-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչի՞ մասին է կյանքը: Այո՛, հենց սիրո: Մենք սիրում են` մեզ չեն սիրում, մենք սիրում ենք ՝ մեզ սիրում են: Այսպիսին է կյանքը. մեզ կոտրում են, մեզ փոխում են, անճանաչելիորեն փոխում: Մեզանց մի քանիսը հաղթահարում է հիասթափությունն ու տագնապը և առաջ շարժվում, իսկ մյուսներն իրենց խոսք են տալիս, որ երբեք չեն սիրահարվի, քանի որ միևնույն գետը երկու անգամ չես կարող մտնել. բայց ինչպե՞ս ապրել առանց սիրո:
Ինչ էլ լինի՝ մենք բոլորս մարդիկ ենք, սովորական մարդիկ, ովքեր սիրո կարիք ունեն, և ովքեր արբած են այն գաղափարով, որ միայն սերը կարող է բուժել մեր վերքերը:
VNews-ը ձեզ է ներկայացնում 5 գեղեցկագույն ֆիլմ սիրո մասին:
Գեղեցիկ սիրո և անհագուրդ կրքի մասին պատմություն Լուի Մալի կողմից:
1992 թ. էկրաններին են հայտնվում դերասաններ Ջերեմի Այրոնսը և Ջուլիետ Բինոշը: Դժվար կլիներ պատկերացնել ավելի լավ ընտրված դերասանական զույգ, քան այս երկուսը:
Ֆիլմը հիմնված է Ջոզեֆին Հարթի 1991 թ. համանուն ստեղծագործության վրա և պատմում է Ֆլեմինգ ընտանիքի կյանքի մի շրջանի մասին: Լև Տոլստոյը ասել է. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:
Երբ ընտանիք է «ներխուժում» գեղեցկուհի Աննան, ընտանիքի անդամների կյանքը մեկընդմիշտ փոխվում է:
Ընտանիքի հայրը սիրահարվում է որդու նոր ընտրյալին: Աննան և պարոն Ֆլեմինգը տրվում են զգացմունքին. անսանձ կիրք, սեր, ցանկություններ, միասին լինելու անհնարինություն:Հայրերի ու որդիների կոնֆլիկտն այստեղ այլ երանգ է ստանում, իսկ որդու բացահայտումը վնասում է բոլորին:
Ողբերգական ֆիլմ այն մասին, որ կորցնելով ամեն ինչ մարդը ձեռք է բերում ազատություն և ընկնում մոռացության գիրկը:
Մյուս գլխավոր դերերում են Միրանդա Ռիչարդսոնը, ով Բրիտանական ակադեմիայի կողմից արժանացել է մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի համար, Ռուպերտ Գրեյվսը և այլք:
-Ինչի՞ մասին ես այդքան տխուր խորհում:-Կյանքի:
2007 թ. էկրաններ է բարձրանում ռեժիսոր Վոնգ Կար-Վայի «Իմ հապալասե գիշերները» ֆիլմը՝ Նորա Ջոնսի, Ջուդ Լոուի, Ռեյչել Վայսի, Նատալի Փորթմանի, Չադ Դեվիսի և այլոց մասնակցությամբ:
Ինչպե՞ս ես հրաժեշտ տալիս նրան, առանց ում չես կարող ապրել:
2009 թ. ռեժիսոր Մարկ Ուեբը հանրությանն է ներկայացնում իր «Ամառվա 500 օրերը» ֆիլմը, որի կենտրոնում է Թոմ անունով մի երիտասարդ: Նրա կյանքը փոխվում է, երբ հայտնվում է Սամերը: Գեղեցիկ, խարիզմատիկ աղջիկը գերում է երիտասարդին և մեկընդմիշտ փոխում նրա կյանքը:
Մարդիկ կարծում են, թե ամենավառ աստղերը ամենաշուտն են խամրում: Այդպես եղավ այս երկուսի դեպքում: Միանգամից ծնունդ առած զգացմունքը դրդում է Թոմին մտածել, որ աղջիկը հենց այն միակն է, բայց արդյո՞ք դա այդպես է:
Տխուր է, երբ սիրահարները բաժանվում են. տղան փակվում է ինքն իր մեջ, կորցնում կանանց նկատմամբ հավատը և ինքն իրեն խոսք տալիս, որ այլևս երբեք չի սիրահարվի, բայց ինչպե՞ս ապրել առանց սիրո:
Ֆիլմի գլխավոր դերերում են Ջոզեֆ Գորդոն-Լևիթը և Զոի Դեշանելը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո