fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Անժելա Սարաֆյանը Bazaar-ի հետ խոսել է «Westworld»-ի մասին (ֆոտոշարք)

Անժելա Սարաֆյանը Harper’s Bazaar-ի նոր աստղն է:

Հայտնի ամսագրի օնլայն կայքը հարցազրույց է վերցրել հայազգի դերասանուհուց՝ իր ու իր մասնակցությամբ սերիալի՝ «Westworld» մասին:

Խոսելով իր մարմնավորած կերպարի՝ Քլեմենտինի մասին՝ Սարաֆյանն ասել է, որ ամեն ինչ սիրում է իր կերպարի մեջ: Նա նշել է, որ կերպարը մեծ ազդեցություն է թողել իր անձի վրա ու ստիպել, որ շատ բաների մասին այլ կերպ մտածի:

«Միշտ չեմ հասկացել, երբ աղջիկները մտածել են դպրոցից հետո անմիջապես հարմար ամուսին գնտելու մասին: Միշտ փորձել եմ ինքնուրույն հաստատվել, և չֆիքսվել իմ տեսքի վրա: Սակայն կերպարս սովորեցրեց ինձ, որ կին լինելն ու ինքս ինձ կին զգալը նույնպես հաճելի է: Հաճելի է շրթներկ քսելն ու գեղեցկությունը գնահատելը, այլ ոչ թե այն թաքցնելը…» 

Նա նաև ասել է, որ իր ամենասիրելի պահերից մեկը սերիալում, դաշնամուր նվագելն է, քանի որ իրական կյանքում նույնպես սիրում է դաշնամուր նվագելը:

Դերասանուհին նաև խոսել է Հոլիվուդում վերջերս ակտիվ տարածում գտած «Me Too» շարժման մասին և նշել, որ հիանալի է տեսնել փոփոխությունները, որ այսօր կատարվում է հօգուտ կանանց բարօրության ու տղամարդկանց հետ ունեցած հավասարության:

Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ Անժելա Սարաֆյանը ELLE ամսագրի համար կարդում էր երկրպագուների՝ «Westworld» սերիալի երկրորդ սեզոնի մասին ունեցած կանխատեսումները: Այն կարող եք դիտել այստեղ:

 

 


КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

Վենսան Կասելը՝ “Westworld”-ի 3-րդ եթերաշրջանում

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար

5 ֆիլմ Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ

Ջենիֆեր Լոպեսը BAZAAR ամսագրի նոր շապիկին է (լուսանկարներ)

Անժելա Սարաֆյանը հայտնի աստղերի հետ՝ InStyle-ի մեծարման երեկոյին

Emmy 2018. Ամուսնության առաջարկ բեմի վրա, ծպտված դերասան, լավագույն լուքերը և ավելին

“Breaking Bad” հեռուստասերիալի աստղ Ահարոն Փոլին կտեսնենք “Westworld”-ի նոր եթերաշրջանում

Զրուցեցինք ուկրաինական Harper’s Bazaar-ի խմբագիր Անտոն Երեմենկոյի հետ

#ПосиделиПоговорили с редактором Harper’s Bazaar Ukraine Антоном Еременко

5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Նիք Ջոնասը հանդիպում է Անժելա Սարաֆյանի հետ

Էնդի Ուորհոլ. անմահ անուն

7 տեղեկություն “Westworld”-ի մասին

Անժելա Սարաֆյան. հայուհին Հոլիվուդում