Անմահ դասականը. Werner Goldberg - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Անմահ դասականը. Werner Goldberg

Գերմանացի լուսանկարիչ Werner Goldberg-ի ստեղծագործական ճանապարհը ձգվեց մինչև 50 տարի:
Այդ 50 տարվա ընթացքում դասական դարձած լուսանկարիչը ճանապարհորդեց ամբողջ աշխարհով՝ իր օբկյեկտիվում անմահացնելով բոլոր ժամանակների համար գեղեցկության և տաղանդի էտալոն դարձածներին:
Լուսանկարչի «աչքից» չի կարողացել փախչել անգամ Սալվադոր Դալին:

Լուսանկարիչն իր կյանքի ընթացում միշտ կրկնել է.

«Ամեն աչք ինքն է ստեղծում սեփական պատկերացումների գեղեցիկը»:

«Գեղեցկությունը զարգանում է տեսողական ընկալման ակտի հետ: Այն ավելի է աճում, երբ հայտնվում է մարդու տեսադաշտում»:

1960-70 թթ.  Wernerն ու նոր նվաճումները

Հենց այս թվականներին էր, որ լուսանկարիչն սկսում է աշխատել Stern ամսագրի համար:
Ամսագրի համար ստեղծագործելիս Werner-ը լուսանկարում է այնպիսի հայտնիների, ինչպիսիք են Andy Warhol-ը, Romy Schneider-ը, Joe Dallesandro-ն, Pablo Picasso-ն և այլք:

Ավելի ուշ լուսանկարիչն սկսում է լուսանկարել գովազդների համար, իսկ այսօր նրա գործերը համարվում են հավերժ մնայուն և դասական:

1966 թ. Wernerն ու Սալվադոր Դալին

Թվական, որը բեկումնային էր լուսանկարչի արվեստի համար: Հենց այս թվականին էր, որ Werner-ին վիճակվեց մեկ շաբաթ ապրել Դալիի տանը՝ կողք-կողքի հանճարի հետ:
Նպատակը մեկն էր. լուսանկարիչը պիտի ռեպորտաժ և գիրք ստեղծեր հայտնի սյուրռեալիստի մասին:
Դալին միայն մեկ պայմանով է համաձայնում լուսանկարվել. Դալիի հետ այնպիսի մի մոդել պիտի լուսանկարվեր, որը կրակ կտար նրա կախարդանքին: Ընտրեցին Lotte Tarp-ին և հայտնվե՜ց…

Հայտնվեց երկար սպասվածը՝ Da Da Dali գիրքը:

Vnews-ն առանձնացնում է Werner Goldberg-ի Da Da Dali գրքի համար արված և այլ անհավանական լուսանկարներ:

Սալվադոր Դալի և Lotte Tarp

1 2

Արձակուրդներ Վենետիկում. 1950-ականներ

19 լուսանկար, որ դուր չի գալիս չինական կառավարությանը. Lu Guang

Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Երեխաների և կենդանիների ընկերության մասին

Անձնագրի հավես նկա՞ր. հնարավոր է

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

«Ոչ» հարսանեկան լուսանկարներ Իեն Ուելդոնից

Լուսնի մասնակի խավարում 2019. Լուսանկարներ

Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Չեռնոբիլի աղետը բացառիկ լուսանկարներով

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

«Led Zeppelin»-ի, «Queen»-ի, Դեյվիդ Բոուիի և այլ ռոք աստղերի 1970-80-ականներին արված լուսանկարները

Հրապարակվել են National Geographic-ի ճամփորդական լուսանկարների մրցույթի հաղթողների աշխատանքները

Բացառիկ լուսանկարներ՝ արված Քուրթ Քոբեյնի մահվանից 5 ամիս առաջ