Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով - VNews

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Այս օրերին անհնար է չնկատել ու չգնահատել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքն ու սրտացավությունը: Vnews-ը հավաքագրել է հետաքրքիր փաստեր Արսեն Թորոսյանի մասին:

10 փաստ. Արսեն Թորոսյան

1. Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին, Երևանում:

2. 2004 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ:

3.2006 թվականին ավարտել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը` սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009 թվականներին ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

4. 2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես բուժծառայության լեյտենանտ, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում։ Զինվորական ծառայությունը դադարեցրել է հիվանդության կապակցությամբ՝ ծառայելով տասը ամիս:

5. Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին ունեցել է ընդդիմադիր կեցվածք. եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018 թվականի Հայաստանում Թավշյա հեղափոխության ժամանակ մասնակցել է քաղաքացիական պայքարին։

6. Արսեն Թորոսյանը աթեիստ է։ Բազմիցս խոսել է եկեղեցու, պետության և կրթության տարանջատման կարևորության մասին, դեմ է արտահայտվել հանրակրթական հաստատություններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը:

7. 2004-2005 թվականներին ղեկավարել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը:

8. 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն` կարճ ժամկետում այն դարձնելով տոմոգրաֆիայի ոլորտում առաջատարը:

9. Արսեն Թորոսյանը բազմիցս ներկայացել է, որպես  զանգվածային կանխարգելիչ պատվաստման, հակածխախոտային պայքարի և պարտադիր ապահովագրության կողմնակից:

10. Թորասյանն ամուսնացած է Հայկական Բժշկական Ասոցիացիայի նախկին ադմինիստրատիվ քարտուղար Վարդուհի Թևանյանի հետ, ունի երկու զավակ՝ դուստ և որդի։

 


Փաստեր գլխուղեղի մասին…

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր