Աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը

2019թ.-ի ապրիլին թողարկվեց Marvel-ի այդքան սպասված «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը, որը լեգենդար կերպով վերջ դրեց 10 տարի կինոաշխարհը զարգացրած ու հարստացրած «Վրիժառուները» ֆիլմաշարի մի ողջ էրայի:

Ֆիլմն այնքան սպասված էր, որ տոմսարկղերն ուղղակի թնդում էին վաճառքների թվով, ԱՄՆ-ի մի շարք կինոթատրոններ դրա թողարկման առաջին հանգստյան օրերին աշխատում էին 24 ժամ շարունակ, դե իսկ այս ամենը հանգեցրեց նրան, որ ընդամենը երկու օրում «Վերջնախաղը» կարողացավ դառնալ 2019թ.-ի ամենաեկամտաբեր ֆիլմը, մտնել աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցած ֆիլմերի տասնյակն, իսկ մի քանի օր անց՝ հայտնվել ցանկի 2-րդ հորիզոնականում: Անցնելով նույնիսկ տասնամյակներ շարունակ սիրված ու դիտված «Տիտանիկ» ֆիլմին՝ հիմա «Վրիժառուները. Վերջնախաղը» ֆիլմին առաջին հորիզոնականում լինելու համար խանգարում է միայն 2009թ.-ին թողարկված «Ավատար»-ը:

Եկեք տեսնենք, թե ինչ տեսք ունի աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերի ցանկը «Վերջնախաղի» բարձրացրած փոթորկից հետո:

10. Black Panther | Սև հովազ (2018թ.) 

Համաշխարհային մասշտաբով՝ 1մլրդ 364մլն դոլար

9. Avengers: Age of Ultron | Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջան (2015թ.)

Համաշխարհային մասշտաբով՝ 1մլրդ 405մլն դոլար

8. Furious 7 | Ֆորսաժ 7 (2015թ.)

Համաշխարհային մասշտաբով՝ 1մլրդ 516մլն դոլար

7. Marvel’s The Avengers | Marvel-ի Վրիժառուները (2012թ.)

Համաշխարհային մասշտաբով՝ 1մլրդ 518մլն դոլար

6. Jurassic World | Աշխարհը յուրայի դարաշրջանում (2015թ.)

Համաշխարհային մասշտաբով՝ 1մլրդ 671մլն դոլար

1 2

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Հայազգի Էնդի Սերքիսը «Venom 2»-ի ռեժիսորն է

«Վրիժառուներ. Վերջնախաղը» հաղթել է «Ավատարին»՝ դառնալով ամենաեկամտաբեր ֆիլմը

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

Հայազգի երգչուհի Բեթթին նկարահանվել է HBO-ի նոր «Էյֆորիա» սերիալում

10 ամենածախսատար ֆիլմերը, որ երբևէ նկարահանվել են

Սփոյլերներ. 5+ հարց, որ ծագեց «Avengers: Endgame»-ից հետո

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

«Avengers. Endgame»-ի հսկայական սփոյլեռ հոլովակ է հայտվել համացանցում

Քրիս Էվանսը քաղաքական կայք է հիմնել

Marvel-ի «Վրիժառուները. Վերջնախաղն» արդեն երկու ռեկորդ է սահմանել