Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ] - VNews

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

արարատ մինասյան - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Կարծում եմ շատ պարզունակ կլիներ ասել, որ նկատում ես որևէ երևույթ, դետալ կամ ինչ-որ մանրուք շրջապատող իրականության մեջ, ու դա դառնում է մի նոր գեղանկարչական շարքի հիմք:

Ամեն ինչ շատ ավելի բարդ է ու խորը… ամեն ինչ սկսվում է հարցերից. դրանք առաջանում են ակամա, երբ փորձում եմ հասկանալ, թե ինչպես է առաջին հայացքից անկարևոր թվացող մանրուքը գամվում մտքիս մեջ… և երբ տալիս եմ առաջին հարցը, պատասխանների փոխարեն առաջանում են նոր հարցեր:

Ահա սա է հիմք դարձել «Կեցաղի փիլիսոփայություն» շարքի ստեղծման համար:

Ի՞նչ է կենցաղը. դա մի բարդ կառուցվածք է, որն իր հերթին բաղկացած է բազմաթիվ այլ, ոչ պակաս բարդ տարրերից, դրանք էլ իրենց հերթին ավելի մանր բաղկացուցիչներից և այդպես մինչև մի պարզագույն իր: Նման օրինակ է պոլիեթիլենային տոպրակը… և այդ կետում սկսվում է մեկ նկարի պատմություն:

21-րդ դար

21century 40X30cm acrylic canvas 2013 960x1259 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Բայց ինչպես ցույց տալ, որ մի բարդ հարցի պատասխանը կարող  է լինել կենցաղային իրի միջոցով արտահայտված պատկերը: Այսինքն պոկել, վերցնել իրականությունից այդ դետալը և ներկայացնել այլ միջավայրում՝ դիտել այլ անկյան տակ:

Ձեռքերի վրա ներկայացնելով առօրյա կյանքից մի հատված՝ փորձել եմ ցույց տալ հաճախ մեր տեսադաշտից դուրս մնացող երևույթները, որոնք ինքնին մարդու պատմություն են, նրա ամենօրյա աշխատանքի ու գործունեության արդյունքը: Այդ շենքերը, որ ասես մեծ քանդակներ լինեն, ծեփված են կենցաղ անունով մի քանդակագործի ձեռքերով:

Ես սկսեցի ուսումնասիրել այդ ամենօրյա շրջադարձը, ինչը հանգեցրեց ավելի ընդհանուր մտքերի, բայց կրկին դրանք արտահայտված էին կենցաղային դրվագների միջոցով: «Լուսաբաց», «Կանգառ», «Անցնել», «Հաջորդ առավոտը» կտավներում արտահայտել եմ այդ դրվագները: Այժմ աշխատում եմ զարգացնել այս շարքը ու փորձել նոր հարցեր տալ ինքս ինձ:

Լուսաբաց

Dawn 40X160cm oils on canvas 2017 960x409 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Կանգառ

The stop 25x42cm acrylic canvas 2014 960x569 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Անցնել

To Pass 960x776 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Հաջորդ առավոտը

the next morning 40X65cm acrylic canvas 2013 960x565 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

anything strange 30X20cm acrylic canvas 2013 960x1431 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]neighbours 30X65cm acrylic canvas 2013 960x440 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]one day 30X15cm acrylic canvas 2013 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]simple landscape 15X7cm acrylic canvas 2013 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]The Village 99x45cm acrylic canvas 2013 - Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Բայց չեմ սիրում անընդհատ կառչել մի մտքից, այժմ աշխատում եմ նաև բոլորովին այլ մտահղացումների շուրջ:

Կարծում եմ առաջ շարժվելու համար հարկավոր է անընդհատ դուրս գալ հարմարավետության գոտուց:

տես նաև՝

 

 

 

 


Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]

«Հայելիով Վեներան» Վելասկեսի միակ «նյու» կտավի պատմությունը

Շատ հայկական և ժամանակակից [կավե թռչուններ ստեղծելու հաճույքը]

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

QUIZ. գուշակեք նկարի հեղինակին [գեղանկարչություն]

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

John Kacere. կանացի հետույքների ու գեղեցկության նկարիչը

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Վենետիկում ցուցադրվում են Արշիլ Գորկու աշխատանքները

Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել

Վալենտին Գեորգիևիչ Պոդպոմոգովի արտասովոր ճակատագիրը

Կլոդ Մոնե [նկարիչ այգեպան]