիսի 17-ի գիշերը Ռոմանովների ողջ ընտանիքին արթնացրին ու ասացին, որ արագ հագնվեն: Նիկոլաև ցարին ու կնոջն ասացին, որ ընտանիքին տեղափոխում են ավելի ապահով վայր, որպեսզի Սպիտակ բանակը նրանց չվնասի:

Գուցե թագուհին կանխազգում էր, թե ինչ պետք է կատարվի այդ գիշեր և դրա համար էլ նախորդը օրը ստիպել էր աղջիկներին թանկարժեք զարդերը կարել իրենց ամենալավ զգեստների ներսում, որպեսզի հնարավորության դեպքում կարողանային փախչել ու գոյատևել:

solved mysteries orig 1 960x558 - Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը

Արքային, թագուհուն ու 5 երեխաներին ուղեկցեցին մի փոքր նկուղ: Յուրովսկին ու իր հսկիչները ներս մտան նկուղ և ասացին արքային, որ ողջ ընտանիքին մահապատժի են ենթարկել և սկսեցին կրակել: Արքան ու թագուհին առաջինը մահացան կրակոցներից, որից հետո սպանեցին նաև արքայական ընտանիքի ծառայողներին: Անաստասիային սպանելն այդքան էլ հեշտ չէր, նա չմահացավ կրակոցից, գուցե պատճառը զգեստի տակ կարված զարդերն էին, որոնք պաշտպանել էին նրան փամփուշտից: Նա պատին էր հենվել, արյունահոսում էր ու ցավից գոռում, մինչև նրան չսպանեցին: Նա ընտանիքի վերջին ողջ մնացած անդամն էր: Ասում են՝ ողջ ընտանիքին ու ծառայողներին սպանելն ընդամենը 20 րոպե է տևել:

Այսպես՝ «Անաստասիա» մուլտֆիլմում Անյան ընդամենը 7 տարեկան էր, երբ հեղափոխության արդյունքում նրա ընտանիքին սպանեցին, սակայն իրական կյանքում նա 16 տարեկան էր, երբ հորը գահընկեց արեցին և 17 տարեկան, երբ մահացավ:

Ռոմանովների ընտանիքի անունը պատմությունից ջնջելու համար, նրանց թաղեցին առանց որևէ արարողության՝ չբացահայտելով հանրությանը նույնիսկ նրանց գերեզմանի վայրը: Սա առիթ տվեց շատերին մտածել, կամ գուցե հավատալ, որ ընտանիքի անդամները դեռ ողջ են: Տարիներ անց տարբեր կանայք հայտնվեցին՝ պնդելով, որ քույրերից մեկն են:

Երբ տասնյակ տարիներ անց Ռոմանովների ընտանիքի անդամների դիերը հայտնաբերվեցին, Ալեքսեյի ու Անաստասիայի դիակները չկային. մարդիկ սկսեցին խոսել, որ ընտանիքի բոլոր անդամները մահացել են և միայն նրանք են ողջ մնացել: Բոլորին հետաքրքրում էր՝ արդյոք ողջ էր մնացել Անաստասիան, եթե այո, ապա որտե՞ղ էր նա: Որտե՞ղ էր Անաստասիան:

Անաստասիայի առեղծվածը

Անաստասիա Ռոմանովան արդեն հարյուր տարուց ավելի է, ինչ մահացել է, սակայն նրա մասին շշուկները շարունակվում են կենդանի մնալ: Նա դարձել է գրքերի, ֆիլմերի, ներկայացումների հերոսուհի, նրա մահվան ու գերեզմանի մասին նույնպես քիչ շշուկներ չկան:


Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Netflix-ը հրապարակել է Ռոմանովների մասին պատմող սերիալի թրեյլերը

Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը

Հրաշագործ Մերլինի լեգենդը. Չարի որդին և Աստծո ծառան

Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Էլդորադոյի լեգենդը. Երկիր, որտեղ գանձերը սովորական են, ինչպես ճամփեզրի քարերը

Արյունոտ Մերիի լեգենդը. Ո՞վ է հայելու մյուս կողմում

Անհետացման տարօրինակ դեպքեր, որոնք մինչ օրս չեն բացահայտվել

5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

Հրեշտակներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Տարօրինակ, առեղծվածային սպանություններ

Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

5 լեգենդ լուսնի մասին

Իրական Դրակուլան. մի՞ֆ, թե՞…