-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երգչուհի Արիանա Գրանդեն Billboard երաժշտական ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա Երգչուհի»:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսին Արիանան հանրության դատին հանձնեց իր թվով 4-րդ “Sweetener” ալբոմը, որը ստեղծվել է երգչուհու և Ֆարել Ուիլյամսի, Նիքի Մինաժի և Միսի Էլիոթի ջանքերով:
«Արիանան աստղ է, որը սեփական կանոններով է շարժվում, երբեք և ոչ մի պարագայում չի հետևում ոչ մի թրենդի և հակված չէ երաժշտության ոչ մի որոշյալ ուղղության: Նա խիզախ է, նա ստեղծում է հիասքանչ երաժշտություն և վստահորեն կարող եմ ասել, որ արժանի է «Տարվա Երգչուհի» կոչմանը»,- ասել է Billboard-ի կոնտենտի գծով փոխնախագահ Ռոս Սկարանոն:
Նշենք, որ “Women in Music “ միջոցառումը կանցկացվի դեկտեմբերի 6-ին և հենց այդ օրը երգչուհին կստանա իր մրցանակը:
Հիշեցնենք, որ անցած տարի «Տարվա Երգչուհի» ճանաչվեց Սելենա Գոմեսը:
Աղբյուր՝ Billboard
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո