Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Arevik d’Or-ը պրոֆեսիոնալ իլյուստրատոր և անիմատոր է: 2011-ին նա հիմնել է I CAN արվեստի դպրոցը Երևանում: Այս դպրոցում նա իլյուստրացիա և անիմացիա էր սովորեցնում երեխաներին:
Իլյուստրատորը գրքեր է նկարազարդում: Իսկ 2017-ին նա հրատրակեց իր առաջին ինտերակտիվ այբբենարանը՝ «Ժիրոն» (Զանգակ հրատարակչություն):
Հիմա Արևիկն ավելի կենտրոնացած է ավանդական և դիջիթալ 2D անիմացիայի վրա: Նա ողջ ուժերը փորձում է կենտրոնացնել հեղինակային ֆիլմեր ստեղծելու վրա: Երաժիշտ Միքայել Ոսկանյանի և գրող Սյունե Սևադայի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Արևիկի առաջին հեղինակային կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ Utopia-ն:
Արևիկը մի շատ հետաքրքիր շարք ունի, որին հաստատ ծանոթ եք, եթե հետևում եք իլյուստրատորի սոցիալական էջերին: 3 թմբլոներ. այսպես կարելի է պայմանականորեն անվանել այս շարքը, որտեղ 3 կին է պատկերվում՝ խոշորակազմ, նուրբ գեղագիտությամբ մատուցված, ուրախ ու բարի դիմագծերով, սովորական կանացի առօրյայով և գեղեցիկ լինելու քնքուշ ինքնազգացողությամբ, ձանձրույթի ու կենցաղի վայելումով, շրջապատող գեղեցիկը տեսնելու ունակությամբ և անսահման գեղանիությամբ, որը ավելի է ընդգծվում նրանց՝ ոչ այնքան նուրբ ու համաչափ կազմվածքի պատկերմամբ:
Կերպարվեստի ուսումնասիրություններումս ինձ համար բացահայտել էի Երեք գրացիաների թեման (Three Graces)։ Աստվածուհիները, ըստ հունական դեցաբանության, ներկայացնում են գեղեցկությունը, հմայությունը և շնորհքը: Բոլոր ժամանակներում այս թեմայով ստեղծվել են արվեստի բազմաթիվ նմուշներ։ Թեման խորապես գրավել էր ինձ: Դասական գործերի ինտերպրետացիաներով էի տարվել։
Arevik d’Or
Այս մեկը, որը ապակե կտորներով խճանկար է (30×40), ինտերպրետացիա է՝ ըստ Ռաֆայելի «Երեք գրացիա» կտավի:
Այս ինտերպրետացիաների և թեմայի մեջ ավելի խորանալու արդյունքում էլ սկսեցին ստեղծվել Արևիկի սեփական գրացիաները: Նրանք նաև անուններ ունեն ու ապրում են իրենց անձնական կյանքով, ընկերություն են անում, օգնում իրար, հետաքրքիր ու երբեմն էլ ձանձրալի ժամանակ անցկացնում իրար ու մեզ հետ միասին:
Ահա նրանք՝ Անը, Աննը և Աննան. 3 թմբլո, 3 գեղեցկուհի, 3 ժամանակակից աստվածուհի:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո