Ապագայի աշխարհը. 5 թեմատիկ ֆիլմ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ապագայի աշխարհը. 5 թեմատիկ ֆիլմ

21-րդ դար. նորագույն և օրեցօր կատարելագործվող տեխնոլոգիաներով հագեցված կյանք: Հաջորդ դարերում նրանք գալու են փոխարինելու մարդկանց՝ մարդկային գործոնն ամեն բնագավառում մղելով հետին պլան: Իրականության ու ցնորքի միջև ջնջվելու են բոլոր սահմանները, զգացմունքները արժեզրկվելու են, մարդիկ՝ կորցնելու խղճալու, կարեկցելու, օգնության ձեռք մեկնելու ցանկությունները և վերածվելու են անսիրտ ռոբոտների: Այսպիսի կանխատեսումներ են անում մի շարք ռեժիսորներ իրենց ֆիլմերում: VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում այդպիսի ֆիլմերից 5-ը: 

1. Ժամանակ//In Time, 2011

2011 թ. էկրաններ է բարձրանում Էնդրյու Նիկոլի «Ժամանակ» ֆիլմը ՝ Ջասթին Թիմբերլեյքի, Ամանդա Սեյֆրիդի, Կիլլիան Մյորֆիի մասնակցությամբ:
Ֆիլմը պատմում է ապագա աշխարհի մասին, որտեղ ամենակարևոր և թանկ ռեսուրսը ժամանակն է: 25 տարեկանում մարդիկ դադարում են ծերանալ, բայց հաջորդ տարիների համար նրանք պետք է վճարեն, շատ թանկ վճարեն: Ինչպես սովորաբար լինում է, հարուստներն ապրում են շատ երկար, մինչդեռ աղքատները ստիպված են պետք է պայքարեն կյանքի համար:
Աղքատ տղա Ուիլին անհիմն մեղադրում են ժամանակի գողության մեջ: Նա դիմում է փախուստի, բայց իր հետ վերցնում է պատանդ մի գեղեցիկ աղջկա: Հերոսները սիրահարվում են միմյանց, և հիմա արդեն սա մեկ անձի համար նախատեսված խաղ չէ. սա խաղ է երկուսի համար: Հերոսները պետք է պայքարեն համակարգի դեմ ու փորձեն ամեն կերպ վերջ դնել անհավասարությանը:
Ֆիլմում շոշափվում է այն գաղափարը, որ ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է. մենք անտեղի ծախսում ենք մեր ժամանակը՝ չհասկանալով, որ այս ռեսուրսը  սպառվելու դեպքում երբեք չենք կարող վերականգնել: Գուցե արժե կարևորել այն:


2. Նա//Her, 2013

2013 թ. հանդիսատեսը դիտեց Սփայք Ջոնսի «Նա» ֆիլմը՝ Հոակին Ֆենիքսի, Էմի Ադամսի, Ռունի Մառայի, Սքարլետ Յոհանսոնի, Օլիվիա Ուայլդի  մասնակցությամբ:
Ֆիլմը պատմում է միայնակ գրող Թեոդորի մասին, որ գնում է նոր ու կատարելագործված օպերացիոն համակարգ: Համակարգը կարող է ցանկացած ցանկություն կյանքի կոչել: Օպերացիոն համակարգը ասես իրականություն լինի. նա զրուցում է Թեոդորի հետ, կատակներ անում, տխրում ու ուրախանում: Թեոդորը ամեն բան կտար, որ համակարգում «ապրող» աղջիկն իր կողքին լիներ, բայց չէ որ սա ընդամենը հորինվածք է: Բայց Թեոդորը շնորհակալ է մեքենային, քանի որ այն օգնեց իրեն լավ զգալ, ցրել միայնության զգացումն ու հոգին լույսով լցնել: Թեոդորը սիրում է մեքենային՝ նրան, ում երբեք չի տեսնի և չի դիպչի:
2014 թ. ֆիլմը «Լավագույն սցենար» անվանակարգում արժանացավ Օսկարի:

