Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի - VNews

Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

Այսօր առանձնացրել ենք մի քանի փաստ  հայ հասարակական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան Արտակ Բեգլարյանի կյանքից:
Արտակ Բեգլարյանը ծնվել է Ստեփանակերտում,  1988 թվականի հուլիսի 5-ին:
1995 թվականի ապրիլի 7-ին՝ յոթ տարեկան հասակում Ստեփանակերտի իրենց բակում խաղալիս՝ ականի պայթյունից կորցրել է տեսողությունը։ Ականը մնացել է շուրջ մեկ տարի առաջ ավարտված պատերազմից… 
Այդ իսկ պատճառով ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը, որը 2006 թվականին ավարտել է գերազանցությամբ։ Այնուհեջտև ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ավելի ուշ՝  Լոնդոնի համալսարանական քոլեջը և ԱՄՆ Թաֆթսի համալսարանը։
2013 թվականի հուլիս – օգոստոս ամիսներին մասնակցել է «Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտ» ամառային դպրոցին ՝ Չեխիայի Չարլզ համալսարանում : 2013 թվականից քաղաքագիտության ասպիրանտ է ՀՀ պաշտպանության նախարարությանը կից՝ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտության ինստիտուտում։
 Մասնագիտական փայլուն կրթություն ստալուց հետո վերադարձել է հայրենիք՝ Արցախ՝ գիտելիքներն ի նպաստ իր ժողովրդին ծառայեցնելու համար:
Բեգլարիանը 2011-2012 թվականներին աշխատել է որպես սյունակագիր «Օրակարգ» թերթում։ 2012 թվական՝ վերլուծաբան «Արցախթըդեյ» լրատվական-վերլուծական կենտրոնում։ 2012-2013 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնականը։ Արդեն 2014-2015 թվականներին դասավանդում էր Արցախի պետական համալսարանում, որպես «քաղաքական տարածաշրջանայնություն» առարկայի դասախոս:
2013 -2017 թվականներին Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թվականի նոյեմբերի 1-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ՝ նշանակվել է պետական նախարարի խորհրդական: 2018 թվականի փետրվարի 1-ից Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:
2018 թվականի հոկտեմբերի 31-ին ընտրվել է, որպես ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան:
Արտակ Բեգլարյանը հեղինակել է գիտական մի շարք հոդվածներ՝ դրանք ներկայացնելով տարբեր միջազգային գիտաժողովներում և հրապարակելով թե՛ միջազգային, և թե՛ հայաստանյան հանդեսներում։
2011 թվականին Արտակ Բեգլարյանը դիմել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ուսանելու, սակայն մերժում է ստացել՝ կուրության հիմքով: Պնդելով, որ այդ մերժումով ոտնահարվել են իր իրավունքները և խախտվել են ՀՀ Սահմանադրության և միջազգային որոշ փաստաթղթերի նորմեր՝ նա դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԳՆ դեմ
2013 թվականի օգոստոսին Արտակ բեգլարյանը բարձրացել է Արարատ լեռան գագաթը: Հետագայում ասել է՝ «Արարատի գագաթին հասկացա, որ ինքս ինձ նետած մարտահրավերը հաղթահարված է»…
Արտակ Բեգլարյանն ամուսնացած է, ունի դուստր:


Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

Տիգրանակերտ…

Արցախցի երեխաների խաղաղության թռչունները

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Վավերագրություն. Արցախ /Կարեն Ավետիսյան/Մաս 4

Դադիվանքը. հայ եկեղեցականների և ռուս խաղաղապահների մեջտեղում

Իվետա Մուկուչյանի գերմանալեզու ռեպորտաժը՝ Արցախի մասին

ПОД ШУШИ. Սեմյոն Պեգովը բանաստեղծություն է գրել Շուշիի մասին

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Հրապարակվել է Լեռնային Ղարաբաղ վերադարձած անձանց թիվը

Ամարասի վանք. Արցախի առաջին դպրոցը