Առաջին անգամ կցուցադրվի Մարտիրոս Սարյանի զարմանալի պատմություն ունեցող նկարը - VNews

Առաջին անգամ կցուցադրվի Մարտիրոս Սարյանի զարմանալի պատմություն ունեցող նկարը

մարտիրոս սարյան - Առաջին անգամ կցուցադրվի Մարտիրոս Սարյանի զարմանալի պատմություն ունեցող նկարը

Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նոր ցուցահանդես է խոստանում: Ցուցահանդեսը նվիրված է լինելու Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին և կրելու է «Սարյանը և Ֆրանսիան» խորագիրը:

Կարդացեք նաև Սարյանի մտքերը՝ Մարտիրոս Սարյանն ասել է . . .

Այս խորագրի ներքո կներկայացվի վարպետի փարիզյան շրջանի (որը ներառում է 1926-ից 1928 թվականներն ընկած ժամանակահատվածի ստեղծագործությունները): Առաջին անգամ կցուցադրվի Մարտիրոս Սարյանի այդ ժամանակահատվածի զարմանալի պատմություն ունեցող նկարը, որը վարպետը վերնագրել է «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս»: Կտավի օրինակը հրապարակված է տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում, որտեղից էլ տեղեկանում ենք սպասվելիք ցուցահանդեսի մասին:

h butoday 15 8690 GARDNER 157 - Առաջին անգամ կցուցադրվի Մարտիրոս Սարյանի զարմանալի պատմություն ունեցող նկարը

Մարտիրոս Սարյանի կայքը