Արա Գյուլերն ասում է . . . - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արա Գյուլերն ասում է . . .

  • Ամենակարևորը աշխարհի վրա հետք թողնելն է:

 

  • Թատրոնը կեղծ է։ Արվեստը սուտ բան է, ամեն օր Համլետ չի ծնվում, բայց տեսեք` արդեն քանի Համլետ կա: Իսկ ահա լուսանկարն իրականություն է, քանի որ կյանքի մի պահն է ցուցադրում:

 

  • Ես ուսուցիչ չեմ ունեցել, ինքս եմ «հնարել» ամեն ինչ: Ես շնորհալի երեխա եմ եղել:

 

  • Հայ լինելն առավելություն է:

 

  • Ես սկսել եմ ապրել կինոյով, չգիտեի, որ լուսանկարիչ եմ դառնալու: Լուսանկարչությամբ զբաղվեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ դրանով ավելի շատ բան կարող եմ տալ:

 

  • Ֆոտոլրագրողն առաջին հերթին պետք է «բաշարող» և խելոք մարդ լինի, որպեսզի ամեն ինչից միանգամից հասկանա: 

 

  •  Լուսանկարը լրագրության վիզուալ պատմությունն է: 

 

  • Ես լուսանկարիչ չեմ, ֆոտոլրագրող եմ` լուրը ցույց տվող:

 

  • Պատմությունը պետք է գրվի մեր արած լուսանկարներով, բայց չկարծե՛ք, թե ով ձեռքը ֆոտոխցիկ է վերցնում, նա լրագրող է:

 

  • Սիրել սովորեք:Աշխարհի բոլոր պատերազմները ապուշների ձեռքի գործն են:

 

  • Լուսանկարիչը չպետք է նկարիչ լինի։ Նրա գործը ճշմարտությունը որսալն է:

 

  • Լրագրողի ու լուսանկարչի տարբերությունը հետևյալն է։ Երբ ռումբը պայթում է, լուսանկարիչը փախչում է։ Մինչդեռ լրագրողը ռումբի պայթյունի ժամանակ վազելով փորձում է որսալ իրադարձությունը:

 

  • Եթե մարդն իր ողջ կյանքում 100 լուսանկար է արել, նա իսկապես մեծ լուսանկարիչ է։ Եթե ինձ 20–30 լուսանկարով հիշեն, ես դա մեծ ձեռքբերում կհամարեմ:


Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

19 լուսանկար, որ դուր չի գալիս չինական կառավարությանը. Lu Guang

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Նյու Յորքում կցուցադրվեն Արա Գյուլերի լուսանկարները

Անձնագրի հավես նկա՞ր. հնարավոր է

«Ոչ» հարսանեկան լուսանկարներ Իեն Ուելդոնից

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

«The Photography of Game of Thrones». նոր գիրք «Գահերի խաղի» լուսանկարչից

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

1880-ականների Սանկտ Պետերբուրգը` լուսանկարներով

Աստղերի՝ 80-ականներին արված լուսանկարները

Լուսանկարներ «Ֆրանսիական համբույր. սիրային նամակ Փարիզին» ֆոտոգրքից

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

#Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը