Արվեստը քո սմարթֆոնում - VNews

Արվեստը քո սմարթֆոնում

es ashxatum em 2 13 - Արվեստը քո սմարթֆոնում

7 օգտակար բջջային հավելված բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են արվեստով:

Arts & Culture

Google Play ներբեռնել
App Store ներբեռնել
Google որոնողականի արվեստ և մշակույթ նախագիծը, որը 2012 թվականից ունի շուրջ 20 միլիոն օգտատեր, մեծ հետաքրքրություն է վայելում այն համացանցաբնակների շրջանում, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց արվեստի: Նախագիծը ստեղծվել է 2011 թվականին և ամենասկզբում համագործակցում էր 17 համաշխարհային ճանաչում ունեցող թանգարանների հետ: 2012-ին թանգարանների թիվը այս հարթակում հասավ 184-ի՝ աշխարհի 40 տարբեր քաղաքներից: Հավելվածը հեշտ դասակարգում ունի, այն ներբեռնելով՝ կարող եք գտնել շուրջ 32.000 գեղանկար ամենահայտնի 46 թանգարաններից: Հավելվածն աշխատում է 18 լեզուներով: Որոնողականի հավելվածի միջոցով կկարողանաք վիրտուալ այցեր կատարել տարբեր ցուցասրահներ, ստեղծել ձեր ամենասիրելի գեղանկարների հավաքածուն, ծանոթանալ դրանց պատմությանը, հեղինակի ստեղծագործական կյանքին, նոր հետաքրքիր վիդեո և աուդիո բովանդակություն բացահայտել, տեղեկանալ ձեզ մոտ գտնվող սպասվելիք ցուցահանդեսների մասին և անգամ կրթություն ստանալ: Այո հավելվածը համագործակցում է բազմաթիվ համաշխարհային արվեստի դպրոցների, համալսարանների հետ, որոնց կարող եք հետևել և ծանոթանալ առաջարկվող դասընթացներին: Հավելվածը հասանելի է ինչպես Google Play-ում, այնպես էլ App Store-ում:

b6a56e9830564907b1f36df679af9445 960x480 - Արվեստը քո սմարթֆոնում

Art Authority

App Store ներբեռնել

Google-ի Arts & Culture հավելվածը ներկայացնում է համաշխարհային արվեստի գլուխգործոցներ՝ ամփոփ բովանդակությամբ ու պարբերաբար թարմացվող նորություններով: Art Authority հավելվածը, ի տարբերություն Arts & Culture-ի, վճարովի է և ստեղծված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հենց թվային արվեստով: Գեղեցիկ դիզայնի և հարմար ինտերֆեյսի շնորհիվ հավելվածը ներկայացնում է որակյալ թվային բովանդակություն 1000 թանգարաններից, որոնք սփռված են աշխարհով մեկ: Հավելվածի փնտրողական համակարգը աշխատում է հեշտությամբ և դասակարգում ըստ ժանրերի, հեղինակների և տարեթվերի: Հավելվածում տեղադրված բոլոր կտավները ցուցադրվում են ամենաբարձ որակով: Հավելվածը հասանելի է միայն App Store-ի օգտատերերի համար:

2a4908c1cbde4ea18d0e7b452e85290c 960x480 - Արվեստը քո սմարթֆոնում

DailyArt

Google Play ներբեռնել
App Store ներբեռնել

Եթե ամեն օր փնտրում ես ոգեշնչվելու նոր աղբյուր ու հետաքրքրվում ես դասական ու արդի արվեստով, ուրեմն DailyArt հավելվածի համար շտապիր տեղ գտնել քո սմարթֆոնում: Միացիր 700.000 արվեստասերների համայնքին, ովքեր ամեն օր օգտվում են այս հավելվածից ավճար և առանց գովազդային միջամտությունների: Ուզո՞ւմ ես իմանալ՝ ինչու Վան Գոգը կտրեց իր ականջը, ո՞վ է Պիկասսոյի հայտնի դիմանկարի կինը կամ ինչպես Ջեքսոն Պոլլոքը ստեղծել իր գեղանկարները… DailyArt-ը must-have հավելված է բոլոր արվեստասերների համար: 2000-ից ավել գլուխգործոցներ, 700 արտիստի ստեղծագործական կյանքի մասին տեղեկություններ, նորություններ 800 ցուցասրահների հավաքածուներից: Հավելվածն ամեն օր կթարմացնի արվեստի մասին ունեցածդ գիտելիքներն ու կհիշեցնի ամենաթարմ նորությունների մասին: Հավելվածն անվճար է և հասանելի է Google Play և App Store օնլայն խանութներում:

 

28ea31622b3c42f3a14715a0c2c731fa 960x480 - Արվեստը քո սմարթֆոնում

Touch Van Gogh

Google Play ներբեռնել
App Store ներբեռնել

 

Ամստերդամում գտնվող հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի թանգարանի աշխատակիցները ստեղծել են մի հավելված, որտեղ կարելի է գտնել տաղանդաշատ նկարչի այնպիսի կտավներ, ինչպիսիք են՝ «Վան Գոգի ննջարանն Առլում»,«Փարիզի տեսարանը Թեոյի բնակարանից Լեպիկ փողոցում», «Ձկնորսական նավակներ Սեն-Մարի դե լա Մեր ափին» և ոչ միայն: Նկարչի բոլոր նկարները հավելվածում ներկայացված են ամենաբարձ որակով, որոնք ուղեկցվում են հետաքրքիր մեկնաբանություններով և որ ամենակարևորն է՝ ինտերակտիվ են: Վան Գոգի կտավները, նամակներն ու գծանկարները մշտապես թարմացվում են: Այս հավելվածը նույնպես անվճար է և հասանելի է Google Play-ում և App Store-ում:

3e419c092b9c42798bc7586985606c76 960x480 - Արվեստը քո սմարթֆոնում

1 2

Լուվրը թվայնացրել է իր ամբողջ հավաքածուն

Մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ու արհեստական ինտելեկտի ստեղծագործությունները

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

«Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

«Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշել

Բիզնեսն արվեստում. XX դարի ամենաթանկարժեք 10 կտավները

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

Հայերը Իրանում

Խիստ մշակութային ռեկորդներ

Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները և դրանց առեղծվածները

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու

Վան Գոգի կտավը գողացել են

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Հանճարներ, որ մահացան աղքատության մեջ

Վան Գոգի կյանքն իլյուստրացիաներով