«Ապրած և չապրած տարիներն» ասում է... - VNews

«Ապրած և չապրած տարիներն» ասում է…

  • Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:

 

  • Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:

 

  • Խմել և քնել – երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:

 

  • Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:

 

  • Ուժը փոխում է կնոջը, նրան դարձնում է ուրիշ:

 

  • Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում…

 

  • Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Իսկ տխրությունը մատուցող չի, որ գա կամ գնա մատի շարժումով:

 

  • Սև ակնոցը ոչ թե արևից պաշտպանվելու համար է, այլ ծանոթներից:

 

  • Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է:

 

  • Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հնարել են մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա:

 

  • Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի: Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը: Կամաց-կամաց: Կամ արագ:

 

  • Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:

 

  • Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: Նրան չպիտի գտնես:

 

  • Խոսքով հեշտ է, խոսքով ամեն ինչ հեշտ է:

 

  • Դեմքը միշտ էլ պատահաբար ստացած նվեր է:

 


Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը]

Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Սերը, որ լցվեց Վարդգես Պետրոսյանի կյանքի մեջ. մեջբերումներ

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Արամ Պաչյանն ասում է…

Շրի Շանկարն ասում է…

3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել…

Լևոն Խեչոյանի վերջին հարցազրույցից…

Ակսել Բակունցն ասել է․․․

Վերջին ուսուցիչը [խարույկ] հատված Վ․ Պետրոսյանի վիպակից

Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում