fbpx

5 ֆիլմ Աննա Մելիքյանից

Հայազգի Աննա Մելիքյանը ռուսական իրականության ամենասիրված, իր տեսակի մեջ յուրօրինակ և տարբերվող ռեժիսորներից մեկն է: Աննա Մելիքյանը չի դադարում զարմացնել երկրպագուներին:
VNews-ը ձեզ է ներկայացնում ռեժիսորի 5 ֆիլմերը, որոնք կտպավորեն և հաճելիորեն կզարմացնեն ձեզ:

Մարս/Марс, 2004

դերերում՝ Գոշա Կուցենկո, Նինա Կիկնաձե, Արթուր Սմոլյանինով ևն

Այս հետաքրքրաշարժ կատակերգության գլխավոր հերոսը Բորիս անունով մի երիտասարդ տղամարդ է: Միապաղաղ և անհետաքրքիր կյանքը զզվեցրել և հոգնեցրել է Բորիսին: Նա փորձում է փոխել ինչ-որ բան, գտնել ինքն իրեն և հասկանալ: Մի գեղեցիկ օր հերոսը նստում է գնացք և սլանում հեռու-հեռու: Առավոտյան արթնանում է մի անծանոթ և տարօրինակ վայրում, որտեղի բնակիչները աշխատում են փափուկ խաղալիքների գործարանում. այս կարճաժամկետ ճանապարհորդությունը մեկընդմիշտ փոխում է Բորիսի կյանքը:

Ջրահարսը/Русалка, 2007

դերերում՝ Մարիա Շալաևա, Եվգենի Ցիգանով, Մարիա Սոկովա ևն

2007 թ. էկրաններ է բարձրանում ռեժիսորի «Ջրահարսը» ֆիլմը, որը արժանացել է «Ոսկե արջի»:
Ֆիլմը պատմում է Ալիսա անունով մի աղջկա մասին, ով արտասովոր է: Նա մեծացել է ծովին մոտ գտնվող մի տանը՝ խենթ ու խելառ ընտանիքում: Աղջնակն օժտված է գերբնական հատկությամբ. նա տեսնում և զգում է ավելի քան բոլորը:
18 տարեկանում Ալիսան տեղափախվում է Մոսկվա՝ կյանքը փոխելու: Այստեղ նա սիրահարվում է: Կկարողանա՞ հարուստ և հաջողակ տղան սիրել Ալիսայի պես խենթին: Ինչի՞ է պատրաստ աղջնակը հանուն սիրո: Ջրահարսի հայտնի պատմության ժամանակակից տարբերա՞կ:
2008 թ. Մարիա Շալաևան արժանացել է «Նիկա մրցանակի»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

 Աստղ/Звезда, 2014

դերերում՝ Տինատին Դալակիշվիլի, Սևերիա Յանուշաուսկայտե, Պավել Տաբակով, Անդրեյ Սմոլյակով ևն

Սերը արժանի է կյանքի, կյանքը ՝ սիրո:

Ֆիլմի կենտրոնում է երիտասարդ սկսնակ դերասանուհի Մաշան: Մաշան խնդիր ունի՝ թերարժեքության բարդույթ: Աղջիկը ձգտում է կատարելության և վստահ է, որ դրան կարող է հասնել միայն կրծքի, ականջների, շրթունքների, քթի, ոտքերի և մարմնի այլ մասերի վիրահատություններից հետո: Նրան թանկարժեք վիրահատություններ են անհրաժեշտ, որ նա գոնե մի քանի քայլ մոտենա երազանքին՝ դառնա իդեալական դերասանուհի:
Մյուս հերոսուհին հարուստ և գեղեցիկ Մարգարիտան է, ով ունի հարուստ ամուսին և խորթ որդի:
Ճակատագրի բերումով այս երկու կանանց ուղիները հատվում են, և նորանոր բացահայտումները վերջնականապես փոխում են նրանց և մյուսների կյանքը:

