Արմեն Տիգրանյան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արմեն Տիգրանյան

Արմեն Տիգրանյանը կոպոզիտոր է,  հայ օպերային արվեստի հիմնադիրներից մեկը: Բայց քչերը գիտեն Ավետիք Իսահակյանի հետ նրա ջերմ ու ընտանեկան ընկերության մասին,  և առավել ևս այն մասին, որ Արմեն Տիգրանյանը եղել է մեղապահ և գյուտարար:

Արմեն Տիգրանյանի և Ավետիք Իսահակյանի  ուղիները հաճախ են խաչվել, և ոչ միայն քնարական կամ ստեղծագործական հարթության վրա, այլ նաև՝ կյանքի ու պարզ ընեկերության: Հատկանշական է, որ Տիգրանյանն Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա երաժշտական ստեղծագործություններ է գրել:

Սիրային եռյակ…

Իսահակյանին՝ նրա 65-ամյակի առթիվ, Տիգրանյանը հրավիրել էր ճաշի: Ընտանեկան նեղ շրջանում երկու արվեստագետ սկսեցին հիշել իրենց մանկությունը. նրանք հասակակիցներ էին և մեծացել էին հայրենի Ալեքսանդրապոլում: Թե՛ Տիգրանյանը, թե՛ Իսահակյանը երիտասարդ ժամանակ տարված են եղել նույն աղջկանով՝ ամեն մեկը ջանք չխնայելով տիրանալ նրա սրտին, բայց վերջինս երկուսից էլ խուսափել է… Զավեշտալի մի դեպք է կապված այս սիրային եռյակի հետ: Մի անգամ Տիգրանյանն Իսահակյանից խորհուրդ է հարցնում՝ ինչպե՞ս գրավել աղջկան, ի՞նչ անել, որ նա սկսի իրեն ուշադրություն դարձնել: Իսահակյանը շատ խորամանկ խորհուրդ է տալիս՝ հորդորելով, որ մի շաբաթ տնից դուրս չգա և չհանդիպի աղջկան. այդկերպ նա իր բացակայությամբ կոգևորի աղջկա ուշադրությունը և կհասնի ցանկալի արդյունքի: Տիգրանյանը հետևում  է ընկերջ խորհրդին, մինչդեռ հեռատես Իսահակյանը մի ամբողջ շաբաթ հանգիստ ու անկաշկանդ ժամանակ է անցկացնում նույն այդ աղջկա հետ…

Տարիներ հետո կոմպոզիտորի դուստրը՝ Էմմա Տիգրանյանը, կգրի իր հուշերում այս մեծ ու ճանապարհ անցած ընկերության մասին:

«Ինչպես մեզ, այնպես էլ բոլոր  Թիֆլիս մեկնողներին բանաստեղծն ասում էր՝ Արմենիս բարև տարեք: Հանդիպում էին սակավ, բայց միշտ գրկախառնություններով, որից հետո առանց րոպե կորցնելու ընկնում էին հին ու բարի հիշողությունների գիրկը: Այս հանդիպումներն եզրափակվում էին միշտ երաժշտությամբ: Արմեն Տիգրանյան, ինքն իրեն նվագակցելով, երգում էր Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա հորինած իր ռոմանսներն ու երգերը, հատվածներ Անուշ օպերայից»:

Կամպոզիտորից մեղվապահ մեկ քայլ է…

Կոմպոզիտորին բնորոշ էր լայն աշխարահայցքը: Բացի երաժշտությունից նա հետաքրքրվում էր նաև բժշկությամբ, կարդում էր այս բնագավառին վերաբերող գրականություն: Նա մխիթարություն է գտնում մեղվաբուծության մեջ, որով, կարելի է ասել, հիվանդանում է: Նրան այն աստիճանի են հետաքրքրում մեղուները, նրանց ժրաջանությունը, որ իրեն հատուկ էներգիայով անմպիջապես անցնում է գործի: Անդամագրվում է Անդրկովկասյան մեղվաբուծական ընկերությանը, հավաքում և ուսումնասիրում է գրականություն, ձեռնամուխ լինում փեթականոցի ստեղծմանը: Իրենց բավականին մեծ տան տափակ կտուրի վրա կառուցում է քարաշեն արհեստանոց, որում տեղավորում է անհրաժեշտ պարագաները և առաջին փեթակների տասնայկը: Նա կապեր է հաստատում Ռուսաստանի և Կովկասի մեղվաբուծական ընկերությունների հետ՝ մայր մեղուների փոխանակումներ իրականացնելով: Հետևում է և նշում նոր տեսակ մեղուների առանձնահատկությունները: Նա իր արհեստանոցում կատարում է նաև փոքրիկ փորձեր, բայց համապատասխան փորձի և բանիմաց ղեկավարի բացակայության պատճառով մի օր կոմպոզիտորի ստեղծած պայթուցիկ խառնուրդը բոցավառվում ՝ այրումներ պատճառելով մարմնին և մի փոքր էլ աջ աչքին: Այդ պատճառով հետագայում Արմեն Տիգրանյանը ստիպված է լինում կրել լուսապաշտպան ակնոցներ:

Կոմպոզիտորից հրթիռաշեն երկու քայլ է…

Ավելի ուշ Արմեն Տիգրանյանն անցնում է մեկ այլ նախաձեռնության. նա ձեռնամուխ է լինում խորհրդային կարկտահար հրթիռի ստեղծման աշխատանքներին: Պատանեկան շրջանի հետաքրքրությունը ստիպում է կոմպոզիտորին իրականացնել վաղեմի երազանքը, ու տան խոհանոցի, պատշգամբի մի հատվածը վերածվում են իսկական լաբորատորիանների, որտեղ սելիտրայի, ածուխի ու ծծումբի հոտը դառնում են աղի ու շաքարավազի պես սովորական երևույթներ…

Ահա այսպիսն էլ է եղել հայ մեծանուն կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը…

Աղբյուրը՝ ՎԵՄ ռադիո

Կարդացեք նաև՝


Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Մնամ համբույրներով [Իսահակյանի նամակը Թումանյանին]

Թումանյանի և Իսահակյանի ընկերությունը [ճանապարհորդություն]

Չարենց…

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Ավ․ Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Ավետիք Իսահակյանի ամենամեծ ու չստացված սերը [Շուշանիկ, ա՜խ, Շուշանիկ]

Թոմաս Էլիոթի «Մոխրոց չորեքշաբթի»

Պետրոս Դուրյանն ասել է…

Սիփան Շիրազ [բանաստեղծի բանաստեղծ որդին]

7 նոր ցուցանմուշ՝ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Ֆրանսիական պոեզիան հայերեն. Ժակ Պրևեր