Արցախը նոր հերոսներ ունի. ճանաչենք նրանց - VNews

Արցախը նոր հերոսներ ունի. ճանաչենք նրանց

herosneeerrr min - Արցախը նոր հերոսներ ունի. ճանաչենք նրանց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմների 4-ին ստորագրել է հրամանագրեր «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ԱՀ նախագահը հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:

Դավիթ Լյովայի Գրիգորյան

120812735 776935673092424 3687131527652972109 n - Արցախը նոր հերոսներ ունի. ճանաչենք նրանց

Ուսանող Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում: Ի դեպ Դավիթը կարելի է ասել լուծել է Արցախի պաշտպանության ընթացքում նույն օրը զոհված իր համակուրսեցի Կարեն Մարգարյանի վրեժը:

Էդգար Էդվարդի Մարկոսյան

120846931 2686173408316780 7112608994281708541 n - Արցախը նոր հերոսներ ունի. ճանաչենք նրանց

Ժամկետային զինծառայող, 1998 թ ծնված Էդգար Մարկոսյանը տանեցիներին խաբել, ասել էր ինքը չի կռվում, թիկունքում է։ Սակայն Արցախի նախագահը երեխուն «վառեց» ու Արցախի հերոսի կոչում տվեց՝ Թալիշի տարածքում 10 տանկ ոչնչացնելու համար:

Յուրա Հայկարամի Ալավերդյան

120847653 369848727527653 821472056513353486 n - Արցախը նոր հերոսներ ունի. ճանաչենք նրանց

Յուրա Հայկարամի Ալավերդյանը Կարախամբելի-Ֆիզուլի հատվածում խոցել է 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա։

Երևանի ինֆորմատիկայի քոլեջը հրապարակում է արել, որում ասվում է․

«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը հերոսներ է կրթում: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Յուրա Հայկարամի Ալավերդյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։ Հպարտ ենք քեզնով, մե՛ր հերոս տղա #Հաղթելու_ենք»։

Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյան

120840867 1583810748458094 888242713515047877 n - Արցախը նոր հերոսներ ունի. ճանաչենք նրանց

Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանն արժանացած, գնդապետ Սերգեյ Շաքարյանը մարտնչում է առաջին ազատամարտից: Նրա հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է… Հերոս հոր՝ հերոս որդին

Դավիթ Վանիկի Ղազարյան

120847471 663338904557924 5883463059797623602 n - Արցախը նոր հերոսներ ունի. ճանաչենք նրանց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով Դավիթ Վանիկի Ղազարյանին է շնորհվել «Արցախի հերոս» բարձր կոչումը։

«Ցավոք՝ հետմահու, որը վարել է մարտը՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, որը իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ մեզ բոլորիս, բայց հպարտ եմ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,-ասաց Արցախի նախագահը։

Նշենք նաև, որ Արարատի մարզպետ Գարի Սարգսյանն այս մասին գրել է․

«Դավիթ Ղազարյանը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր»:

Լուսանկարնեը՝ onnet.am


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան