Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Untitled 2 - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

2017 թվականի հոկտեմբեր ամսվա վերջին սովորականի պես թերթում էի ինսթագրամյան նյուզֆիդն ու հանկարծ աչքիս ընկավ ամերիկացի ռեփեր Post Malone-ի լուսանկարը, որտեղ սակայն ամենահետաքրքրականը նկարի մակագրությունն էր` Արմեն Քելեշյան: Լրագրողի և հայի հետաքրքրասրությունս բնականաբար չէի կարող զսպել: Արագ փնտրեցի, գտա լուսանկարչի անձնական էջն ու չսկսեցի լայքեր շարել (նկարներով հիանալու ժամանակ դեռ կգտնեի), այլ միանգամից անձնական նամակ ուղարկեցի` հարցազրույցի առաջարկով: Առաջարկն ընդունվեց: Արդյունքը՝ ստորև…

Serj Tankian, Snoop Dogg, Wiz Khalifa, Jared Leto, Xzibit, Dr.Dre, Asap Rocky, Jared Leto, G Eazy, Rick Ross, Usher, Pharrell Williams, Kendrick Lamar, Ty Dolla Sign, Tyga, Post Malone, SZA, Ice Cube, Magic Johnson …

Ինչպե՞ս հաջողեցրիր այս հայտնի անուններին լուսանկարել, ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:

Ամեն ինչ սկսվեց 16 տարեկանում Բեյրութում՝ Լիբանանում, սկսեցի երեկույթներ լուսանկարահանել տեղական բարերում ու փաբերում: Հետո հանդիպում էի մարդկանց, որոնք կազմակերպում էին տարբեր իվենթներ. նկարում էի ու նկարներն ուղարկում իրենց: Եղել են դեպքեր, երբ մերժում եմ ստացել, բայց դա էլ ժամանակ հարց էր: Փորձում էի ամուր հարաբերություններ ստեղծել այդ մարդկանց հետ, մինչև ամեն ինչ կսկսեր իր հունով գնալ: 19 տարեկանում գնացի երազանքներիս հետևից` Լոս Անջելես, և երազանքներս սկսեցի իրականացնել արդեն Հոլիվուդում:

11755866 10153195009602408 699063975769145416 n - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Դու հայ ես, ապրում ես Լոս Անջելեսում, եթե չեմ սխալվում լուսանկարում ես  նյույորքյան հայտնի «Complex» ամսագրի համար։ 2017 թվականի հունիսին ամերիկյան մեկ այլ հայտնի մեդիաներից «Pigeons and planes»-ը քեզ ներառել էր «Թոփ 30 երաժշտական լուսանկարիչներ, որոնց արժե հետևել ինսթագրամում» հոդվածում: Նաև գիտեմ, որ լուսանկարել ես Գրեմմի  59-րդ մրցանակաբաշխությունը։ Սա այն ամենն էր, ինչ հաջողվեց ինձ գտնել քո մասին և այս ամենը՝ 27 տարեկանում։

Մի օր արթնացա ու տեսա ինսթագրամիս էջում ինձ հետևողների քանակը կտրուկ աճել է: Ես շոկի մեջ էի: Ոմանց անձնական նամակ գրեցի, որպեսզի պարզեմ, թե որտեղից են ինձ գտել։ Պարզվեց՝ ինսթագրամի իմ էջը ներառվել է «Pigeons and Planes»  երաժշտական մեդիայի «Թոփ 30 երաժշտական լուսանկարներ, որոնց արժե հետևել ինսթագրամում» հոդվածում: Իմ նկարներում ես մշտապես նշում էի նրանց, ում նկարում էի ու պարզվում է խմբագիրներից մեկը հենց այդպես գտել էր իմ էջը և ներառել այդ հոդվածում: Ինչ վերաբերում է Complex օնլայն ամսագրին, ես այնտեղ պաշտոնապես չեմ աշխատում։

nr - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեցիր նաև «Complex»-ում։

Ես իմ բոլոր լուսանկարների վրա նշում եմ իրենց և պարտադիր օգտագործում եմ #ComplexPhoto հաշթեգը։ Նրանք էլ տեսնելով իմ աշխատանքները՝ տարածում են իրենց սոցիալական ցանցերում:

Անընդհատ փորձում եմ կապի մեջ լինել «Complex»-ի թիմի հետ և երբ նկարում եմ որևէ էքսկլյուզիվ բովանդակությամբ աշխատանք, ուղարկում եմ իրենց, որ կարողանան օգտագործել իրենց հրապարակումներում։

Հիշո՞ւմ ես առաջին լուսանկարդ, որի հերոսը հայտնի արտիստ էր. ո՞վ էր նա։

Այդ ամենը շատ վաղուց էր, 17 տարեկանում, երբ ես շրջագայում էի Բեյրութից Հայաստան: Երևանում ինձ հաջողվել էր գաղտնի ներխուժել Սերժ Թանկյանի առաջին համերգը նկարահանող պրոֆեսիոնալ թիմի մեջ և հաջողացրել էի բարձր որակով նկարել Թանկյանին։ Դրանից հետո լուսանկարը տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում, նշեցի Սերժ Թանկյանին և կազմակերպիչներին` «DEEM Communications» ընկերությանը։ Հաջորդ տարի նրանք առաջարկեցին ինձ նկարահանել Սերժ Թանկյանի փերֆորմանսը «Թումոյի» բացման ժամանակ։

Այո, առաջինը Սերժ Թանկյանն էր։

IMG 1873 1 - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Շատ երկար ժամանակ պրպտում էի քո կայքը և իհարկե պորտրետներդ, որ լուսանկարել ես։ Հրաշալի լուսանկարներ են, հետաքրքիր է՝ ի՞նչն է քեզ համար ամենից կարևոր լուսանկարելիս։

Երբ ես նկարում եմ, ամենաառաջնային խնդիրն է ստեղծել հարմարավետություն նրա համար, ում նկարում եմ։ Եթե արտիստը կամ մոդելն իրեն հարմար չի զգում լուսանկարվելիս, մինչև նկարահանումը սկսելը ես տալիս եմ նրանց հնարավորություն գտնելու իրեն այսպես կոչված «կոմֆորտ զոնան»։ Սա ինձ թույլ է տալիս ստանալ այնպիսի հանճարեղ զգացումներ, որտեղ իմ հերոսներն իրենց լավագույնն են զգում։

22157402 1505817229500114 6677453730322841600 n 1 - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Չեմ կարող չխոսել իմ կարծիքով քո ամենաստացված  պորտրետներից Wiz Khalifa-ի, Post Malone-ի, Kendrick Lamar-ի ու էլի շատերի լուսանկարների մասին։ Հետաքրքիր է, սիրում ես ավելի շատ պորտրետնե՞ր նկարել, թե՞ իվենթներ։

Սիրում եմ նկարել պորտրետներ, որովհետև այն տալիս է հնարավորություն արտիստներին ներկայացնել այնպիսի հոգեվիճակում, ինչպիսին նրանք գտնվում են հենց տվյալ պահին։  

18513680 1864886533760562 5073212926198808576 n - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

22582271 572918026391832 4411348694834610176 n - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Իսկ ի՞նչն է քեզ համար կարևոր, կերպարն ու իր զգացմունքնե՞րը, թե՞ պահը:

Բոլորը հավասարապես կարևոր են ինձ համար, քանի որ այդ ամենի ընդհանրությունն է լուսանկարները դարձնում ոչ սովորական։

22709137 132614807395354 7054890624457113600 n - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Դու ոչ միայն լուսանկարում ես հայտնիներին, այլև հաջողացնում ես իրենց հետ նկարվել։ Ի՞նչ քոմենթներ ես լսել քո լուսանկարների վերաբերյալ հենց իրենցից։

Հաճոյախոսություններ լսում եմ մշտապես։ Եթե ես ներկայացնում եմ արտիստների, որոնց հպարտորեն եմ լուսանկարում և վստահ եմ, որ այդ լուսանկարներում իրենք շատ լավ տեսք ունեն, իրենք էլ իրենց սերն են ցույց տալիս՝ որպես փոխհատուցում այդ ամենի։

14492558 10154152741397408 8700424122769259101 n - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Իսկ ինչպե՞ս էիր հաջողացրել ֆիքսել Rick Ross-ին բիլիարդ խաղալիս և  T.I.-ին նոր սանրվածք անելու ժամանակ։

Նախ ասեմ, որ ես միշտ վազքի մեջ եմ, և միշտ փորձում եմ որսալ այնպիսի պահեր, որում միշտ չէ, որ կհանդիպես մարդկանց, այն էլ հայտնիներին։ Շատ բախտավոր եմ, որ հասցրել եմ լինել  ոչ սովորական իրավիճակներում ու ֆիքսել նրանց։

shwe - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Էլի արտիստներ կա՞ն, որոնց երազում ես լուսանկարել։

Մեծ ոգևորվածությամբ կուզեի աշխատել Drake-ի, Kanye-ի, Justin Beiber-ի և Eminem-ի հետ:

16508611 1542823805746876 7844324249099826541 n - Արմեն Քելեշյան. հայ, որ նկարել է Snoop Dogg, Pharrell Williams, Kendrick Lamar և այլ հայտնիների

Եթե չեմ սխալվում վերջին անգամ 2012-ին պլաններ ունեիր Հայաստան վերադառնալու, բայց ուղևորությունդ հետաձգվեց։ Հայաստանի հետ կապված պլաններ կա՞ն:

Վերջին անգամ 2011 թվականի ամռանն էր, որ Հայաստանում էի, հետո նորից տեղափոխվեցի Լոս Անջելես, երկար ժամանակ է՝ Հայաստանում չեմ եղել, բայց շատ եմ ուզում, շուտով կրկին կվերադառնամ։


Grammy 2019 մրցանակաբաշխության ամսաթիվը հայտնի է

Զրուցել ենք “Аритмия” ֆիլմի ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի հետ

Աշխարհահռչակ BASSIANI վրացական ակումբը կժամանի Հայաստան

Ամառը սկսվում է հիմա. Նոր հիթ Ջասթին Թիմբերլեյքից

Հիթային ու ամառային երգեր, որոնք լույս տեսան 2018-ին

Հունիս ամվսա լավագույն երաժշտական ալբոմները

“YellowStones”. հարցազրույց

Գինի խմել, լավաշ թխել, ծառ տնկել,Կասկադում շրջել… Ալեքսիս Օհանյանի երևանյան առօրյան

Խորեն Աբրահամյանն ասել է . . .

21-րդ դարի սեքս խորհրդանիշ Մոնիկա Բելուչիի նոր հարցազրույցն ու լուսանկարները

Տիգրան Մանսուրյանն ասում է . . .

Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

BET Awards 2018-ի հաղթողների անունները հայտնի են

Սերժ Թանկյանը Հայաստանում հանդիպել է ռեփեր Միշոյին

Նոր ալբոմ Kanye West-ից և Teyana Taylor-ից

35 տարի անց ABBA խումբը 2 նոր ստեղծագործություն կթողարկի