Արամ Պաչյանն ասում է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արամ Պաչյանն ասում է…

Արամ Պաչյանը ժամանակակից արձակագիրների մեջ տարբերվում է ուրույն ձեռագրով և ոճով: Նա ժամանակակից գրականություն բերեց մենության ու իրականության սահմանագծի նուրբ երանգներ: Նրա տողերում հաճախ կգտնենք ինքն իրեն փնտրող, երբեմն իրենից ու իր գոյությունից գլուխ չհանող մեկին, որը սիրում է մի տեսակ ուրիշ. տարօրինակ, ցնորված և ինքնամոռաց…

Մենք առանձնացրել ենք մի քանի ուշադրության արժանի տողեր Պաչյանի «Օվկիանոս»  պատմվածքների և էսսեների ժողովածուից:

 

  • ԲԱՐԵՎ, ԴՈՒ ԳԻԺ ԵՍ…

 

  • Իրական արվեստագետի վերջնական երազանքը ազնվորեն կեղծ ազնվության դեմ ապստամբությունն է, դրա վերջնական ոչնչացումը՝ որպես կատարյալ գեղեցկության հասնելու վտանգավոր արար:

 

  • Ռոբինզոնը միակ հերոսն էր, որ ցույց տվեց ինձ իմ կյանքը վերագտնելու աշխարհի վերջին տեղը՝ մենությունը…

 

  • Դեֆոն իր հերոսին դուրս մղեց քաղաքակրթությունից, որպեսզի նա առաջին անգամ իսկապես տեսնի ու նկարագրի աշխարհը…

 

  • Աստված ևս իրավունք ունի ժամանակ առ ժամանակ գայթակղվելու, ընկնելու դեպրեսիայի մեջ, տարվելու խոհա-փիլիսոփայական զեղումներով և, իհարկե, նշումների համար առանձնանալու ամենալուռ սենյակում:

 

  • Քնեցի, արթնացա, քնեցի, արթնացա. խղճուկ կյանք:

 

  • Ամնե տարի՝ հունվար ամսին, ես շարունակում եմ պահպանել ավանդույթը՝ այրում եմ օրագիրս:

 

  • Ես լրացված օրագիրս վառում եմ՝ ինքս ինձ նորից հանդիպելու համար, ինքս ինձ կրկնելու հավանականությունը մերժելու համար:

 

  • Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է:

 

  • Հանկարծ հասկանում եմ, որ մնացել եմ հեռվում, որ հեռուն երբեք չի եղել, ու չի լինելու, որ ձայները՝ պարզապես հիշողություններ են, որոնք չեն լսվելու:

 

  • Եվ քանի որ լռում էր, ոչ ոքի պետք չէր, և քանի որ ոչ ոքի պետք չէր, նոր աշխարհ էր հորինում:

 

  • Գիտեմ էնքա՜ն ծեծված բան կա քեզանից դժգոհելու, ամենակեղտոտ բառերը քեզ ասելու մեջ, բայց ի՞նչ անեմ, մամ, ես ոչ ֆուտբոլ նայել եմ սիրում, ոչ էլ շախմատ խաղալ:

 

  • Մա՛մ, ես ոչ մի բան կուլ չեմ տվել, ուղղակի չեմ կերել…

 

  • Դու հեռացել էիր մաքուր, հետևիցդ ոչ մի հետք չթողնելով, ինչպես հեռանում են նրանք, ովքեր դեռ չեն ծնվել:

 

  • Մեղմ ժպտալով՝ դու երազանքներ էիր բաժանում ու ասում էիր, որ երազանքներն ինքդ ես թխել՝ մեջը լցրել չամիչ, ալյուր, շաքարավազ, թռչնի ազատություն, ժպտախոս ու էլի շատ-շատ բաներ, որոնց բաղադրատոմսերը համառ քրմի պես ստեղծել էիր տարիներ ի վեր:

 

  • Սպասումը հաճույքից գնալով ցավի է վերածվում…

 

  • Ձեռքը հիշողության շոշափելիքն է… Ձեռքն է միակը, որին երևակայությունը հասանելի է. հրաշքն՝ իրական:

 

  • Վախը, որ հիվանդությունից կմահանամ, խաղաղվեց իմ իմ ներսում, որովհետև ինձ հաջողվեց ստեղծել նոր մահ:

 

  • Ես կարդացողից վերածվել եմ էջողի…

 

  • Ես գրքերում վերադառնում եմ իմ սիրելի հատվածներին՝ անհետանալով կյանքի ամբողջական պատկերի մեջ:

 

  • Մահն անտարբերություն է սիրում…

 

  • Բանալին կողպեքի մեջ պտտվում էր, ինչպես մերկ մարմինը տաքուկ անկողնում:

 

  • Ես դատարկությունը կահավորում եմ շինծու իմաստներով:

Լուսանկարը՝ hetq.am

Կարդացեք նաև՝