-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Շատերը լուսանկարչությունը գուցե արվեստ չեն համարում ու հնարավոր է՝ զարմանան, որ լուսանկարները կարող են ամենահայտնի նկարիչների ձեռքով նկարված կտավներից էլ թանկ վաճառվել:
Կզարմանաք, թե ոչ, բայց այդպիսի բազմաթիվ լուսանկարներ կան, որոնք վաճառվում եմ մի քանի միլիոն դոլլարներով:
Ահա դրանցից 5-ը այստեղ.
1999-ին արված այս լուսանկարը արժե 6 ու կես մլն դոլլար: Այն արվել է Արիզոնա նահանգում:
Գերմանացի լուսանկարիչը այս ֆոտոն արել է 1999-ին: Արժեքը՝ 4 մլն 338 000 դոլլար: Անդրեաս Գուրսկին հայտնի լուսանկարիչ է: Նրա աշխատանքներից մի քանիսը ևս վաճառվել են մեկ միլիոնից ավելի թանկ:
Այս լուսանկարում Գերմանիայում գտնվող Ռեյն գետն է՝ նկարված անձրևոտ ու ամպոտ եղանակին: Այս լուսանկարի բնօրինակում կային նաև անցորդ ու շուն: Հեղինակը ֆոտոշոփի օգնությամբ հանել է նրանց և միայն այս տեսքով լուսանկարը վաճառել Christie’s աճուրդում:
Այս լուսանկարը կապ ունի մեկ այլ հայտնի լուսանկարիչ Ալֆրեդ Շտիգլիցի այն նույնանուն ֆոտոյի հետ, որտեղ, որպես 20-ականների Ամերիկայի խորհրդանիշ, պատկերված է ամորձատված ձի:
Գարի Գրոսի ֆոտոյում մերկ Բրուք Շիլդսն է, որն այդ ժամանակ դեռ 10 տարեկան էր:
Հետագայում դերասանուհին փորձեց արգելել լուսանկարի բազմացումն ու վաճառքը, սակայն դատարանը մերժեց նրա հայտը: Լուսանկարվելիս փոքրիկի փոխարեն մայրն էր պայմանագիր ստորագրել, որտեղ լուսանկարի հետագա ճակատագրի մասին ոչ մի խոսք չի եղել:
Հայտնի լուսանկարչուհի Սիդնի Շերմանի այս լուսանկարը արվել է 1981-ին: Վաճառվել է 3890 դոլլարով 2011 թվականին: Այս լուսանկարում հեղինակը փորձել է պատկերել երիտասարդ, նոր-նոր արթնացող կանացիությունը, սպասումներն ու հասուն կյանքին տրվելու իղձը:
Բրիտանացի լուսանկարիչներն իրենց այս կոլաժով փորձել են պատկերել այն գաղափարը, որ բոլորս նկարիչներ ենք ու յուրաքանչյուրիս կյանքը արվեստի գործ է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո