fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արագ և համեղ ընթրիքի սեղան

Ոմանք բողաքում են, թե ժամանակ չունենալու պատճառով չեն պատրաստում տանը: Պատվիրում են պիցաներ և հեշտ են ապրում, ժամանակը չեն վատնում խահանոցում՝ եփելով, թափելով, հավաքելով ու մաքրելով: Իսկ վերջում էլ արդեն պատրաստածն փորձելու ոչ հավես են ունենում, ոչ՝  ախորժակ:

Մենք ձեզ կառաջարկենք 5 բաղադրատոմս՝ պատրաստի ընթրիքի համար, որը պատրաստվում է սուպեր արագ, հեշտ և առանց կամակոր բաղադրիչների…

1.Ոլոռով և անանուխով աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

Մի քանի ճյուղ անանուխ

200 գրամ կարմիր կամ կանաչ լոբի

200 գրամ ոլոռ

Մեկ թարմ կծու պղպեղ՝ ցանկալի է կարմիր

Մեկ կիտրոն

Աղ, սև պղպեղ, ձեթ

Պատրաստման եղանակը

Նախապես եփած կամ պահածոյացված կարմիր լոբին լցնել  պարտադիր գեղեցիկ լայն ափսեի մեջ, ավելացնել ոլոռը: Անանուխի տերևները մանրացնել ու լցնել զանգվածի վրա: Համեմել աղով, պղպեղով և մանր կտրատած կարմիր կծու պղպեղով: Աղցանի վրա կիտրոնի ցեդրա և հյութ ավելացնել,  ձեթ լցնել և խառնել միայն հյուրասիրելուց առաջ:

2.Խրթան հավի միսը սխտորով

Անհրաժեշտ բաղադրիչներ

2 հատ հավի կրծքամիս

Սխտորով խառնած պաքսիմատ

Կիտրոն

Ճարճրուկ (рукола)

Աղ, սև պղպեղ, ձեթ

Պատրաստման եղանակը

Կրծքամիսը համեմել աղով, սև պղպեղով և թաթախել սխտորով պաքսիմատի մեջ: Տապակել ձեթի մեջ՝ յուրաքանչյուր կողմը 3 րոպե, մինչև կրծքամիսը կդառնա ախորժաբեր վարդագույն ու խրթան: Կրծքամիսը շերտատել, կողքը ավելացնել ճարճրուկը, վրան կիտրոնի հյութ քամել և հյուրասիրել: Ի դեպ, ճարճատուկի փոխարեն կարող եք օգտագործել հազար: Նույնպես շատ համեղ է ստացվում:

3.Կարտոֆիլի կոտլետներ

Անհրաժեշտ բաղադրիչներ

2 մեծ կարտոֆիլ

1 կարմիր սոխ

Սխտոր

Չաման

Քունջութ

Աղ, ձեթ

Պատրաստման եղանակը

Կտրտած կարտոֆիլը քերել, այնուհետև քամել ավելորդ հեղուկը: Սոխն ու սխտորը  մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլի վրա: Համեմել աղով, չամանով և քունջութով: Տապակել ձեթի մեջ 10 րոպե:

4.Կիտրոնով կեքս

Անհրաժեշտ բաղադրիչներ

300 գրամ կարագ

300 գրամ  ալյուր

300 գրամ շաքարավազ

4 ձու

2 կիտրոն

2 թեյի գդալ սոդա

Պատրաստման եղանակը

Խորը ափսեի մեջ կարագն ու շաքարավազը լավ հարել: Ավելացնել ձուն, 2 կիտրոնի ցեդրան և ալյուրը: Լավ խառնել: Սոդան բացել մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութի մեջ ու լցնել զանգվածի վրա: Ստացված խմորը լցնել թավայի մեջ և թխել 35 րոպե 180º ջերմաստիճանի տակ:

Մինչ դուք կավարտեք ընթրիքը, կարգի կբերեք խոհանոցը, բուրումնավետ աղանդերը պատրաստ կլինի:

Բարի ախորժակ:

Տես նաև՝