fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Արթ Շաբաթ». դասական երաժշտության փառատոն Գյումրիում

Երաժշտական և մշակութային քաղաք Գյումրին ևս մեկ նորություն ունի. հունիսի 24-ից 30-ը Գյումրիում առաջին անգամ կմեկնարկի «Արթ Շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը՝ իր շուրջ համախմբելով Գյումրու բոլոր՝ թվով 8 երաժշտական ու արվեստի դպրոցների, Հայորդյաց տան, երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժիշտ-կատարողներին ու խմբերին։

«Արթ Շաբաթ»-ը կբացահայտի դասական արվեստի նոր անուններին ու կտրամադրի նրանց ինքնաներկայացման ևս մեկ հարթակ: Այն նաև կնպաստի դասական երաժշտության հանրահռչակմանը։

«Արթ Շաբաթ»-ը խոստանում է այսուհետեւ ամեն տարի հունիսի վերջին 7 օրերին դասական արվեստի սիրահարներին ամեն օր սպասել քաղաքի տարբեր դահլիճներում՝ ներկայացնելով այն բացառիկ ներուժը, որն այսօր ստեղծում, կատարում ու տարածում է դասական արվեստ։

Մուտքն ազատ է «Արթ Շաբաթ»-ի բոլոր միջոցառումների համար.

 Հունիսի 24՝

18:00–19:30
Հանդիսավոր բացում՝ Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցների երաժիշտ կատարողների մասնակցությամբ (ԳՏԿ դահլիճ)

Հունիսի 25՝

18:00–19:30
ԵՊԿ ԳՄ լարային քառյակ (Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ)

Հունիսի 26՝

18:00–19:30
Գյումրու Հայորդյաց տան երգչախումբ (Հայորդյաց տան դահլիճ)

Հունիսի 27՝

18:00–19:00
Կարապետ Շաբոյանի դուդուկահարների համույթ (Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճ)

Հունիսի 28՝

18:00–19:30
Դասական ուրբաթ՝ Գյումրու արվեստի և երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ (Գյումրու քաղաքապետարանի ճեմասրահ)

Հունիսի 29՝

16:00–17:30
«Գոհար» մշակութային ԲՀԿ-ի «Գոհար» երաժշտանոց (Գոհար երաժշտանոցի դահլիճ)

Հունիսի 30՝

17:30–18:30
Հանդիսավոր փակում՝ Երեւանի պետական կոնսերավատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ (ԳՏԿ դահլիճ)

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Ազնավուրի որդին տեղափոխվում է Հայաստան…

10 փաստ Մանսուրյանի մասին, որ գուցե չգիտեք

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

Capital Cities-ը Գյումրիում

Գուկաք Գյումրի գնացքո՞վ [սեպտեմբերի 21-ին]

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

#Ի՞նչխես․ Տիգրան Պետրոսյան [Շիրակի մարզպետ]

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

#Ի՞նչխես․ Ռուբեն Մխիթարյան

Հաց սարքենք լեննաԳանցու բարբառով…

Վահե Դավթյանն ու հայտնի չկոտրվող «Ճոճանակը»

5 փաստ Զեմֆիրայի հայտնի երգերից, որ գուցե չգիտեք

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

“Про белые розы”. Դիմա Բիլանի նոր տեսահոլովակը տեղափոխում է 90-ականներ

Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից