fbpx

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

  • Չգիտեմ, թե ինչն է պատճառը, բայց ամեն անգամ, երբ որևէ բան եմ փափագում, ինքս ինձ կանխում եմ՝ մտածելով, որ դա որևէ մեկին գուցե դուր չգա։ Իմ ողջ անիծյալ կյանքում՝ անընդհատ, անընդհատ, անընդհատ։ ~«ԲՈԼՈՐ ԻՄ ՈՐԴԻՆԵՐԸ»

 

  • Ես գիտեմ, որ դու ավելի վատը չես, քան մարդկանց մեծամասնությունը, բայց ես կարծում էի, որ դու ավելի լավն էիր։ Ես քեզ երբեք չէի նայել որպես մարդ։ Ես քեզ նայել եմ որպես հայր: ~«ԲՈԼՈՐ ԻՄ ՈՐԴԻՆԵՐԸ»

 

  • Այժմ, երբ հասել  եմ այստեղ, չգիտեմ, թե ինչ եմ անելու: Ես միշտ ջանացել եմ, որ կյանքս անտեղի չվատնեմ, և ամեն անգամ, երբ վերադառնում եմ, իսկույն հասկանում եմ, որ ողջ կյանքս իզուր եմ վատնել։ ~«ՎԱՃԱՌՈՂԻ  ՄԱՀԸ»

 

  • Ջունգլին մութ է, բայց լի է ադամանդներով: ~«ՎԱՃԱՌՈՂԻ  ՄԱՀԸ»

 

  • Փոքր մարդը կարող է նույնչափ հոգնած լինել, որքան հանճարեղ մարդը։ ~«ՎԱՃԱՌՈՂԻ  ՄԱՀԸ»

 

  • Աշխարհը մի բաց օվկիանոս է, բայց դու նստած տեղդ չես կարող լող տալ։ ~«ՎԱՃԱՌՈՂԻ  ՄԱՀԸ»

 

  • Կանգնեցի այդ շենքի մեջ և նայեցի երկնքին։ Ես տեսա այն ամենը, ինչ սիրում եմ այս աշխարհում։ Աշխատել, ուտել, նստել ու ծխել։ Ես նայեցի ինքնահոսին ու ինձ հարց տվեցի, թե ինչի՞ համար էի դա թռցրել։ Ինչո՞ւ եմ փորձում լինել մեկը, որն ինձ խորթ է։ Ի՞նչ գործ ունեմ այդ հիմնարկության մեջ՝ ինձ ողորմելի, աղերսող հիմարի տեղ դրած, երբ այն, ինչ ուզում եմ, դրսում է, ե՞րբ պիտի վերջապես ընդունեմ, թե ես ով եմ իրականում։ ~«ՎԱՃԱՌՈՂԻ  ՄԱՀԸ»

 

  • Որովհետև դա ի՛մ անունն է։ Որովհետև ուրիշ անուն կյանքումս չեմ կարող ունենալ։ Որովհետև սո՛ւտ եմ խոսում, և ստորագրո՛ւմ եմ ստիս տակ։ Որովհետև արժանի չե՛մ նրանց ոտքի տակի փոշուն, ովքեր կախաղան են բարձրացել։ Ինչպե՞ս կարող եմ ապրել առանց իմ անվան։ Ես Ձեզ հոգիս եմ տվել, թողե՛ք ինձ անունս: ~«ՍԱԼԵՄԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

  • Ես իմ սեփական մեղքերի մասին եմ խոսում, չեմ կարող ուրիշներին դատել։ Լեզու չունե՛մ դրա համար։ ~«ՍԱԼԵՄԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

  • Երեխայի ոգին երեխայի նման է, երբեք նրա հետևից վազելով չես կարող այն բռնել, պիտի սիրես և տեղդ մնաս, և նա ինքը շուտով կվերադառնա։ ~«ՍԱԼԵՄԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

  • Խաղաղություն։ Սա նախախնամություն  է, և ոչ մեծ փոփոխություն.  մենք նույնն  ենք, ինչ միշտ եղել ենք, բայց այժմ՝ մերկացած: ~«ՍԱԼԵՄԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

  • Միայն թե լա՛վ հիշիր, փոքրի՛կ, ավելի շուտ հետ կստանաս քեզնից գողացված մեկ միլիոն դոլարը, քան հետ կառնես ասածդ խոսքը։ ~«ՏԵՍԱՐԱՆ ԿԱՄՈՒՐՋԻՑ» 

 

  • Քեզ միայն մի բան եմ խնդրում, ոչ մեկին մի՛ վստահիր։ ~«ՏԵՍԱՐԱՆ ԿԱՄՈՒՐՋԻՑ» 

 

  • Որովհետև մարդկանց մեծ մասը բնավ մարդ էլ չեն: ~«ՏԵՍԱՐԱՆ ԿԱՄՈՒՐՋԻՑ» 

 

  • Մի՛, մի՛ ծիծաղիր վրաս։ Ես այստեղ եմ ապրել իմ ողջ կյանքը… Նրան ամեն օր տեսել եմ առավոտը գնալիս և գիշերը տուն վերադառնալիս։ Կարծում ես այդքան հե՞շտ է շուռ գալ ու ասել մարդուն, որ նա այլևս ինձ պետք չէ՞։ ~«ՏԵՍԱՐԱՆ ԿԱՄՈՒՐՋԻՑ» 

Թարգմանությունն անգլերենից` Հասմիկ Սեյմորի

«Զանգակ» հրատարակչություն, 2018

Առաջին անգամ Հայաստանում և հայերեն լույս են ընծայվում Արթուր Միլլերի վաղ շրջանի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները» (1947), «Վաճառողի մահը» (1949), «Սալեմի դատավարությունը» (1953) և «Տեսարան կամուրջից» (1955) թատերգությունները, որոնք հեղինակին բերեցին միջազգային համբավ և մնում են նրա ամենաճանաչված գործերը ԱՄՆ–ում, Եվրոպայում և այլուր։ Ավելին՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

«Լոլիտան» ասում է…

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Պուշկինն ասում է…

Էլվիս Փրեսլին ասում է…