Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը] - VNews

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

իիիի min - Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Արցախի Հանրային ռադիոն գործել է. անգամ պատերազմական թեժ օրերին… 

Գրում եմ ու հպարտանում (միայն թե մեծամիտ չհնչի). ռադիոյի աշխատանքը չի կանգնել պատերազմի ընթացքում, հետևաբար չի էլ վերսկսվել, այլ շարունակվում է: Բայց այլ բան կա. Արցախի ռադիոյի, իմ, քո, մյուսի, մեր բոլորի կյանքը պատերազմից առաջ ու հետո ունի: Ռադիոյինն էլ: Հիմա «պատերազմից հետո»-ն է:

… իսկ եթե խոսենք ոչ թե «հետո»-ի ու «առաջ»-ի, այլ հենց պատերազմի ընթացքի մասին:

Դե պատկերացրեք. մի աղջիկ, 25 տարեկան, Երևանից եկած տնօրեն ու պատերազմ: Հասկացա, որ ամեն ինչ պետք է անել արագ ու առաջին անգամ: Բաներ կան, որ տաք գլխով եմ արել, եթե երկար մտածելու ժամանակ լիներ, գուցե, վախենայի: Հիմա հասկանում եմ, որ ես երևի մի քիչ խենթ եմ, կամ գիժ: Մեզ օգնել են Երևանից, ու Երևանի տեխնիկական օգնությունն, իրականում, անլույս, առանց կապ, հռթիռա/ռմբակոծվող Ստեփանակերտում ռադիոյի աշխատանքի երաշխավորն էր: Մենք՝ Ստեփանակերտում մնացածներս, շնորհակալ ենք այդ օգնության համար: Ես ինձ բախտավոր եմ համարում. ամենակարևոր բաները սովորեցի փորձով՝ դժվար, ծանր, բայց մաշկիս վրա: Ու, ուրախ եմ, որ հաջողեցինք: Շատ ուրախ: Հաջողեցինք, որովհետև իրենց գործին նվիրված մարդիկ կան: Դժվարությունների միջով անցանք, որովհետև պատերազմը կյանքի մասին է, ու մենք դա հասկացանք: Ռադիոյի ձայնը լսվեց, որովհետև մեր աշխատանքային պադվալի բարձր ձայներն ավելին էին, քան պատերազմինը: Ու, քանի կա առիթը, տեխնիկական բոլոր բացթողումների համար` ներողություն: Ռադիոլսողը ներողամիտ թող լինի. պատերազմ էր, ու դա, երևի, արդարացում է:

130961697 393638295279623 7997169988704181686 n 960x719 - Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Հետպատերազմական. առաջին անգամ՝ ռադիոյի շենքում…

Նոյեմբերի 13-ն էր: Եկա, մտա շենք՝ ետնամուտքով: Դուռը բաց էր, լսեցի հեռուստացույցի ձայն. պահակի սենյակից էր, բայց պահակը չկար: Մենակ չէի: Դատարկ, մռայլ, վախեցնող շենքում «Հե՜յ, ո՞վ կա»-ն արձագանքում ու ականջներիս էր հետ գալիս: Եկա իմ սենյակ: Դուռը բաց էր: Մի քանի րոպե նստեցինք: Դուրս գալիս տեսանք պահակին: Ոտքի վրա մի քանի բառ փոխանակեցինք: Արդեն դրսում հասկացա, որ ռադիոյի վերանորոգումը կշարունակվի: Բախտս բերել էր, որ շենքը չէր վնասվել, իսկ ես պատերազմի օրերին մոռացել էի անգամ, որ աշխարհում շենքեր կան…

131787078 144938280503285 4503616873793501410 n 960x720 - Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Ռադիոյի նպատակներն ու բռնած ուղին: 

Արցախի ռադիոյի ամենակարևոր նպատակը պրոֆեսիոնալ դաշտում մրցունակ լինելն է՝ ծառայելով հասարակությանը: Մինչև տարեվերջ կսկսենք աշխատել մի ռադիոյում, որը «զինված» է լավագույն տեխնիկաներով, ունի աշխատանքային որակյալ պայմաններ: Կառուցվածքային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ են տալիս աշխատել համակարգային, այլ ոչ թե անձնային սկզբունքով: Ռադիոն հասարակության «ծառան» է, հասարակության համար աշխատողը: Իսկ գլխավոր ուղերձն այդ հասարակությանը մեկն է՝ դառնալ լավագույններից մեկն աշխարհում: Պատերազմը չի ավարտվել, ու դա այստեղ՝ Արցախում, էլ ավելի սուր ես զգում:

131822895 1073820303115841 214991100624641643 n 960x640 - Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Արցախի հանրային ռադիոն ու Արցախի հանրային հեռուստաընկերությունը մի կառույց են, մի շենքում՝ ընդհանուր: Նպատակ կա առանձնացնելու այս երկու կառույցները: Այդ բաժանումը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարում ունենալու: Հունվարից հետո փոփոխություններ սպասվում են: Բայց փոքր հասարակություններում, որտեղ բոլորը բոլորին գիտեն, դժվար է գնալ փոփոխությունների: Պիտի համարվես միջավայրին, ընդունես միջավայրը, հարգես գրված ու չգրված օրենքները, բայց գտնես լուծումը: Նոր կադրերի կարիք կա, սովորելու կարիք կա, միջավայրն առողջացնելու կարիք կա: Ռադիոն օրգանիզմ է, որը լավ սնունդի կարիք ունի: Արցախի ռադիոն՝ էլ ավելի: Քաղաքականությունը մեկն է. այստեղ աշխատում են ու կաշխատեն պրոֆեսիոնալ մարդիկ:

Որպես վերջաբան…

Արցախի ռադիոն այն տեղն էր, որտեղ ես ապրեցի իմ կյանքի ամենակարևոր օրերը: Ու, Արցախի ռադիոն դարձավ էն առիթը, որն ինձ տարավ Արցախ, մի տեղ, որտեղ ինձ սիրեցին, մի տեղ, որտեղ ես մեծացա: Իսկ պատերազմը բացեց ինձ՝ ինքս իմ առաջ: Ու ես տեսա ինձ՝ կյանքում առաջին անգամ: Ռադիոյում նոր նախագծեր կլինեն, ու մենք էլ ավելի լավը կդառնանք: Եղածը վկա՝ Արցախի ռադիոյում խոսքը պահում են:

 

Լուսանկարի հեղինակ՝ Էուջենիո Գրոսսո: 


Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով