Արագ նախաճաշ կամ Break the Fast - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արագ նախաճաշ կամ Break the Fast

Ուրեմն այսպես: Եթե  առավոտդ սկսում ես ճիշտ՝ նախաճաշում ես, այլ ոչ թե հոդվածի հեղինակի պես մեկ բաժակ սուրճ ես վազեվազ խմում, ուրեմն այս հոդվածը քեզ համար է:

Արագ, առողջ, տարբերվող և ամենակրևորը՝ համեղ նախաճաշ, որ կմտնի քո կամ գոնե երեխաների սննդակարգի մեջ, գոնե…

Փանքեյք

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 բաժակ ալյուր

1 բաժակ կաթ

1 ձու

մի պղունց աղ

վանիլ կամ դարչին

ձեթ

Պատրաստաման եղանակը

Ալյուրն ու կաթը լավ հարել, ավելացնել ձուն, աղն ու վանիլը, մի փոքր ձեթը: Ցանկության դեպքում կարող եք քաղցրացնել շաքարավազով կամ մեղրով: Հնարամիտ եղե՛ք: Մատուցեք թարմ հատապտուղներով կամ պահածոյացված մրգերով  կամ բանանով: Եվ անուշ արեք մեկ գավաթ բուրումնավետ տաք թեյով:

Վարսակի շիլա (նախապես գիշերը թրջած)

Անհրաժեշտ բաղադրիչներ

200 գրամ վարսակ

1 բաժակ կաթ

մեկ խնձոր

1 նարինջ

1 բանան

2 ճաշի գտալ կակաոյի փոշի

4-5 արմավ

Պատրաստաման եղանակը

Այս  հեշտ ու հանգիստ և անտանելի համեղ նախաճաշը առավոտյան ձեզանից ժամանակ չի խլի: Ամեն ինչ արդեն պատրաստ է լինելու: Ուրեմն այսպես՝ խնձորը քերիչով մանրացնել, ավելացնել մեկ նարնջի հյութը, վարսակը: Խոհանոցային կոմբայնի մեջ լցնել կակաոյի փոշին, բանանն ու կաթը և խառնել: Ստացված զանգվածը լցնել վարսակի վրա, ավելացնել մանր կտարատած թեյի  ամենամոտ ու սիրելի բարեկամ արմավը և լավ խառնել: Տարայի վրա խոհանոցային թափանցիկ թաղանթ քաշել ու դնել սառնարանը: Իսկ առավոտյան ուղղակի լցնել ափսեի մեջ, ավելացնել հատապտուղներ կամ ընդեղեն և մի փոքր էլ կեֆիր՝ ըստ ցանկության և շնորհակալ լինել այս բաղադրատոմսը կիսվողին՝ մաղթելով նրան ամենայն բարիք և համբերություն երեխաների հետ դասապատրաստման ժամանակ:

Կաթնաշոռով պանրով տոստ

Անհրաժեշտ բաղադրիչներ

200 գրամ կաթնաշոռ

100 գրամ պանիր

2 ճյուղ թարմ սամիթ

աղ

սև պղպեղ

ընկույզ

Պատրաստման եղանակը

Տոստը տաքացնել ու հանգիստ մի կողմ թողնել: Կաթնաշոռն ու քերած դեղին համեղ պանիրը խառնել, ավելացնել սամիթն ու համեմունքները և մանրացրած ընկույզը՝ ըստ ցանկության: Խառնել: Քսել տոստի վրա և մեկ բաժակ թեյով սկսել ճիշտ առավոտը:

Խոզապուխտով սենդվիչ

 

Անհրաժեշտ բաղադրիչներ

Խոզապուխտ

2 տոստ

պանիր

Պատրաստման եղանակը

Խոզապուխտն ու պանիրը դնել տոստերի մեջտեղը: Տաքացնել գրիլի թավայի մեջ: Վրան ավելացնել դեղին քրած պանիրը: Թողնել՝ հալվի և բաժանել երկու մասի: Ու գրոհել, քանի դեռ տաք է ու խրթան:

Կաթնաշոռ-կեֆիրով մյուսլի

Անհրաժեշտ բաղադրիչներ

Կես բաժակ վարսակ

1 բաժակ կեֆիր

1 ճաշի գդալ մեղր

դարչին

քունջութ

արմավ

կանեփ

ընկույզ

չամիչ

Պատրաստամն եղանակը

Վարսակը բովել: Ստանալ անուշ ախորժաբեր վարդագույնը: Լցնել խորը ափսեի մեջ, ավելացնել կեֆիրը, չամիչը, ընկույզը, դարչինը, մանր կտրատած արմավը, քունջութը, կանեփն ու մեղրը: Ստացված անուշաբույր զանգվածը խառնել: Ու վայելել մեկ բաժակ կանաչ թեյի հետ, եթե իհարկե ճնշման խնդիրներ չունեք:

Նախաճաշե՛ք:

Առողջ սնվե՛ք:

Կարդացեք նաև՝


պարզ ու արագ ընթրիք [իմ խոհանոցից ձեր խոհանոց]

Տեղը տեղին ալկոհոլային կոկտեյլներ. իմ խոհանոցից ձեր խոհանոց

5 ալկոհոլային կոկտեյլ, ուրախ կարանտինի համար

Սուրբ Զատիկի ավանդական սեղան

Լավ իմունիտետի և քաշ չհավաքելու համար

5 գարնանային աղցան

5 հավելված անգլերեն սովորելու համար

Օլիվյե. աղցանի պատմությունը

Առավոտյան 5 սխալ սովորություն, որ վնասում են ձեզ [խորհուրներ դիետոլոգ Լիդիա Այվազյանից]

Տոնական խոհանոց

Հավը ջեռոցում. 5 բաղադրատոմս

Վարսակի համեղ կողմերը

5 կախարդական համեմունք

Խոհանոցային երկուշաբթի

5 «հատիկավոր» աղցան

Արագ և համեղ ընթրիքի սեղան