3. Մեքենայից//Ex Machina, 2014

2014 թ. հանրության դատին է հանձնվում է «Մեքենայից» բրիտանական ֆանտաստիկ ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերերում են Ալիսիա Վիկանդերը, Օսկար Այզեքը, Դոնալ Գլիսոնը և այլք:
Այս ֆանտաստիկ թրիլլերը պատմում է խելացի ծրագրավորող տղայի մասին, ով աշխատանքի է ընդունվում միլիոնատեր Նաթանի մոտ: Նաթանն իր հարստությունը կուտակել է բարձր տեխնոլոգիաների շնորհիվ և այժմ խելացի ուղեղի կարիք ունի: Տղան հասկանում է իր գործից ու կարող է շատ օգնել: Նա պետք է մեկ շաբաթ անցկացնի միլիոնատիրոջ տանն ու թեստավորի արհեստական ինտելեկտով կին-ռոբոտին: Բայց ի՞նչ կլինի, եթե հանկարծ համակարգի ու տղայի միջև զգացմունք ծնվի: Մարդուն վիրավորելու համար ասում են. «Դու հո ռոբոտ չե՞ս»: Բայց արի ու տես, որ ռոբոտները ևս սիրել ու կարեկցել գիտեն:
2016 թ. ֆիլմը արժանացել է Օսկարի ՝ «Լավագույն էֆեկտներ» անվանակարգում:

Մարդու ու մեքենայի միջև սահմանը ջնջելու համար անհրաժեշտ է մթեցնել մարդկանց ու աստվածների միջև սահմանը:

4. Լոբստեր//The Lobster, 2014

2014 թ. հույն ռեժիսոր Յորղոս Լանտիմոսը աշխարհը ցնցեց իր «Լոբստեր» ֆիլմով: Ֆիլմում գլխավոր դերերում են Քոլին Ֆարելը, Լեա Սեյդուն, Ռեյչել Ուայզը, Բեն Ուիշոուն և այլք:
Աբսուրդիստական ժանրի դիստոպիական ու դրամատիկ այս կատագերգությունը մի գեղեցիկ սիրո պատմության մասին է: Ապագայի իրականությունն այնպիսին է, որ միայնակ մարդկանց ձերբակալում են և հատուկ հյուրանոցում տեղավորում: 45 օրվա ընթացքում նրանք պետք է իրենց զույգ գտնեն: Յուրաքանչյուր մարդ, ով չի կարողանում այդ խնդրին տալ լուծում, վերածվում է կենդանու ու դառնում աութսայդեր:
Ֆիլմն Իռլանդիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի համատեղ աշխատանք է: 
2017 թ. այն նոմինացվել էր Օսկարի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում, բայց այդպես էլ մրցանակ չի ստանում: Իսկ Կաննի կինոփառատոնում այն հաղթել է «Ժյուրիի մրցանակ»:

5. Հավասարները//Equals, 2015

Ի՞նչ կլինի, եթե հանկարծ ձեզ արգելված լինի սիրել, կարեկցել, խղճալ, ատել, ցանկանալ, լացել: Ի՞նչ կլինի, եթե ձեր առօրյան ու կյանքը պլանավորված լինեն և  յուրաքանչյուր սխալի համար կյանքով պատասխան տաք:
2015 թ.: Քրիսթեն Սթյուարթ ու Նիքոլաս Հոլթ: Էկրաններին է Դրեյք Դորիմուսի «Հավասարները» ֆանտաստիկ դրաման: Ֆիլմի կենտրոնում է Սայլասը, ով ապրում է ապագայի «Կոլեկտիվ» կոչվող  հասարակության մեջ: «Կոլեկտիվի» բոլոր մարդիկ միմյանց հավասար են: Այստեղ նրանք ապահովված են, բայց զուրկ են ցանկացած տեսակի էմոցիայից: Մի գեղեցիկ օր նրանք հիվանդանում են “SOS” հիվանդությամբ, որը թարգմանվում է որպես «Միացված կամ կյանքի կոչված սինդրոմ»:  Այս սինդրոմով հիվանդները դառնում են խոցելի. նրանք զգում են վախ, կարեկցանք, սեր, տխրություն: Այս հիվանդությունը սպառնում է «Կոլեկտիվի» անդամներին: Գլխավոր հերոսներ Սայլասն ու Նիան սիրահարվում են միմյանց. նրանք երկուսն էլ հիվանդ են: Երիտասարդներն իրենց բախտավոր են համարում, քանի որ կարող են ճաշակել «սեր» կոչվող այդ գեղեցիկ «թույնը»: Բայց արի ու տես, որ մի օր կառավարությունը դեղ է հայտնաբերում: Այն վերջ կդինի այդ հիվանդությանը:

Սիրո մեջ մենք բոլորս հավասար ենք:

 

Հաճելի դիտում!


Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…

Հոակին Ֆենիքս…

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

5 ֆիլմ նկարիչների մասին. մաս 3

2019 թ. լավագույն սերիալներն ըստ GQ-ի

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Դիտել հունիսին կինոթատրոնում

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Զաք Էֆրոնն ու Ամանդա Սեյֆրիդը «Սքուբի-Դու» նոր ֆիլմի դերասանական կազմում են

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

Հայտնիներն առանց դիմակների՝ էնդրյու Ուոկերի օբյեկտիվում