Արա Հարությունյանի Մայր Հայաստանը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արա Հարությունյանի Մայր Հայաստանը…

Տասնամյակներ առաջ ներկայիս Հաղթանակ զբոսայգու՝ «Մանումենտի» այգում էր հպարտ կանգնել Ստալինը, իսկ ավելի կոնկներտ նրա՝ 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը: Ասում են, որ ժամանակին նույնիսկ Ստալինը ժամանել է Երևան և տեսնելով իրա արձանը՝ գոհ է մնացել… Բայց տարիներ անց՝ նրա մահից հետո, այդ արձանն ապամոնտաժում են: 1961 թվականն էր, և «Մեր բակի» հայտնի պապիկն արդեն հասցրել էր մտնել Բեռլին…

Երկար ժամանակ արձանի տեղը «թափուր» է մնում: Ասում էին, որ Սատլինին գուցե փոխարինելու գար  Լենինը, բայց հնգամյա դատարկությունից հետո Խորհրդային Միությունը որոշում է այտեղ կանգնեցնել Մայր Հայաստանի արձանը, որի հեղինակն է նկարիչ-մոնումենտալիստ Արա Հարությունյանը:

Ստալինից Եվգենյա

Արձանն ունի շատ հետաքրքիր պատմություն: Քանդակագործ Արա Հարությունյանը մի օր բանջարեղենի խանութում նկատում է 17 ամյա Եվգենյա Մուրադյանին և որոշում է, որ հենց այդ աղջնակը պետք է բնորդի Մայր Հայաստանին: Հեղինակը խնդրում է Գենյայի մայրիկին աղջկան ուղեկցել արվեստանոց, սակայն մայրը թույլ չի տալիս: Ավելի ուշ Եվգենյան եղբոր հետ է գնում արհեստանոց և 4-5 այցի ընթացքում Արա Հարությունյանը քանդակում է աղջկա դեմքը:

Եվգենյա Մուրադյանը

«Շատ հետաքրքիր էր, շատ նման էր, բացի հոնքերից, հոնքերը միացրած էին իրար, ու ինքն ասաց՝ դա վեհ կնոջ, ուժեղ կնոջ իմաստն ունի, որ հայ կինը եղել է ուժեղ, հաղթանակող, կռվող, պաշտպանող ազգը, հայրենիքը»…

Հետագայում խոստովանում է բնորդուհին ու հավելում.

«Ես ավելի ուժեղացա, ես ինձ զգում եմ այնպես, ինչպես նա՝  կանգնած»:

Բնորդուհին նշում է, որ առաջարկն ընդունել է սեփական զգացմունքներից ելնելով և այդ պահին շատ հեռու էր կերպարի իրական նշանակությունն ամբողջ էությամբ ընկալելուց:

Արա Հարությունյանը արձանն սկսել է քանդակել 1961 թվականին, իսկ 1967 թվականին այն արդեն տեղադրել են զբոսայգու տարածքում:

«Մայր Հայաստանի գաղափարը մի զգալի չափով արդեն կանխորոշված էր, կար պատվանդանը, որոշել էին նաև հուշարձանի նշանակումն ու իմաստը, տեղն ու կողմնորոշումը: 22 մետրանոց կոփածո պղնձե արձանը լինելու էր քաղաքի, երկրի պահապանը, ժողովրդի խորհրդանիշը: Քանի որ այն անձնավորելու էր ժողովրդի, մայր հողի գաղափարը, ես ընտրեցի թրով աղջկա, կնոջ, մոր կերպարը: Իհարկե, թրով կանայք աշխարհում շատ են ստեղծվել, և ես բնավ չեմ հավակնել հայտնագործություն անել: Չեմ էլ ձգտել շոյել դիտողի հայացքը արձանի մեղմիկ ձևերով: Պատերազմին նվիրված թանգարան-պատվանդանի վրա դրվող արձանը պետք է խիստ ու մոնումենտալ լիներ: Նա պետք է արտահայտեր առնականություն, ուժ, հերոսականություն, հաղթանակ: Իսկ պատվանդանի ուղղահայաց ձևերը պետք է հատվեին հորիզոնական ծավալներով: Պատվանդանի երեք քառորդների համար էլ գտանք արձանի համապատասխան լուծում՝ թրի հորիզոնական շարժումը: Այդ շարժումը սիմվոլիկ է, թուրը պատյան է դրվում, բայց զգացվում է նաև հանելու պատրաստակամությունը: Սա կատարվող գործողության երկրորդ իմաստն է, և, իր հերթին, խորհրդանշում է այն, որ մեր ժողովուրդը միշտ պատրաստ է, և հարկ եղած դեպքում պաշտպանելու է իր ձեռք բերած հաջողությունները, իր սիրասուն հայրենիքը: Ֆիգուրատիվ լուծում որոնելիս եղան բազմաթիվ տարբերակներ, որոնց մեջ կար նաև մոնումենտի շարունակությունը զինվորով ավարտելու տարբերակ: Սակայն զինվորը կարող էր խորհրդանշել միայն ռազմական ուժի՝ բանակի հաղթանակը, ուստի ամբողջ հայ ժողովրդի գաղափարը պահանջում էր ընտրել Մայր Հայաստանի կերպարը: Արձանը կոփածո պղնձից է՝ հավաքված երկաթյա հիմնակմախքի վրա: 22 մետրանոց արձանը կշռում է մոտ 15 տոննա»:  

 

Պատմել է արձանի մասին Արա Հարությունյանը:

Ասում են, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի օրը քանդակը սկսել է ճոճվել: «Մայր Հայաստան. զինվորական թանգարանի աշխատակիցները շատ են վախեցել, որ այն չի դիմանա և վայ կընկնի: Վազել են դուրս: Բայց բարեբախտաբար արձանի կանգուն է մնացել, իսկ նրա ամրությունը ստուգվել է ոչ ավել ոչ պակաս երկրաշարժի ցնցումների ալիքով:  լեգենդներ են պտտվում նաև անյ մասին, որ հուշարձանի ոտքերի տակ գտնվող վահանի տակ Ստալինի ոտքերն են: Ասում են, որ նրա արձանի հիմքը եղել է ստալինի բրոնզե ոտքերը, բայց թանգարանի աշխատակիցները պնդում են, որ այս պատմությունն իրականության չի համապատասխանում:

Ճանաչենք Հայաստանի խորհրդանիշներն ու դրանց ստեղծողներին. նրանք իրականում մեր երկրի դեմքերն ու  պատմություն կերտողները…

Կարդացեք նաև և հետևեք Instagram-ի ամենամշակութային  մեր էջին

 

 


Մեր Կուկուրուզնիկը. [ինչպե՞ ս կառուցեցին, ինչպե՞ս քանդեցին]

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Կոնդի բաց ու փակ դռները… [+լուսանկարներ]

S.O.S. Մորզեի այբուբենը

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Կասկադի մասին՝ փաստերով

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Աշխարհի բժիշկները կամ արտակարգ մարդիկ… [ֆոտոշարք]

Երևանը հիմա…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Բանականության և սրտի մասին