Արխիվային կադրեր Էմի Ուայնհաուսի սպասվելիք ֆիլմի թրեյլերում - VNews

Արխիվային կադրեր Էմի Ուայնհաուսի սպասվելիք ֆիլմի թրեյլերում

Amy Winehouse – Back to Black վավերագրական ֆիլմը կպատմի երգչուհու վերջին ալբոմի մասին և ոչ միայն

Այս աշնան ամենասպասված ֆիլմերի #mustwatch ցանկում կարող եք ընդգրկել նաև բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ Էմի Ուայնհաուսի վավերագրական ֆիլմը: Back to Black-ը կպատմի բոլոր մանրամասները համանուն ալբոմի ստեղծման մասին և էկրաններին կհայտնվի այս աշնանը:

Բաց մի թող նաև՝  Նոր ֆոտոալբոմ և մինչ այժմ չհրապարակված լուսանկարներ Էմի Ուայնհաուսից

Ֆիլմում կտեսնեք նաև Էմի Ուայնհաուսի փակ համերգներից կադրեր, ինչպիսին օրինակ «An Intimate Evening in London»-ն է, որը Ուայնհաուսը կազմակերպել էր իր մտերիմների համար Լոնդոնում:

Amy Winehouse — Back to Black ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է, ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է նոյեմբերի 2-ին:

Կարդա՛  Էմի Ուայնհաուսն ասել է . . .

Back to Black-ը Ուայնհաուսի սինգլն է իր երկրորդ վերջին համանուն ալբոմից, որը լույս է տեսել 2007 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Island Records-ի միջոցով: «Գրեմմիի» 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ բրիտանացի երգչուհին ստացել է հինգ արձանիկ «Լավագույն փոփ ալբոմ», «Լավագույն նոր կատարող» և «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն» ու «Փոփ երգի լավագույն կանացի կատարում» անվանակարգերում «Rehab» երգի համար։ Ալբոմը երաժշտական քննադատների մեծամասնությունը դրական արձագանք է տվել, բարձր գնահատելով Ուայնհաուսի տաղանդը:

 


Գայ Րիչիի «Ջենթլմենները»

10 փաստ Էնթոնի Բյորջեսի մասին, որ գուցե չգիտես

ՁԻԱՀ. հիվանդություն, որից ՌԴ-ում օրական 100 մարդ է մահանում…

5 ֆիլմ բաց տեսարաններով

Ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Ֆիլմեր և սերիալներ աղջիկների համար

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Վուդի Ալլենը նոր ֆիլմի վրա է աշխատում

Մինչ այժմ չհրապարակված բացառիկ լուսանկարներ Էմի Ուայնհաուսից…

Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները 3»-ի թողարկման օրը

Ժան Լյուկ Գոդարը նոր ֆիլմի վրա է աշխատում

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Մայքլ Ջեքսոնը նրանց չի սպանել․ Բարբարա Սթրեյզանդը «Leaving Neverland»-ի մասին

Քուրտ Քոբեյնի բացառիկ լուսանկարները

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 1]