Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում - VNews

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

es ashxatum em 2 1 - Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Աննկարագրելի Անջելինա Ջոլին այս անգամ Elle ամսագրի նոր համարում է, և խոսում է կանանց, նրանց իրավունքների, ազատության և սահմանափակումների մասին:

«Կային ժամանակներ, երբ կանայք պատժվում էին միայն այն բանի համար, որ առանց ամուսնանալու սեռական հարաբերություններ էին ունենում տղամարդկանց հետ, ազատ խոսում էին քաղաքական և կրոնական թեմաներից, կամ տարբերվող հագուստ էին կրում:
Կանանց ստիպում էին լռել և կառավարում էին գրեթե բոլոր հասարակություններում: Օրինակ Ժաննա դ’Արկին այրեցին կրակի վրա՝ մեղադրելով կռապաշտության և հերետիկության մեջ, նրան մեղադրում էին նաև, որ վերջինս տղամարդու հագուստ էր կրում…

Դարեր շարունակ կանանց, որոնք չեն ենթարկվել հասարակության կողմից սահմանած կանոններին, համարել են տարօրինակ, վտանգավոր և անբնական: 

Ես շատ եմ եղել այն երկրներում, որտեղ իմ հայացքների պատճառով կարող էի ճաղերի ետևում հայտնվել, եթե լինեի այդ երկրի քաղաքացի:

Աշխարհում ավելի քան 200 000 000 կին և աղջիկ ժամանակին բարդ և վտանգավոր վիրահատություններ են տարել, ավելի քան 650 000 000 կին և աղջիկ նախքան չափահաս դառնալը ստիպողաբար ամուսնացել են: Հազարավոր կանայք և աղջիկներ սպանվում են այսպես ասած՝ պատվի համար, միայն այն բանի համար, որ վերջիններս կամքի ուժ են դրսևորել և դեմ են դուրս եկել ընտանիքի անդամներին: 

Այս կանայք հոգնել են անարդարությունից և տառապանքից և նրանք չեն պատրաստվում համակերպվել այն ամենի հետ, ինչի հետ համաձայն չեն: 

Մենք (կանայք) չենք ցանկանում յուրաքանչյուր օր արթնանալ և պայքարել, մենք ցանկանում ենք լինել փխրուն, ցանկանում ենք սիրել և սիրված լինել, ցանկանում ենք, որ մեր մասին հոգ տանեն: Մենք չունենք կախարդական ուժ, և միակ բանը, որ ցանկանում ենք՝ մեկս մյուսի մասին հոգ տանելն է, և աշխատելն է այն մարդկանց հետ, որոնք հաշվի են նստում մեզ հետ:

Ես իմ աղջիկներին էլ եմ միշտ ասում, որ չկա ավելի գրավիչ բան, քան կինը, որն ունի սեփական կարծիք և տենչում է ազատության…»:

Ավելին՝ այստեղ:

2 1 960x1038 - Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարումelm090119wlangelina0006 logo 1564689383 960x627 - Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարումelm090119wlangelina0007 logo 1564689126 960x1062 - Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարումelm090119wlangelina0010 logo 1564683494 960x1440 - Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարումelm090119wlangelina0012 logo 1564689285 960x1212 - Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարումsept cover news no lines 1564676016 960x1211 - Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում1 3 960x1176 - Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում


Ինչու՞ են դադարեցվել «Ֆանտաստիկ գազանները 3» ֆիլմի նկարահանումները…

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Անջելինա Ջոլին հետաքրքիր փաստեր է պատմել իր երեխաների մասին

Գերմանիայում 8 մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի հնգապատիկ դոզա

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Մահացել է Marvel-ի ֆիլմերի հայտնի դերասանը՝ Չեդվիկ Բոուզմանը

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից