Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները - VNews

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Դասական պատմություն է. խելոք, ամեն ինչում՝ գերազանցիկ աղջիկը սիրահարվում է «կինոյի վատ տղային» ու ոչ մի կերպ չի նկատում համեստ ու վստահելի երիտասարդին, որը սիրահարված է իրեն։ Մեկ այլ պատմություն կյանքից՝ ամուսինը հոգատար ու սիրող կնոջից հեռանում է հերթական ճակատագրական կնոջ մոտ։ Այո’, դեռևս շեքսպիրյան ժամանկներից, մենք սիրում ենք նրանց, ովքեր չեն սիրում մեզ… Պուշկինն ավելացնում է՝ «Մենք կործանում ենք նրանց, ովքեր սիրում են մեզ»։ Ինչու՞։ Նախկինում այս հարցի շուրջ առանձնապես չէին մտահոգվում. աստվածների կամքն է և վերջ, մինչ օրս էլ շատերը կարծում են, որ դրա պատճառն ու մեղավորը մեծն ճակատագիրն է։

Մենք կփնտրենք պատասխանը մարդու հոգեբանության մեջ։ 

«Իսկ դու այնքան սառն ես, ինչպես՝ այսբերգն օվկիանոսում»

… մինչ օրս ռուս հայտնի երգչուհու տողերը շատերը նույնականացնում են իրենց սիրելիի հետ։ Ծանո՞թ իրավիճակ է, երբ զույգերից մեկը վառվում է զգացմունքներից, իսկ երկրորդը էմոցիոնալ մակարդակում ավելի չոր ու սառն է. և ահա ցանկություն է առաջանում նրան համեմատել այսբերգի հետ։ Սովորաբար նա ավելի օտարված է սիրելիից, և սիրելիին մնում է միայն ընդունել վերջինիս սառնությունը։ Սակայն գոյություն ունեն նաև ծայրահեղություններ, երբ «այսբերգը» դառնում է բառացիորեն վտանգավոր՝ սիրող կողմի համար, քանի որ նրա սառցե կերպարը կարող է վիրավորել, ցավ պատճառել ու քանդել դիմացինի հոգեբանությունը։ Այսպիսով, ինչու՞ սիրող կողմն ուղղակի չի հեռանում նման տոքսիկ հարաբերություններից և, վերջապես, ինչու են «մարդ-այսբերգները» այսքան ձգող։

Համաձայն Ֆրեյդի…

Համաձայն Ֆրեյդի և նրա հետևորդների, յուրաքանչյուր ներանձնային կոնֆլիկտի արմատները թաղված են հեռու մանկության մեջ։ Հենց այնտեղ են գծագրվում ծրագրերն ու գրվում սցենարները, որոնցով հետագայում պիտի զարգանան մարդու սիրավեպերը։ Այսպիսով, շատերն ընտրում են սիրո «հիասթափեցնող օբյեկտ»՝ այնպիսի մեկին, որը ժլատ է ՝ էմոցիաներ տալու հարցում, միշտ ինչ-որ բանում մերժում է, միշտ ինչ-որ տեղ չի արտահայտում այն, ինչի կարիքն ունի դիմացինը… Ըստ Ֆրեյդի, այս ընտրությունը տեղի է ունենում հենց այն պատճառով, որ մանկության տարիներին երեխայի հետ այդպես են վարվել իր ծնողները։

Ամեն ինչի հիմքում մանկությունն է։

Իսկզբանե, երեխայի ծնունդը շատերը կապում են որոշակի իդեալականացված պատկերացումների հետ։ Շատերին թվում է՝ կծնվի հավերժ ժպտերես փոքրիկն ու տեղն ու տեղը կերջանակացնի մայրիկին ու հայրիկին։ Իրականությունն այլ է. այդ, ոչ միշտ ժպտերես, փոքրիկին հարկավոր է շատ ու շատ բան տալ, պատասխանատվության հսկայական բեռ կրել, ինքդ քեզ զրկել շատ բաներից՝ հանուն նրա, կարճ ասած՝ պատվով հանձնել հասունության քննությունը։ Եթե երեխայի մայրը դեպրեսիվ է, կամ ինֆանտիլ, իր ներքին, էմոցիոնալ ռեսուրսներն ուղղակի չեն բավարարի՝ նոր մարդ ստեղծելու գործին։ Երեխային, իհարկե, չի կարելի դուրս հանել տնից, բայց կարելի է չնկատել նրա էմոցիոնալ պահանջները, չլցնել նրա հոգին քո սիրով ու ջերմությամբ։ Այդպիսով երեխան կմեծանա էսկիմոսի պես, սառնությունը կդառնա նրա բնական միջավայրը. հենց այդպիսի երեխաներն են հետագա հարաբերություններում գտնում իրենց սրտի «այսբերգիին»։ Նրանց պատկերացումները կյանքի վերաբերյալ մոտավորապես այսպիսին են. «եթե ես լսող ու համբերատար լինեմ, սիրելիիս սիրտն աստիճանաբար կհալվի ու ես կստանամ իմ բաժին սերը»… ինչն այդպես էլ տեղի չի ունենում…

