Բացառիկ օնլայն համերգ՝ Artists for Artsakh - VNews

Բացառիկ օնլայն համերգ՝ Artists for Artsakh

artist for artsax - Բացառիկ օնլայն համերգ՝ Artists for Artsakh

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին ժամը 22:00-ին տեղի կունենա բացառիկ բարեգործական համերգ, որին ներկա կլինեն ինչպես հայաստանյան, այդպես էլ միջազգային արտիստներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար ուղղելու նպատակով։ Շատերի ուշադրությունը սևեռել էր ծագումով իրանցի դերասանուհի և երաժիշտ Գոլշիֆթե Ֆարահանիի մասնակցությունը, որը Տիգրան Համասյանի հետ հանդես կգա համատեղ կատարմամբ։

golshifteh farahani wcw 960x640 - Բացառիկ օնլայն համերգ՝ Artists for Artsakh

 

Համերգի մասին պատմել է կազմակերպիչներից՝ Կայլ Խանդիկյանը՝ «OneArmenia»-ի ստեղծագործական տնօրենը։

 

Երբ սկսվեց պատերազմը՝ «OneArmenia»-ն դադարեցրեց բոլոր ծրագրերը, (որոնց վրա մենք արդեն աշխատում էինք) և սկսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակելու արշավը։ Նշեմ, որ 2012-ից մենք մեկնարկել ենք 25 զարգացման ծրագրի դրամահավաք՝ Հայաստանում և Արցախում, և այս տարիների ընթացքում հավաքել ավելի քան 1 միլիոն դոլար՝ վերոհիշյալ ծրագրերին աջակցելու համար:

Իսկ հենց այս՝ արցախյան արշավը բացառիկ էր. նախ հայտարարեցինք հանգանակության կրկնապատկում, ապա եռապատկում, այսինքն մեր կազմակերպության շնորհիվ մարդկանց հանգանակած գումարը կրկնապատկվում և եռապատկվում էր։ Դրանից հետո սկսեցինք մեր համատեղ արշավը երաժիշտ Տիգրան Համասյանի հետ, որը կենտրոնացված էր միայն Facebook-ի տիրույթում։ Հավաքված շուրջ 400,000 դոլարը մեր դոնորների շնորհիվ կրկնապատկվեց, ինչից հետո գաղափար ծնվեց չկանգնել այս թվի վրա և համերգի միջոցով ստեղծել հանգանակության արշավ, հավաքել 3 միլիոն դոլար, կրկնապատկել այն և դրանից հետո միայն ամբողջ գումարն ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամ։

Կազմակերպչական ընթացքի ժամանակ տեղեկացանք, որ «Creative Armenia»-ն նույնպես ունի նմանատիպ համերգի մտահղացում, և որոշեցինք միավորել մեր ուժերը, որպեսզի կազմարպենք ոչ թե մի քանի փոքր, այլ մեկ մեծ միջոցառում։ Գաղափարին միացավ նաև «AGBU Armenia»-ն։

Եվ այսպես, հոկտեմբերի 28-ին, հայաստանյան ժամով 22:00-ին մեր Facebook-ի, Instagram-ի և YouTube-ի էջերով կարող եք միանալ մեզ՝ ինչքան շատ տարածվի համերգն ու դրա մասին տեղեկատվությունը, այդքան մեծ գումար մենք կարող ենք բոլորով հավաքել։

Կլսեք Սերժ Թանկյանի, Արտո Թունջբոյաջյանի, Դերեկ Շերինյանի, Միքայել Ոսկանյանի, Արտյոմ Մանուկյանի, Արա Մալիկյանի, Տատյանա Սպիվակովայի և այլ անվանի միջազգային երաժիշտների ստեղծագործությունները։


Ունկնդիրների տրամադրությունն ազդում է երաժշտության ընտրության վրա…

Աֆիշա. Ի՞նչ դիտել և լսել այս շաբաթ. փետրվարի 8-14

Բացօթյա բարեգործական համերգ՝ ի աջակցություն ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

Միասին Հանուն Երաժշտության

Օրվա մեղեդի

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»

«ոչՊաշտոնական» համերգներ ՀՀ կառավարության պաշտոնական էջում

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

«Դասական Ջեքսոն» համերգային ծրագիր