«Անտարեսի» անակնկալները [նոր ու լավ գրքեր 2021-ին] - VNews

«Անտարեսի» անակնկալները [նոր ու լավ գրքեր 2021-ին]

1 1 - «Անտարեսի» անակնկալները [նոր ու լավ գրքեր 2021-ին]

Հայ ընթերցողի դատին ամբողջ 2021 թվականի ընթացքում կներկայացվեն ինքնատիպ նոր գրքեր: «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ ընթերցողների սեղանին կդրվեն ոչ միայն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանություններ, այլև հայ հեղինակների գործեր՝ տարբեր մատենաշարերով:
Մասնավորապես, շուտով ընթերցողի սեղանին կհայտնվի Ռոբերտ Մուզիլի «Հինգ կին», Օնորե դը Բալզակի «Գնդապետ Շաբեր», Ջոն Քութզիի «Բարբարոսներին սպասելիս», Մայքլ Քանինգհեմի «Վայրի կարապը», Ժոզե Սարամագուի «Ավետարան ըստ Հիսուսի», Նիկոս Կազանձակիսի «Քրիստոսը կրկին է խաչվում», Բրեմ Սթոքերի «Դրակուլա», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ», Մարիոս Վարգաս Լյոսայի «Սոսկալի
ժամանակներ» և այլ գրքեր:
Տարվա ընթացքում հանրությանը կներկայացվեն նաև մեկ այլ մեծածավալ աշխատություն՝ Նասիմ Թալեբի Incerto շարքի 5 գրքերը: Շարքը կբացի «Սև կարապը» ստեղծագործությունը: Թալեբի շարքը հայ ընթերցողին է ներկայացվում «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում:
Հայ հեղինակներից շուտով կրկին կներկայացվի Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը՝ այս անգամ «Արգելված գրքեր» մատենաշարով: Նաև նախատեսվում է հայ դասական գրողների գործեր ներկայացնել նոր խմբագրությամբ ու հրատարակությամբ:

Հրատարակչությունը, հավատարիմ մնալով հայ գործարարներին միջազգային փորձի հիման վրա կրթելու իր առաքելությանը, ընթերցողի դատին կհանձնի Նյու Յորք Թայմսի և Ուոլ Սթրիթ Ջուրնալի վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» համաշխարհային ճանաչում վայելող գրքերը:  Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին»
գիրքը նույնպես այս տարի հասանելի կլինի ընթերցողներին:

Սա հրատարակչության լույսընծայվելիք գրքերի ամբողջական ցանկը չէ: Հայ ընթերցողներին սպասվում են նաև այլ անակնկալ հրատարակություններ:

 

 


Vnews-culture-ն արժանացավ «Գրքի ընկեր» մրցանակի…

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

«Հիսուսի կատվից» մինչև «…Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Ի՞նչ կարդալ մարտին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ փետրվարին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 գիրք հայ գրողներից [2018-ին հրատարակված]

#mustread_list [2018-ին հայերենով լույս տեսած 5 գիրք]

9 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]