Արիանա Գրանդեն, Լանա Դել Ռեյը և Մայլի Սայրուսը «Չառլիի հրեշտակները» ֆիլմի սաունդթրեքի կատարողներն են - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արիանա Գրանդեն, Լանա Դել Ռեյը և Մայլի Սայրուսը «Չառլիի հրեշտակները» ֆիլմի սաունդթրեքի կատարողներն են

«Չառլիի հրեշտակները» ֆիլմի նոր տարբերակը հենց նոր ավելի է հետաքրքրացել. Մայլի Սայրուսը, Արիանա Գրանդեն և Լանա դել Ռեյը, պարզվում է, կատարելու են այս նոր ռեբութի սաունդթրեքը:

Դեռևս նախորդ շաբաթ երգչուհի Մայլի Սայրուսը և Արիանա Գրանդեն իրենց ինստագրամյան էջերով հավանել էին այս ֆիլմի շրջանակներում իրենց համագործակցության մասին հայտնող մի քանի ոչ պաշտոնական մեկնաբանություն, իսկ արդեն այսօր նրանք և Լանան տեղադրել են միևնույն կարճ հոլովակը, որտեղ նկատելի է ֆիլմի պաշտոնական նշանը՝ հետհաշվարկով:

Մայլին նշել է Դել Ռեյիի, Գրանդեիի ու «Չառլիի հրեշտակները» ֆիլմի ինստագրամյան պաշտոնական էջերը և գրել «Մենք գալիս ենք», իսկ Գրանդեն և Դել Ռեյը գրել են՝ «Թրեյլերը կթողարկվի վաղը»:

Հիշեցնենք՝ «Չառլիի հրեշտակները»/ «Charlie’s Angels» հայտնի ֆիլմը վերստեղծվում է: Ֆիլմը, որի առաջին տարբերակը թողարկվել էր 2000թ.-ին, պատմում է 3 կին գործակալների մասին, որոնք գեղեցիկ են, ծիծաղելի ու իրենց գործում մասնագիտացած: Գաղտնի գործակալներին 2000թ.-ի տարբերակում մարմնավորում էին Քամերոն ԴիասըԴրյու Բերրիմորը և Լյուսի Լյուն, իսկ Ջոն Բոսլիին մարմնավորում էր Բիլ Մյուրեյը:  Այս տարբերակում, սակայն, հրեշտակներին մարմնավորում են Քրիսթեն Սթյուարտը, Նայոմի Սքոթը և Էլլա Բալինսկին: Ֆիլմի ռեժիսորն է Էլիզաբեթ Բենքսը, որը նաև կմարմնավորի Չառլի հետախույզի գործակալության դեմքերից մեկին՝ Բոսլիին:

Ֆիլմը կթողարկվի նոյեմբերի 15-ին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

trailer tomorrow 👼🏼

Публикация от Ariana Grande (@arianagrande)

Կարդացեք նաև՝


«Twilight»-ի երկրպագուները կարող են վարձել Բելլայի տունը

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Disney-ը «Սպիտակաձյունիկը» վերածում է ֆիլմի

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Թողարկվել են «Չառլիի հրեշտակները» ֆիլմի ռիմեյքի առաջին կադրերը

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմում աստղաբույլ է հավաքվել

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Բիլ Մյուրեյը և Սոֆիա Կոպպոլան նորից կհամագործակցեն

Ի՞նչ դիտել ձմռանը. խորհուրդ է տալիս Տաթև Հովակիմյանը

5 ֆիլմ ձմեռային թեմայով

Բիլ Մյուրեյն ասում է…

Թիմոթի Շալամեն և Բենիսիո դել Տորոն՝ Ուես Անդերսոնի նոր ֆիլմում

Աստղային ընկերներ, որոնք մինչ այսօր մտերիմ են

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն

Հայտնի են «Չառլիի հրեշտակները» ֆիլմի նոր տարբերակի դերասանուհիները