fbpx

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ քայլերի արվեստը

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգ առնեմ բացահայտումների և փորձի ճամփաբաժանին:

Սովորեցրու ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը խելամտորեն, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն, որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասերն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրո՛ւ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այս դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թո՛ւյլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի ու քնքուշ այդ նվերին:

Դարձրո՛ւ ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Անտուան դը Սենտ Էքզյուպերի


Տաղանդի մութ կողմերը. Էքզյուպերի, Վուլֆ և Սելինջեր

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի` «Գիշերային թռիչք». Հատված

«Փոքրիկ իշխանը». Արտասովոր ֆոտոնախագիծ LEGO կոնստրուկտորներով

Ի՞նչ կարդալ ամռանը. խորհուրդ է տալիս Գրքամոլը

Փոքրիկ իշխանն ասում է…

Սենտ-Էքզյուպերի. Մարդկանց երկիր. հատված վեպից

Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ

Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ

Անտուն դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության մասին