Աննա Մելիքյանի նոր՝ «Фея» ֆիլմը դիտելու 5 պատճառ - VNews

Աննա Մելիքյանի նոր՝ «Фея» ֆիլմը դիտելու 5 պատճառ

Ապրիլի 30-ից «КиноПоиск HD»-ով կարող եք դիտել հայազգի երիտասարդ կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Фея» ֆիլմը։ Այն պատմում է համակարգչային խաղերի ոլորտի աշխատակցի մասին, որի կյանքում շատ պատահական հայտնվում է մի էկոակտիվիստուհի ու մեծ փոփոխությունների առիթ դառնում։ Յարոսլավ Զաբալուևը պատմել է, թե ինչու արժե նայել այս ֆիմը։

Անսովոր հայացք գեյմ-ինդուստրիային

Ֆիլմի գլխավոր հերոսը վիրտուալ խաղերի հանճար է, նա պատրաստվում է շուկա հանել իր հեղինակային խաղի երրորդ սերիան. հերոսի մասնագիտությունը սյուժեի կարևորագույն շարժիչն է։ Մի քանի անգամ մենք կարող ենք ականատեսը լինել հերոսի ստեղծած հինսլավոնական էքշն-ֆանտազիային։ Առհասարակ, գեյմ-դիզայներները հազվադեպ են մեծ էկրանի հերոս դառնում, իսկ ռուսական կինոիրականության մեջ դա գրեթե երբեք չի պատահում։

Այսպիսի Կոնստանտին Խաբենսկի մենք վաղուց չենք տեսել

Կոնստանտին Խաբենսկին, անխոս, լավ դերասան է, սակայն վերջերս նրա վրա դրոշմվել է «Շատ Լավ Մարդու» դեմքի արտահայտությունը։ Այո’, երբեմն նրա հերոսները հայտնվում էին բարդ իրավիճակների մեջ, սակայն նրանք միշտ լավ մարդիկ էին, կամ մարդիկ, որոնք ձգտում են լավը դառնալ։ Իսկ ահա Մելիքյանի ֆիլմում Խաբենսկին հակահերոս է մարմնավորում. նա գրեթե Ուոլթ ՈՒայթն է «Breaking Bad» սերիալից։ Կերպաը սկզբունքային է, էգոցենտրիկ ու մի քիչ տհաճ։

Արտասովոր հայացք հավատքին

Մելիքյանի ֆիլմը ինչ-որ պահից սկսում է համարձակորեն խաղալ այնպիսի թեմաների հետ, որոնք վաղուց համարվում էին Միխալկովինն ու Խոտինենկոյինը՝ ուղղափառության ու ժողովրդականության։ Հերոսը ստեղծում է հայրենասիրական խաղային բլոկբաստեր, ինչ-որ պահի էլ հին ընկերուհիներից մեկը բացահայտում է նրա նմանությունը Անդրեյ Ռուբլևի որմնանկարի հետ։ Մելիքյանին հաջողվել է նախ հատել թույլատրելիի բոլոր սահմանները, հետո միայն՝ լավ ելք գտնել դեպի պարզ մետաֆիզիկա։

Խոսակցություններ սուր թեմաներով

Երբ ռուս սցենարիստներն ու ռեժիսորները սկսում են խոսել քաղաքականության մասին, ստացվում է կամ ուրախ անեկդոտ, կամ չափազանց լուրջ զրույց, կամ էլ՝ գյուղական արձակ։ Մելիքյանի ֆիլմը չի կատակում։ Ֆիլմի կորևոր սյուժեներից մեկն այն է, որ ստեղծվում ու զարգանում է «Коловрат» խաղի երկրպագուներից բաղկացած ազգային կազմակերպությունը։ Ֆիլմը հստակ ու լակոնիկ մատնանշում է ռուս իրականության թույլ տեղը։ Ռուս ազգայնականներն արդեն վաղուց այսքան համոզիչ չէին եղել էկրաններին։

Ֆիլմը նորարարական է

Այն ոչ միայն անսովոր ու պրովոկացիոն է, այլև զարդարված է կինոատրակցիոններով։ Այդ վառ, բազմաշերտ կոնստրուկցիաները անդադար ներկայանում են հանդիսատեսին նորանոր տեսանկյուններից։ Մելիքյանը միշտ էլ կարողացել է ներկայացնել էկրանների Մոսկվայի ոգին. Աննան աշխատել է օպերատոր Անդրեյ Մակոյի հետ, որին հաջողվել է ֆիքսել մայրաքաղաքի չար հմայքը։

Դժվար է վստահաբար ասել, թե որն է ֆիլմի գաղափարը. այստեղ դրանք շատ են ու տարբեր։ Ֆիլմում նաև առկա են երկրորդ պլանի վառ կերպարներ։

Աղբյուրը՝ КиноПоиск