-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայոց պատմության ամենանշանակալի ու փառաբանված ղեկավարներից մեկն է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը, որը գահակալել է մ.թ.ա. 189-160 թվականները: Իր հաղթանակների ու բարեփոխումների շնորհիվ Արտաշեսը ժողովրդի սիրելիներից է մինչ օրս, այդ է պատճառը, որ նրա անվան շուրջ բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել։
Ըստ հայոց ավանդապատման, մ.թ.ա. 220 թվականին Երվանդ Դ արքան բռնագրավել էր հայոց գահը դրա օրինական ժառանգներից, այդ թվում՝ Արտաշեսից, Երվանդը սպանել էր բոլոր թագաժառանքներին ու միայն մանկահասակ Արտաշեսին էր հաջողվել ողջ մնալ։ Տարիներ անց Արտաշեսը ոչ միայն վրեժխնդիր է լինում Երվանդից՝ սպանելով նրան ճակատամարտի ընթացքում, այլև վերանվաճում է իր երկիրը։
Ժողովուրդն իր սիրելի գահակալին բազմաթիվ կոչումներ ու տիտղոսներ է շնորհել։ Արձանագրություններում Արտաշես արքայի անվան կողքին օգտագործվում են «Բարի», «Բարեպաշտ» կոչումները։ Պատմական ընթացքը, սակայն, շեշտը դրեղ Արտաշեսի ուժի ու հզորության վրա՝ նրան արժանացնելով՝ «Մեծ», «Աշխարհակալ» տիտղոսներին։
Արտաշեսի մասին պատմող ավանդություններից ամենամեծ ժողովրդականությունն է վայելում Արտաշեսի և Սաթենիկի սիրո մասին պատմությունը, որ մեզ փոխանցել է Մովսես Խորենացին։ Պատմահայրը նաև վկայում է, որ այս պատումը տարածված էր ժամանակի հեքիաթասացների, գուսանների, երգիչների մոտ: Ավանդազրույցը ներկայացնում է, թե ինչպես է Արտաշես արքան ծնկի բերում Կովկասյան լեռնականներին և որոշիչ ճակատամարտի ընթացքում գերավում ալանաց արքայադստեր՝ Սաթենիկի սիրտն ու վերջինիս կնության առնում։
Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:
Մեկ այլ հատկանշական ավանդազրույց պատմում է Արտաշես Մեծի մահվան մասին։ Հայոց արքան արդեն տարեց էր և հիվանդ, երբ Աբեղո իշխանին ուղարկում է Անահիտ աստվածամոր տաճարը` առողջություն խնդրելու: Մինչ Աբեղոն կհասցներ վերադառնալ, Արտաշեսն արդեն մահվան շեմին էր։ Ըստ ավանդազրույցի, որը մեզ հասել է Գրիգոր Մագիստրոսի շնորհիվ, կանգնելով մահվան առար հայոց արքան ասում է՝
Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը
Եվ առավոտը նավասարդյան,
Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում…
Ինչպես օրենքն էր թագավորների:
Արտաշես Առաջինի մահը մեծ ցավ էր ողջ հայ ժողովրդի համար, ասում են՝ շատերն ինքնասպան էին լինում սիրելի գահակալի մահվան վշտից։ Ականաատես լինելով այդ զարհուրելի տեսարանին, Արտավազդը՝ Արտաշեսի որդին ասում է՝
Արտաշես արքայի հանդեպ սիրո վեջին դրսևորումն այն էր, որ նրա գահակալությունից դարեր անց հայոց գահին բազմող օտարները անվանափոխվում էին ու վերցնում հենց Արտաշես անունը՝ հայ մարդկանց սրտերը գրավելու նպատակով…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո