Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառից դեպի հարավ։ Ջերմաջուրից 75 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնում է Սոթքի գնացքի կայարանը։
Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։
Հանքային ջուրն ունի բուժիչ հատկություն: Կարելի է երկար լողանալ բնական շատրվանի շուրջ կառուցած ավազանում:
Ավազանը գտնվում է Թարթառ գետի ափին` Քարվաճառ քաղաքից մոտ 20կմ հեռավորության վրա: Ուշագրավ է նաև Ջերմաջուր տանող ճանապարհը, որն անցնում է Թարթառ գետի ափով` ժայռերի ու անտառների միջով: Թարթառ գետի ափին են գտնվում գետնի խորքից բխող բնական բուժիչ տաք ջրերը, որոնց ջերմաստիճանը մոտ 60º C է հասնում անկախ տարվա եղանակից:
Տաք, թթու և հանքային այս ջուրն իր բուժիչ հատկություններով և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի Չեխիայի և Ջերմուկի հանքային ջրերին:
Ի դեպ այն ավանը, որտեղ գտնվում է բնական տաք ջրերով հարուստ այս աղբյուրը` Ջերմաջուրը, կոչվում է հենց Ջերմաջուր:
աղբյուր՝ Barev Armenia