Այսպիսի տրամադրություն, Բախի ադաջիո և Լենայի կյանքից մի փոքր հատված/Такое настроение, адажио Баха и небольшой фрагмент из жизни девушки Лены, 2014

դերերում՝ Օլգա Դուևա, Մաքսիմ Մատվեև


Գեղեցիկ, գունեղ, տրագիկ ֆիլմ: Լիամետրաժ, թե կարճամետրաժ՝ էական չէ. Մելիքյանը կարողանում է ստեղծել հուզող և չափազանց տաք կինոնկարներ:
Լենան ճնշված է ու դեպրեսիվ, նա իրեն միայնակ է զգում. Լենան սեր է ուզում, ինչպես յուրաքանչյուր ոք:
Ամեն օր նույն կյանքը, նույն զբաղմունքները, նույն առօրյան. կենցաղը նրան զզվեցրել է: Լենան սիրո և քնքշանքի կարիք ունի և նա պետք է քայլ անի:

 Սիրո մասին/Про Любовь, 2015

դերերում՝ Ռենատա Լիտվինովա, Միխաիլ Եֆրեմով, Մարիա Շալաևա, Վասիլիյ Ռաքշա, Յուլիա Սնիգիր, Վլադիմիր Մաշկով, Եվգենի Ցիգանով ևն

Մենք բոլորս էլ սիրո կարիք ունենք, բոլորս էլ հույս ունենք, որ սերը մեզ կփրկի և կփոխի մեր կյանքը: ի՞նչ անել:
Կինոալմանախի կենտրոնում են 5 տարբեր պատմություններ, 5 ճակատագիր, 5 կյանք, 5 լուծում:
Պատմություններից մեկի կենտրոնում են երիտասարդ աղջիկն ու տղան, որ կերպարանափոխվում են իրենց սիրելի հերոսների և սիրում միմյանց:
Մյուս պատմության հիմքում են գործատու-քարտուղարուհի բարդ և խրթին հարաբերությունները:
Երրորդ պատմությունը Չինաստանից ժամանած մի աղջնակի մասին է, որ եկել է Մոսկվա սեր գտնելու ակնկալիքով: Կհաջողվի՞ նրան:
Չորրորդ պատմության կենտրոնում է մի տղամարդ և իր կանայք. նա չի հավատում մոնոգամ հարաբերություններին և չի կարողանում կողմնորոշվել, թե կանանցից որ մեկին է ավելի շատ սիրում:
Եվ վերջում հանդիպում ենք գեղեցիկ ճակատագրական Ռենատա Լիտվինովային: Այս պատմության կենտրոնում են Լիտվինովայի հերոսուհու և նրա նախկին ամուսնու փոխհարաբերությունները:

 

տես նաև՝Այն, ինչ գուցե չգիտեք Աննա Մելիքյանի մասին


Ռենատա Լիտվինովան՝ որպես բարեգործ

Զեմֆիրան նոր երգ է թողարկել 5 տարվա դադարից հետո

Մարիա Սահակյանի կյանքը և ֆիլմերը

Ռուսական ֆիլմերի շաբաթը Հայաստանում. ինչ, որտեղ և երբ դիտել

5 սերիալ, որոնք էկրանավորվել են հայտնի գրքերի հիման վրա

5 հետաքրքիր ռուսական հեռուստասերիալներ

Ռուսական «Նիկա» 2018 մրցանակաբաշխության մասնակից ֆիլմերից մի քանիսը

Այն, ինչ գուցե չգիտեք Աննա Մելիքյանի մասին

Դիտել ամանորի՛ն. 10 ֆիլմ

5 ֆիլմ, որ արժե դիտել Ամանորին

5 ֆիլմ, որ կարող եք դիտել ձմեռվա ամիսներին

Ռենատա Լիտվինովան հերքել է ամուսնության մասին լուրերը

Սիրո մասին.Միայն մեծահասակների համար

Սիրո մասին: Միայն մեծերի համար. Պրեմիերա

Կինոալմանախ. 5 ֆիլմ

Ռենատա Լետվինովա. 10 խոստովանություն