fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Արքայազն Չարլզ և արքայադուստր Դիանա. մի սիրո պատմություն

Նա Բրիտանիայի թագուհի դառնալու մտադրություն չուներ, նա պարզապես ցանկանում էր «մարդկանց սրտերի թագուհին» լինել և նրան դա հաջողվեց:

Սա 20-րդ դարի ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ տրագիկ սիրո պատմություններից մեկի՝ արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի սիրո պատմությունն է:

Արքայադուստր Դիանա

Դիանա Ֆրենսիս Սփենսերը ծնվել է 1960 թ. հուլիսի 1-ին Ջոն Սփենսերի և Ֆրենսիս Շայդ Քայդի ընտանիքում: Դիանայի հայրը ծագումով  դուքս Մալբորոյի և Ուինսթոն Չերչիլի տոհմից էր:
Դիանան ընտանիքի երրորդ դուստրն էր և հոր ամենամեծ հիասթափությունը, քանի որ վերջինս հույս ուներ, որ կինն իրեն որդի կպարգևի: Փոքրիկ Դիանային, սակայն, սիրում էին և երես տալիս ոչ միայն ծնողները, այլև՝ հարազատները և աղախինները: Ավելի ուշ, դքսուհին կյանքի է կոչում ամուսնու երազանքը և նրան որդի է պարգևում:

Ասում են. «Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ»: Կատարյալ ընտանիքի պատկերը, որը Սփենսերները տարիներով կերտել էին, մեկ ակնթարթում հօդս է ցնդում: Դքսուհին չի համակերպվում ամուսնու դավաճանությունների հետ և առաջարկում է բաժանվել: Ամուսնալուծության գործընթացն աղմկահարույց էր և շատ ցավալի, սակայն արդյունքը երկու կողմի համար էլ գոհացուցիչ էր:

Ցավալի էր, սակայն, որ փոքրիկ Դիանան ստիպված էր ժամանակ առ ժամանակ տեղափոխվել մոր տնից հոր տուն…

Դիանան լավ չէր սովորում դպրոցում, ջանք չէր գործադրում և գերազանցիկի սինդրոմով էլ չէր տառապում, և ուսուցիչների համար նա ուղղակի հերթական ոչ հիմար աշակերտուհին էր: Սա բացատրվում է ոչ թե նրանով, որ Դիանան ընդունակ երեխա չէր, այլ որ նրա կյանքի ամենամեծ սերը բալետն էր: Իր ողջ ժամանակն աղջնակը նվիրում էր սիրելի զբաղմունքին, սակայն նա բարձրահասակ էր, և դա խանգարում էր բալետին: Արդյունքում Դիանան հետաքրքրություններ է գտնում արվեստի մյուս ուղղությունների մեջ…

Հանդիպում

1977 թ., երբ 16-ամյա Դիանան հանդիպում է իր կյանքի եթե ոչ միակ ապա ամենամեծ սիրուն՝ արքայազն Չարլզին: Այն ժամանակ Չարլզը Դիանայի 22-ամյա քրոջ՝ Սառայի հետ էր, սակայն երբեմնի ուժեղ զգացմունքից Չարլզի ներսում ոչինչ չէր մնացել: Շատերը արքայազնի և Սառայի սիրավեպի ավարտը բացատրում էին նրանով, որ աղջիկը ոչ մի հնարավորություն բաց չէր թողնում, որ անծանոթ լրագրողներին պատմի նրա և արքայազնի հարաբերությունների մասին, երբեմն նույնիսկ ինտիմ մանրամասներ, ինչպես նաև որոշ պատմություններ, որոնք ընդհանրապես իրականությանը չէին համապատասխանում: Սառան նաև պատմում էր իր ալկոհոլային կախվածության, ավելորդ քաշի և սիրեկանների մասին: Սա վերջնականապես հունից հանում է Չարլզին և շուտով նրա ու Սառայի հարաբերություններում վերջակետ է դրվում:

Սփենսերների ընտանիքը լքում է Լոնդոնը և հաստատվում է հարազատ Օլտորփ-Հաուսում: Այստեղ Դիանան լավ կրթություն է ստանում՝ սկզբից սովորելով տանը, իսկ ավելի ուշ՝ Անգլիայի և Շվեյցարիայի լավագույն դպրոցներում: Այս շրջանում Չարլզն արդեն սիրահարված էր աղջկան: Ազնվական արմատները, լավ կրթությունը , հաճելի արտաքինը, խելքը և աներևակայելի գրավիչ ժպիտը Դիանային չափազանց հետաքրքիր էին դարձնում, նա նախանձելի հարսնացու էր:

 

Ես կուզեի լինել ձեր սրտերի թագուհին, բայց չեմ պատկերացնում ինձ այս երկրի թագուհի:
Դիանա

1980 թ., սիրահար զույգը բոլորի ուշադրության կենտրոնում էր: Չարլզը սիրելիին հրավիրում է Բալմորալ ամրոց, որտեղ նրան իր ընտանիքի անդամների հետ է ծանոթացնում: 6 ամիս պաշտոնական շփումից հետո 1981 թ. փետրվարի 3-ին  30-ամյա արքայազնը ամուսնության առաջարկություն է անում Դիանային: Թեպետ Եղիսաբեթ 2-րդը չէր հրճվում որդու ապագա կնոջ ընտրությունով, այնուամենայնիվ օրհնում է նրանց…

Հարսանիքը

Թագավորական ընտանիքը մի որոշ ժամանակ գաղտնի էր պահում նշանադրության մասին լուրը, սակայն փետրվարի 24-ին Դիանան արդեն ազատ շրջում էր մարդկանց մեջ իր 30 000 ֆունտանոց բրիլիանտե մատանին մատին, իսկ 5 ամիս երկար-բարակ պատրաստվելուց հետո 1981 թ. հուլիսի 29-ին Լոնդոնի Սուրբ Պավլի մայր տաճարում կայանում է արքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի կամ ինչպես նրան մարդիկ էին անվանում՝ Լեդի Դիանայի պսակադրությունը: Հարսանիքի արարողությունը ի սկզբանե պետք է անցկացվեր Վեստմինստերյան տաճարում, սակայն հյուրերը շատ էին, իսկ տարածքը փոքր…

«Դարի հարսանիք»՝ հենց այսպես էլ մարդիկ որակեցին այս միությունը:
Բոլորը սրտատրոփ սպասում էին արարողությանը, որն ուղիղ միացումով դիտեցին ավելի քան 750 000 000 մարդ:

Ու եկավ այդ պահը…

Դիանան և Չարլզը եկեղեցում էին, և հենց այստեղ էլ, Աստծո և մարդկանց առջև պետք է խոսք տային, որ մինչև կյանքի վերջ կսիրեն և հոգ կտանեն միմյանց մասին: Դիանան այդպես էլ չկարողացավ ճիշտ արտաբերել ամուսնու՝ Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջ Վինզդորի անունը, իսկ Չարլզը «Ես կկիսեմ քեզ հետ այն ամենն, ինչ ինձ է պատկանում» բառերի փոխարեն ասում է՝ «Ես կկիսեմ քեզ հետ այն ամենն, ինչ քեզ է պատկանում» բառերը:

Պատահականությո՞ւն…

Վերջը

1982թ. լույս աշխարհ է գալիս նորաստեղծ ընտանիքի առաջնեկը՝ Ուիլյամը, իսկ երկու տարի անց՝ 1984 թ.՝ Հենրին, որին դեռ մանկուց Հարի են անվանել: Դիանան անկեղծանում էր մարդկանց հետ իր խոսակցություններում, ասելով, որ այդ ժամանակահատվածը իր ամուսնական կյանքի լավագույն շրջանն էր, քանի որ ամուսինը շռայլորեն սեր և քնքշություն էր նվիրում նրան, իսկ որդիները ընտանիք ունեին, որի մասին Դիանան միշտ երազել է:

Երեխաների ծնունդով փոխվում է նաև երբեմնի փխրուն և ամոթխած Դիանան: Այժմ նա խիզախ էր, նա դիմադրում էր սկեսրոջը և ամուսնուն, եթե դրա կարիքը կար:  Նա ընտրում է որդիների անունները, նրանց դայակին, նրանց դպրոցը, պլանավորում նրանց օրը…

Ուիլյամն ու Հարին իմ կյանքի միակ տղամարդիկ են, որ ինձ չեն դավաճանել:
Դիանա

80-ականներին ամուսինների հարաբերությունները ճեղքվածք են տալիս. Չարլզը հանդիպում էր սիրուհու՝ Կամիլա Բոուլզի հետ, և սա չի վրիպում լրատվամիջոցների ուշադրությունից: Դիանան գիտեր ամուսնու դավաճանության մասին և խիստ վիրավորված էր:

Եթե տղամարդիկ երեխա լույս աշխարհ բերեին, հաստատ նրանք մեկից ավել երեխա չէին ուզենա ունենալ:
Դիանա

Շուտով Դիանան մտերմանում է ձիավարության ուսուցիչ Ջեյմս Հյուսթոնի հետ: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նա միշտ ասում էր. «Ամուսնության մեջ մենք երեքով էինք, իսկ ես չեմ սիրում ամբոխ», և «ամբոխ» ասելով նա նկատի ուներ ոչ միայն ամուսնու սիրուհուն, այլև հարազատներին, որոնք ոչ մի հարմար առիթ բաց չէին թողնում, որ միջամտեն նրանց գործերին:

 
Ես ամուսնուս շատ էի սիրում, ուզում էի ամեն բան նրա հետ միասին անել և մտածում էի, թե մենք մի թիմ ենք…
Դիանա

Եղիսաբեթին զայրացնում էր հարսի պահվածքը, իսկ որդու արկածների վրա նա համառորեն աչք էր փակում: Դիանան շարունակում էր ապրել իր կանոններով, ուշադրություն չդարձնելով, թե ինչ կասեն մարդիկ: Նա ակտիվ գործունեություն է ծավալում, զբաղվում է բարեգործությամբ, այցելում մանկատներ, ֆինանսապես և հոգեպես օգնում ՁԻԱՀ-ով և քաղցկեղով հիվանդներին և հովանավորներ փնտրում ամենահայտնի և հեղինակավոր մարդկանց մեջ…
Ասում էին, որ նա կրակի հետ է խաղում…ճիշտ էին ասում…

Օրվա վերջում կանայք մտածում են, թե ինքադրսևորման միակ «միջոցը» տղամարդիկ են: Իրականում ինձ համար աշխատանքը ավելի լավ միջոց է:
Դիանա

1996 թ. օգոստոսին՝ 15 տարի անց Դիանան և Չարլզը բաժանվում են:

Թեպետ զույգը պաշտոնապես ամուսնալուծվում է, Դիանան պետք է հետևեր որոշ կանոնների: Նա շարունակում է զբաղվել բարեգործությամբ և լրագրողների հետաքրքրությունը նրա անձի հանդեպ չէր նվազում:
Դիանան ամեն կերպ փորձում էր մեղմել իր ցավերը և մոռացության տալ ամուսնական կյանքում ունեցած անհաջողությունը, նա փորձում էր սեր ու քնքշություն գտնել այլ տղամարդկանց գրկում, սակայն ապարդյուն: Նա կապվում է պակիստանցի վիրաբույժ Հասնաթ Հանի, իսկ ավելի ուշ՝ արաբ միլիոնատեր Դոդի Ալ-Ֆայեդի հետ: 1997 թ. օգոստոսի 31-ին Դոդին և Դիանան ավտովթարի արդյունքում մահանում են:

Աշխարհը սգում էր միակ և անկրկնելի Լեդի Դիի մահը…

8 տարի անց Չարլզը և Կամիլան ամուսնանում են:

Եթե գտել ես կյանքիդ սիրուն, ամուր պահիր այն: 
Դիանա

տես նաև՝ Դիանան ասել է…


Հովհաննես Թումանյան և Օլգա [սիրո պատմություն]

Բարաք ու Միշել Օբամաներ. Մի սիրո պատմություն առաջինների մասին

Մեգան Մարքլը նոր գիրք է գրում երեխաների համար

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Արքայադուստր Դիանային կարող էինք տեսնել «Թիկնապահը 2» ֆիլմի գլխավոր դերում

Փարիզյան հրապարակներից մեկը կվերանվանվի արքայադուստր Դիանայի անունով

Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

«The Crown». Հայտնի է՝ ով կլինի արքայադուստր Դիանայի դերում

Եթե 20-րդ դարի հայտնի գեղեցկուհիներն ապրեին մեր օրերում

Կինը, որին Ֆրեդի Մերկուրին սիրեց ու իր կողքին պահեց մինչև մահ

Եղիսաբեթ 2-րդը գուցե երկրի կառավարումը փոխանցի որդուն՝ արքայազն Չարլզին

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

10 բան, որ գուցե չգիտես արքայազն Հարիի մասին

Նապոլեոն Բոնապարտ և Ժոզեֆինա. մի սիրո պատմություն

Արքայազն Լուիի կնունքը

Արքայազն Ուիլյամն ու Լեդի Դին լուսանկարներում. սիրուն, երջանիկ ու տխուր