Վիճակագրության համաձայն` աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկ է: Գիտնականները մշտապես շարունակում են ուսումնասիրել ձախլիկների ու աջլիկների առավելություննեը: Ահա մի քանի փաստ ձախլիկների մասին.
- Ասում են, եթե ուշադիր հետևենք նորածինների վարքին, կնկատենք, որ նրանք սովորաբար իրերը վերցնում են ձախ ձեռքով:
- Ձախլիկներ կան ողջ աշխարհում, ու հաճախ տարբեր երկրներում նրանց հետ կապված հանդիպում ենք տարօրինակ փաստերի: Օրինակ, Ճապոնիայում, եթե ամուսինն իր սիրելի կնոջ մոտ հայտնաբերի ձախլիկություն, նրանք կամուսնալուծվեն:
- Մարդկության միայն 1%-ն է ընդունակ գրել 2 ձեռքով էլ:
- Երբ մարդու մոտ գերակայում է ուղեղի ձախ կիսագունդը, նշանակում է նրա աջ կիսագունդն է պասիվ: Ուղեղի ձախ կիսագնդի շնորհիվ մենք կարդում ենք, գրում ենք, խոսում ենք և աշխատում: Մարդկանց մեծամասնությունն աջլիկ է, իսկ ձախլիկների մոտ ուղեղի աջ կիսագունդն է գերակայում, ուստի նրանց մոտ ավելի զարգացած է մարմնի ձախ հատվածը:
- Տղամարդիկ ավելի հաճախ են ձախլիկ լինում, քան կանայք:
- Մարդկանց 10-12%-ը ձախլիկ է:
- Ձախլիկների միջազգային օրը ստեղծվել է նրանց խնդիրներին առավել շատ ուշադրության արժանացնելու համար: Քանի որ մարդկանց քիչ տոկոսն են կազմում ձախլիկները, նրանց համար տարբեր ոլորտներում դժվարությունները շատ են: Այս տոնը հենց այդ խնդիրները վեր հանելու համար է ստեղծվել:
- Մայրերը, որոնց տարիքը գերազանցում է 40-ը, ավելի հավանական է, որ լույս աշխարհ բերեն ձախլիկ երեխա, քան, օրինակ, 20-ամյա մայրերը:
- Ըստ հետազոտությունների՝ ձախլիկները առավել տաղանդավոր են մաթեմատիկայում և ճարտարապետությունում:
- Անշուշտ ձախլիկները տաղանդավաշատ մարդիկ են, այս մասին են վկայում մի շարք հայտնի անուններ, որոնք ներկայացնում ենք ստորև՝






Հանս Քրիստիան Անդերսեն







Դևիդ Լեթթերման



Ջիմի Հենդրիքս


Սփայք Լի