Անցնում են տարիներ, տասնամյակներ ու այս ծագիրը շարունակում է ուղեկցել մարդուն։ Սկզբում վերոնշյալ տեսակի մարդուն հարկավոր է գտնել շրջապատում «սառը օբյեկտ», իսկ հետո մասնակիցը դառնալ կախյալ հարաբերությունների, որտեղ ամեն ինչ կախված է «այսբերգի» կամքից։ Ինչպես ժամանակին սառը մայրը, այնպես էլ հիմա՝ «այսբերգ-զուգընկերը» կքողարկի՝ ջերմ լինելու իր անկարողությունը, կսիրի՝ մեղադրանքներով, հիասթափությամբ ու դիմացինի արժեզրկմամբ…

Ստացվում է նման մի պատկեր՝

«Եթե դու այսպես վարվեիր… ապա ես քեզ կսիրեի, բայց արդյո՞ք կարելի է սիրել քեզ նմանին»

Սեփական զգոցողություններով ջերմացնել սառը զուգընկերոջը, նրան դարձնել սիրող ու արժանանալ նրա սիրուն՝ նույնքան անհնար է, որքան անկարելի է վերակենդանացնել էմոցիոնալ սառը մայրիկի զգացմունքները։ Ստացվում է Սիզիֆի մասին միֆը. տարբերությունն այն է, որ անպատասխան սիրո պարագայում խոսքը չի գնում պատժի մասին։ Ավելի շուտ, դա հոգեկան վերքերի ինքաբուժության փորձ է, որոնք մենք ստացել ենք մանուկ հասակում։ Իսկ եթե ստացվի… իսկ եթե տեղի ունենա հրաշքը։ Հրաշքը տեղի չի ունենում, ավելին՝ սիրող օբյեկտը շուտով դադարում է գրավիչ լինել «այսբերգի» համար, իսկ հարաբերությունները նրա հետ՝ ձանձրալի։

Լուսնի հակառակ կողմը

Մյուս կողմից, շատերը համառորեն փնտրում են այնպիսի հարաբերություններ, որտեղ կպահպանվի իրենց ՝ «անպատասխան սիրո զոհի» կերպարը։ Այս պարագայում սիրո առարկան «այսբերգ» է հանդիսանում միայն նրա սյուբեկտիվ հոգեբանական իրականության մեջ։ Սա հենց այն դեպքն է, երբ «ես քեզ սիրում եմ հենց նրա համար, որ դու ինձ չես սիրում/ որ դու սիրում ես մեկ ուրիշին»։ Եվ կրկին, մենք խոսում ենք մեր հոգեբանության գաղտնի ծրագիր-գործընթացների մասին, որոնք պնդում են՝ «սիրիր նրան, ով չի կարողանում քեզ սիրել»։ Այս պարագայում, անպատասխան սերը սնունդ է դառնում ենթագիտակցական սցենարների համար։

Հեշտ չէ կանգնեցնել կամ քանդել այդ մազոխիստական սցենարները։ Դրա համար անհրաժեշտ է ծավալուն ներանձնային աշխատանք։ Միայն այդժամ մեր Եսը՝ նկատելով «այսբերգին», կշրջանցի այն և կխուսափի բախումից։ Ինքն իրեն հետ կպահի տոքսիկ, կախյալ հարաբերություններից և սեր կփնտրի նրանց մեջ, ովքեր ունակ են այն տալու։ 

 


Ի՞նչ է բիպոլյար խանգարումը + [հայտնիներ՝ նման ախտորոշմամբ]

Մարմնի լեզու. ինչ է մատնում մեր պահվածքը մեր մասին

Ինչպե՞ս խուսափել աշնանային դեպրեսիայից

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

15 միֆ ամուսնական կյանքի ու հարաբերությունների մասին

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Ինչպե՞ս են խելացի մարդիկ հարաբերվում «չսիրելիների» հետ

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]

Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․