«Անտաղանդները». Ֆրեյդ, Չերչիլ, Էյնշտեյն, Դիսնեյ, Ռոուլինգ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Անտաղանդները». Ֆրեյդ, Չերչիլ, Էյնշտեյն, Դիսնեյ, Ռոուլինգ

Մարդիկ շատ հաճախ «ոչ» են ասում այն մարդկանց, որոնց, միանշանակ, պետք է «այո» ասեին, բայց կյանքը, ի վերջո, ապացուցում է նրանց՝ ընտրությունը սխալ էր…

Դժվար է հավատալ, բայց տարիներ առաջ «ոչ» են ասել անգամ Ալբերտ Էյնշտեյնին, Զիգմունդ Ֆրեյդին, Ուինստոն Չերչիլին, Ուոլթ Դիսնեյին, և Ջոան Ռոուլինգին:

Եվ չնայած շարունակ ասվող «ոչ»-երին, այս բոլոր մարդկանց այսօր ճանաչում է աշխարհը, իսկ մենք առանձնացնում ենք նրանց «անհաջողակ» պատմությունները:

1. Ալբերտ Էյնշտեյն

«Գիտնականներն ինձ չէին ընդունում, քանի որ շատ անկախ էի. նրանք իմ դիմաց փակում էին դեպի գիտություն տանող բոլոր դռները»:

Ֆիզիկայի հայր Էյնշտեյնը 16 տարեկանում տեղափոխվում է Շվեյցարիա՝ Ցյուրիխի բարձրագույն դպրոց ընդունվելու: Հանճարը կարողանում է գերազանց հանձնել մաթեմատիկայի քննությունը, բայց ձախողում է բուսաբանության և ֆրանսերենի քննությունները: Դպրոցի տնօրենն Էյնշտեյնին խորհուրդ է տալիս վերադառնալ, մի փոքր էլ աշխատել և կրթվել: Հայտնի ֆիզիկը նաև բավական երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել: Նրան անգամ արգելել են բանակում ծառայել՝ հարթաթաթության և երակների լայնացման պատճառով:

2. Ուինսթոն Չերչիլ

«Կյանքում հանդիպածս ամենազվարճալի պահն այն է, երբ քեզ վրա կրակում են և ձախողվում»:

Խիստ և խոհեմ. հենց այսպես են բնութագրում Ուինսթոն Չերչիլին, որը փաստորեն առողջական խնդիրների և վատ գնահատականների պատճառով անընդհատ դպրոցից-դպրոց է տեղափոխվել: Նա երեք դպրոց է փոխել, բայց, ի վերջո, չի հասել բարձր դասարաններ: Նրա բախտը բերում է միայն 1893 թ. երբ «Թագավորական ռազմական կրթօջախից» դուրս են գալիս մի քանի ուսանողներ, և այնտեղ է կարողանում ընդունվել Չերչիլը:

3. Ուոլթ Դիսնեյ

«Անձրևից հետո միշտ արև է բացվում, ցավից հետո միշտ հաճույք ես զգում. տեսնում ե՞ք, որ կյանքն ամենուրեք է»:

Երիտասարդ տարիներին Ուոլթ Դիսնեյը ծաղրանկարներ էր անում «The Kansas City Star» պարբերականի համար: Այստեղ նա շատ քիչ աշխատեց: Նրան ազատեցին  աշխատանքից՝ ասելով.

«Դու կրեատիվության և երևակայության պակաս ունես և ոչ-մի մնայուն և հիշվող բան չես կարողանում ստեղծել»:

Տարիներ հետո «The Kansas City Star»-ը դառնում է Դիսնեյի սեփականությունը: Նրա ստուդիան գնում է «ABC» ալիքը որին էլ պատակնում էր պարբերականը:

Հաջողության Դիսնեյը միանգամից չի հասել: Նա մի քանի անգամ սնանկացել է և մերժվել շատ և շատ ստուդիաների կողմից: Օրինակ «MGM»խոտան էր համարում «Միկի Մաուս»-ը:

4. Զիգմունդ Ֆրեյդ

«Միակ մարդը, ում հետ պետք է համեմատեք ձեզ հետ, դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, ումից լավը պետք է լինեք, դուք եք ներկայում»:

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդին հրաժարվեցին աշխատանքի ընդունել Վիեննայի համալսարանում, չնայած այն փաստին, որ բժշկության ֆակուլտետում սովորելու տարիների Ֆրեյդն արդեն փայլուն արդյունքներ էր գրանցում և մի քանի լուրջ գիտական աշխատանքներ ուներ:

«Հոգեբանության ֆակուլտետում տեղ չունենք, գնա, ավելի խորացիր բժշկության մեջ»:

Ի վերջո, Ֆրեյդն իր կարիերան սկսեց որպես վիրաբույժ:

5. Ջոան Ռուլինգ

«Առաջին նամակը, որտեղ ինձ մերժում են կախել եմ խոհանոցիս պատին. այն օգնում է ավելի մոտ լինել սիրելի գրողներիս»:

Հարրի Փոթերի մասին պատմող հայտնի գիրքը երկար և դժվար ճանապարհ է անցել իր հեղինակի հետ միասին: Այն գրելու շրջանում Ռոուլինգը ամուսնալուծվեց, չուներ այնքան գումար, որ կբավարարեր իր և երեխայի ապրուստը հոգալու համար, նրան մի քանի անգամ ազատեցին աշխատանքից, քանի որ նա անընդհատ ինչ-որ բաներ էր գրում աշխատաքային համակարգիչն օգտագործելով:

Հարրի Փոթերի մասին պատմող գիրքը երկար ժամանակ չէին տպում: Ասում էին՝ այն շատ լուրջ է երեխաների համար, այն շատ հաստ է… Մինչև «Bloomsbury Publishing» հասնելն ու տպվելը գիրքը մերժվել է 12 հրատարակչությունների կողմից: Ավելի ուշ, երբ գիրքն արդեն հայտնի էր, Ռոուլինգը շարունակ առաջարկներ էր ստանում, բայց նա որոշեց մնալ «Bloomsbury Publishing»-ի հետ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ 

Ջոան Ռոուլինգն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ֆրեյդն ասել է [2]

Ուոլթ Դիսնեյն ասել է…

Ուինսթոն Չերչիլն ասել է…

 


Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

«Խելահեղ» գաղափար. ինտերակտիվ նկարներ «Հարրի Փոթեր»-ից

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Աշխարհի բժիշկները կամ արտակարգ մարդիկ… [ֆոտոշարք]

Կարևորագույն ռեժիսորների մասին. Ուոլթ Դիսնեյ

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Բանականության և սրտի մասին

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին