fbpx

Արիանա Գրանդե. Երաժշտությունն է ղեկավարում ողջ կյանքս

«Երգչուհի» բառն Արիանա Գրանդեին բնորոշող միակ բառը չէ: Նրան նկարագրում են նաև դերասանուհի, մոդել, պարուհի, բարեգործ հատկանիշներով: Ահա Արիանայի մասին 15 փաստ, որ կհետաքրքիր նրա երկրպագուներին:

1. Ամբողջական անունը Արիանա Գրանդե-Բուտերա է: Ծնվել է ԱՄՆ-ում՝ Ֆլորիդայում:

2. Ծնողները նրան անվանել են Արիանա “Felix the Cat” մուլտֆիլմի հերոս թագուհի Արիանայի կերպարից ոգեշնչվելով:

3. Արիանան իրենից 10 տարով մեծ եղբայր ունի՝ Ֆրենկին, որը թատրոնի դերասան է: Ֆրենկին համասեռական է: 

4. Արիանան բուսակեր է, իսկ սիրելի միրգը ելակն է:

5. Երգչուհին սարսափ ֆիլմերի սիրահար է:

Երաժշտությունն է ղեկավարում ողջ կյանքս:

6. Արիանան նաև շատ է սիրում գրքեր կարդալ: Նա «Հարրի Փոթեր» գրքաշարի երկրպագու է: Փաստորեն պատահական չէ, որ նրա ծննդյան օրն ու գրքաշարի առաջին մասի հրապարակման օրը համընկնում են:

7. Նա տեսողության հետ խնդիր ունի, այդ պատճառով միշտ լինզաներ է կրում:

8. Երգչուհու բնական վարսերը գանգուր են, իսկ իրական գույնը՝ սև:

9. Նա ալերգիա ունի բանանից ու կատուներից: Երևի դա է պատճառը, որ  7 շուն ունի:

Երազել եմ երաժշտությամբ զբաղվել, երբ 3 կամ 4 տարեկան էի:

10. Նա նշում է, որ իր երաժշտության վրա մեծ ազդեցություն են ունեցել Մրայա Քերին ու Ուիթնի Հյուսթոնը: 

11. Առաջին ձայնասկավառակը՝ “Yours Truly“-ն, ձայնագրելու համար Արիանային 3 տարի է հարկավոր եղել: Այն պատրաստ է եղել 2013թ.-ի հունիսին և թողարկվել է նույն թվականի օգոստոսին: Billboard-ի «Ձայնասկավառակների թոփ 200»-ում այն զբաղեցրել է առաջին հորիզոնականն ու առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել 138,000 -ից ավել օրինակով:

12. Երկրորդ ձայնասկավառակը՝ “My Everything“, 2014թ.-ին, թողարկվելուն պես, 76-ից ավելի երկրների առաջին հորիզոնականներում է եղել:

13. Արիանայի երկրպագուներին «Արիանատորներ» են անվանում:

Երբեք մի թերագնահատեք ինքներդ ձեզ ու ժամանակ մի կորցրեք: Կյանքը շատ կարճ է, դուք էլ՝ չափազանց յուրահատուկ:

14. 2016թ.-ին “Time”-ը Գրանդեին ընդգրկել էր իր «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում:

15. 2016թ.ին Արիանան թողարկել է իր թվով 3-րդ ձայնասկավառակը՝ “Dangerous Woman“-ը: Գլխավոր երգը միանգամից հայտնվել է Billboard-ի «Թեժ 100» չարտի 10-րդ հորիզոնականում: Ձայնասկավառակի առավել հայտնի երգերից են “Dangerous Woman“-ը, “Into You“-ն և “Side to Side“-ը:

16. 2018թ.-ին Գրանդեն թողարկել է իր հերթական ալբոմը՝ «Sweetener», որը Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն փոփ վոկալային ալբոմ»:

17. Իսկ երգչուհու՝ 2019թ.-ին թողարկված «Thank U, Next» ալբոմը կոնտրել է մի քանի ռեկորդ՝ այդ թվում նաև դարձել փոփ ժանրի առաջին ու միակ ալբոմը, որի սթրիմները մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել են 360,000-ը:

18. 2019թ.-ին նա դարձել է առաջին սոլո երգչուհին, որի՝ միաժամանակ թողարկված երեք երգերը՝ «Thank U, Next», «7 Rings», and «Break Up with Your Girlfriend, I’m Bored» հայտնվել են Billboard-ի «Hot 100» չարթի առաջին երեք հորիզոնականներում:

19. Արիանան նաև առաջին երաժիշտն է, որի 5 ալբոմների սինգլները հայտնվել են ԱՄՆ-ի երաժշտական չարթերի լավագույն տասնյակում:

20. 2018-19թ.-ն իսկապես Արիանա Գրանդեի տարիներն են և Billboard-ը նույնպես գիտի դա. երգչուհին ճանաչվել է Billboard-ի՝ 2018թ.-ի «Տարվա կինը»:

 


Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

10 բան, որ գուցե չգիտես հայտնի «Summertime» երգի մասին

Սոֆի Թըրների ամուսինը պատահաբար փորձել է համբուրել նրան կրկնօրինակողին

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները

Կոաչելլա 2019. Լավագույն լուքերը, ելույթներն ու աստղային հանդիպումները

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Մի շարք հայտնի երգեր պոռնոգրաֆիկ են պիտակվել և արգելվել Ինդոնեզիայում