fbpx

Աշխարհի ամենահին գինին, որը պահվում է թանգարանում

Գինին երկար ու հին պատմություն ունի, սակայն նրա ծագումը մինչ օրս հստակ չէ: Շատ պատմություններ կան դրա հետ կապված և ըստ դրանցից մեկի գինի ու ընդհանրապես ալկոհոլ սկսեն են օգտագործել Ք.Ա. 10.000-8.000թթ.-ին: Երբ քաղաքակրթությունը սկսեց կամաց-կամաց զարգանալ և մարդիկ սկսեցին մեկ տեղում բնակվել, նրանք սկսեցին նաև մշակաբույսեր աճեցնել, ինչն էլ աստիճանաբար հանգեցրեց գինու արտադրությանը:

Որոշ ժամանակ առաջ գտնվել է գինու մի շիշ, որը պարզվում է՝ մեզ հանդիպած ամենահին գինին է: Այն առնվազն 1650 տարվա հնություն ունի. ստեղծվել է Ք.Հ. մոտ 325-359թթ.-ին: 1.5 լիտրանոց այս ապակե շիշը գտնվել է Գերմիանիայի տարածքում անցկացվող պեղումների ժամանակ՝ հռոմեացի մի ազնվականի գերեզմանում:

Հայտնի չէ, թե ինչ համ կամ հոտ ունի Römerwein-ը (գինու անունը), քանի որ գինու գիտակները չեն բացել այն: Նրանք չգիտեն՝ ինչ տեղի կունենա հեղուկի հետ, եթե այն բացեն:

Պատմական այս հիանալի բացահայտումն այժմ պահվում է Գերմանիայի «Պֆալցի պատմական թանգարանում»:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և Facebook-ում