-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Դեռևս նոյեմբերի սկզբին «Արտույտ» ընկերությունը հայտարարել էր, որ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կազմակերպվելու են 6-15 տարեկան արցախցի երեխաների համար նախատեսված նկարչության դասընթացներ՝ դասերի ավարտից հետո ցուցահանդես նախաձեռնելու նպատակով։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի Սոնա Բանոյանն ու «Արտույտ»-ի համահիմնադիրներից Արևիկ Առաքելյանն անձամբ են համադրում և մասնակցում դասընթացներին՝ ուղղորդելով արցախցի փոքրիկներին, որոնք դեռևս Երևանում են, և հայտնի չէ, թե քանի շաբաթ կամ ամիս կմնան այստեղ։ Երեխաների մեծ մասը Շուշիից և Ստեփանակերտից են, պատկերում են իրենց խաղաղության թռչուններին. ոմանք բաց կապույտ աղավնիներ և վառ կանաչ սիրամարգեր են նկարում, մյուսները՝ վիթխարի թութակներ և ֆանտաստիկ ճնճղուկներ՝ թագը գլխին, սակայն բոլոր նկարազարդումները խայտաբղետ ու բազմերանգ են ստացվում: Երեխաներն ասում են, որ նկարելու են շատ ծաղիկներ, արև ու գեղեցիկ կտուրներով կոկիկ տներ, իսկ նկարազարդումներից մեկում հսկա, երփներանգ թռչունը բազմած է զենքի վրա։
Լուսանկարները՝ Մհեր Արշակյանի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո