Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ] - VNews

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

sevaaaak min - Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]
Սևակ Խանաղյանի, վերջերս հանրության դատին հանձնված «Արցախ» տեսահոլովակն անմիջապես սիրվեց հայ լսարանի կողմից: Զրուցել ենք երգի և տեսահոլովակի հեղինակների՝ Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ…

Սևակ Խանաղյան…

Երաժշտության հեղինակ, կատարող
Սևակ, երբևէ եղե՞լ եք Արցախում։ Ի՞նչն է տպավորել/զարմացրել։ 
 
Այո, ես եղել եմ Արցախում 2017 թվականին։ Ստացել եմ ամենադրական և լուսավոր տպավորությունները։ Ինձ շատ դուր եկան այնտեղ ապրող մարդիկ, նրանք յուրահատուկ են։ Նրանք շատ բարի, հյուրասեր և հզոր կամքի տեր մարդիկ են, որը չնկատելն անհնար է։
 
Ինչպե՞ս ծնվեց Արցախին նվիրված երգ հեղինակելու գաղափարը։
 
Այս երգը գրվել էր դեռ մեկ տարի առաջ։ Ես խնդրեցի Սոսսիին գրել բառեր Արցախի մասին, և այդ բառերի վրա գրեցի երաժշտությունը։ Միակ ցանկությունս տեքստի հետ կապված այն էր, որ վերջինիս մեջ լինի այն ուժը, որը զգացվում է Արցախում ապրող մարդկանց մեջ։
 
Ի՞նչ ուղերձ եք ցանկացել փոխանցել՝ ձեր երգի միջոցով։
 
Ուղերձը շատ պարզ է. այն, ինչ իրականում կատարվում է Արցախում։ Այս երգը նաև պատմություն է ստեղծված իրավիճակի մասին, և նրա մասին է, որ Արցախը, հաղթելու է՝ խաչով … և եթե կարիքը լինի` նաև զենքով։
 
Ձեր տեսահոլովակի մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ են օտարազգիների՝ ռուսների սատարող մեկնաբանությունները։ Կարծում եք՝ երաժշտությունը ունա՞կ է լսելի դարձնել մի ամբողջ ժողովրդի ձայնը։
 
Երաժշտությունը չունի ազգություն և լեզու: Այն պետք է լսել սրտով։ Այս պարագայում` իհարկե այո… Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ այս երգը գլոբալ առումով կօգնի մեզ, բայց ես հույս ունեմ, որ ինչ որ չափով կօգնի հասարակության ուշադրությունը գրավել այս խնդրի շուրջ։
 
Հավատու՞մ եք մեր հաղթանակին։
Իհարկե հավատում եմ, այլ տարբերակ չկա։ Անհնար է հաղթել մի ազգի, որը այսքան հզոր ոգի ունի։ Ես հպարտանում եմ իմ ազգով և նրանով թե ինչպես ենք մենք համախմբվում պետք եղած ժամանակ։ Աստված մեզ հետ է, և մենք կհաղթենք։
Հանուն նրանց` ովքեր իրենց կյանքը տվեցին Արցախի համար։
Հանում նրանց` ովքեր ապրում են Արցախում։
Եվ հանուն նրանց` ովքեր դեռ ապրելու են Արցախում։
 
Բարին կհաղթի։
Խաչով ու զենքով…

Սոսի Խանիկյան

Խոսքերի հեղինակ

102763325 10218876291630735 6455616251543576185 n - Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Տպավորիչ են նաև երգի բառերը. ինչպե՞ս որոշեցիք համագործակցել Սևակ Խանաղյանի հետ, ինչպե՞ս ընթացավ համագործակցությունը։
Ես ու Սևակ Խանաղյանն այս երգը գրել էինք, երբ Արցախը խաղաղ էր ու ծաղկուն: Տարբեր պատճառներով երգի պրեմիերան ուշացավ: Ու դա երևի պատահական չէր, այս երգը պիտի հիմա հնչեր, որովհետև մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Արցախն էլի ծաղկելու է, ավելի է հզորանալու: Անցյալում` ներկայի մասին գրված այս գործը դարձավ մեր ապագան խորհրդանշող երգ: Սևակն այս երգով կոչ է անում միանալ Համահայկական հիմնադրամի հանգանակություններին, որպեսզի երգի խոսքերը նորից դառնան իրականություն:
Սևակի հետ համագործակցելը հեշտ է և հաճելի: Նա գերպրոֆեսիոնալ է և միշտ հստակ գիտի, թե ինչ է ուզում:
 
Արդյո՞ք բարդ էր հեղինակել խոսքեր, որոնք պիտի արտահայտեին մեր ժողովրդի ցավն ու պայքարը։
Հայրենիքի մասին գրելն իհարկե միշտ է բարդ ու պարտավորեցնող, առավել ևս, երբ այն վիրավոր է: Կարծում եմ, երբեք ոչ մի բառ չի կարողանա արտահայտել բոլորիս մեծագույն սերը, նվիրումը, պարտքն ու ցավը մեր հայրենիքի հանդեպ: Հայաստանի հանդեպ սերը վեր է բոլոր տեսակի խոսքերից:
 
Յուրաքանչուր երգ ունենում է մի երկտող, որն ամենաշատն է կպչում մարդկանց սրտերին. ըստ ձեզ որոնք են այդ խոսքերը «Արցախ» երգում։
Կարծում եմ՝ մարդկանց հատկապես հուզեց հետևյալ տողերը.
«Քեզ համար մի օր մենք ելանք մարտի,
Խաչով ու զենքով, որ բարին հաղթի»…
Ինձ համար խորհրդանշական է նաև երգի առաջին երկու տողը`
«Աշխարհի համար դու հարց չլուծված,
Մեզ համար պարգև, որ տվեց Աստված»:

Արա Ղազարյան

Տեսահոլովակի հեղինակ

65016682 2230279083721407 4819653570464841728 o e1604308640397 960x927 - Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Տեսահոլովակում համադրված են Արցախյան հրաշք բնապատկերները ու պատերազմական գործողությունները. արդյո՞ք այդ մոտեցման պատճառն է՝ ընդգծել պատերազմի արհավարիքը։

Պատերազմն ինքն իրենով արդեն արհավիրք է…

Հետաքրքիր են նաև խիստ հայկական կենցաղավարությանը հարիր ծիսակարգերը. ինչպե՞ս է կատարվել այդ տեսարանների ընտրությունը։

Տեսահոլովակում մենք ցույց ենք տալիս մեր պատմությունը, մեր պատմական տարածքները, մեր հնադարյան եկեղեցիները, մեր մշակույթը և ավանդական ծիսակարգերը, բայց ոչ ագրեսիա։ Այդ ամենի հետ մեկտեղ ցույց տալով մեր հզոր զիվորների մարտական գործողությունները` մենք ասում ենք, որ եթե թշնամին փորձի հարձակվել մեր պատմության և պատմական տարածքների վրա, իր մաշկի վրա կզգա մեր զինվորների հուժկու հարվածները։

Ինչպես կասեր մեծն Շիրազը`

«Մենք խաղաղ Էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:

Խաչով ու զենքով հաղթելու ենք…


Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

«Թամզարա». Արամ MP3 և Գուրգեն Դաբաղյան

Կոմիտասի «Զուլոն»՝ նոր մեկնաբանությամբ

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Զեմֆիրա «Ղրիմ». երգը հայերեն

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել