Անվճար КиноПоиск HD և ոչ միայն... - VNews

Անվճար КиноПоиск HD և ոչ միայն…

Հաշվի առնելով կորոնավիրուսի ահագնացող տարածումը Ռուսաստանում՝ КиноПоиск  հեղինակավոր կայքը բացում է մուտքը սեփական օնլայն ֆիլմերի հարթակ: Այս ուրոշումն ընդունվել է առ այն, որ մարդիկ հիմա ինքնամեկուսացման մեջ են և տանը պետք է հնարավորինս հաճելի զբաղմունք ունենան:

КиноПоиск HD-ն  հասանելի է տարբեր գործիքների վրա՝ ինչպիսիք են Smart TV, ПК և հեռախոսային հավելվածներ:

Ռուսաստանի քաղաքացիները մուտքագրելով POKAVSEDOMA պռոմոկոդը՝ հասանելի կլինեն 7 հազար ֆիլմեր, սերիալներ և մուլֆիլմեր:  Բացի այս հնարավորությունից՝ հասանելի կլնիեն նաև «Яндекс.Плюс» և «Яндекс.Музыка» ծառայություններն առանց սահմանափակումների:

Բացի այդ այս ծրագրի կազմակերպիչներն առանձնացրել են մի քանի ֆիլմեր, որոնց համար ժամանակը չէր հերիքում դիտել: Վերջապես նա, ով չի դիտել «Friends» սերիալը, կկարողանա ժամանակ գտնել և լրացնել այդ բացը:

Թող որ պարտադիր տանը մնալու փաստն ավելի թեթև ու հաճելի անցնի: