fbpx

Լրացուցիչ

Աստղային 7 ամուսնական զույգեր, որոնք սիրահարվել են նկարահանումների ժամանակ

Շատ մարդիկ են սկսում սիրային հարաբերությունների մեջ մտնել իրենց աշխատակիցների հետ, ու հայտնի մարդկանց համար էլ դա բացառություն չէ: Ֆիլմերում միասին հանդես գալը օգնել է մի շարք աստղերի գտնել իրենց երկրորդ կեսին, սիրահարվել, ամուսնանալ ու գեղեցիկ ընտանիք կազմել: Ահա այդպիսի աստղային զույգերից մի քանիսը, որոնք  մինչ օրս ապրում են միասին՝ շրջապատված սիրով, ներդաշնակությամբ ու երեխաներով:

1. Չենինգ Թաթում և Ջենա Դեվոն

Զույգը հանդիպել է 2006թ.-ին թողարկված “Step Up” ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ երկուսն էլ մարմնավորում էին գլխավոր հերոսներին: 3 տարի անց նրանք ամուսնացան, իսկ 2013-ին արդեն լույս աշխարհ եկավ նրանց դուստրը:

2. Ռայան Ռեյնոլդս և Բլեյք Լայվլի

2010թ.-ի “Green Lantern” ֆիլմում նկարահանված հոլիվուդյան այս ամենազավեշտալի զույգի սիրո պատմությունն իսկապես հետաքրքիր է: Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ռեյնոլդսն ամուսնացած էր Սքարլետ Յոհանսոնի հետ, իսկ Լայվլին լուրջ հարաբերությունների մեջ էր գտնվում Փեն Բեջլիի հետ: Սակայն դա չխանգարեց նրանց: Զույգը պաշտոնապես սկսել է հանդիպել 2011թ.-ին` որպես ընկերներ տարբեր մարդկանց հետ երկակի ժամադրության գնալուց հետո: 

3. Ռայան Գոսլինգ և Էվա Մենդես

Նրանք հանդիպել են 2012թ.-ի “The Place Beyond The Pines” ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ հիմա արդեն երկու գեղեցիկ դուստր ունեն: 

4. Հայդեն Քրիսթենսոն և Ռեյչլ Բիլսոն

Բիլսոնն ու Քրիսթենսոնը սիրահարվել են միմյանց 2007թ.-ի “Jumper” ֆիլմի նկարահանումների ժամանակ:  Զույգն ունի մեկ երեխա ու աջակցում է “No Kids Policy” միությանը, որը փորձում է արգելել հայտնի մարդկանց երեխաներին նկարահանելն առանց ծնողների  համաձայնության: 

5. Ջոշ Դալաս և Ջենիֆեր Գուդվին

Զույգը հանդիպել է “Once Upon a Time” հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, որտեղ դերասանուհին մարմնավորում էր Սպիտակաձյունիկին, իսկ Դալասը՝ արքայազնին: Ինչպես և ֆիլմում, նրանք գտան իրար և ամուսնացան 2014թ.-ին: Այժմ ունեն 2 երեխա:

6. Բեն Աֆլեք և Ջենիֆեր Գարներ

2003թ.-ի “Daredevil” ֆիլմի նկարահանումների ժամանակ մտերմացած զույգը սկսել է պաշտոնապես հանդիպել 2004թ.-ի կեսերին: 2005թ.-ի հունիսի 29-ին նրանք ամուսնացան ու հիմա արդեն միասին 3 երեխա ունեն: 

7. Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի

Քանի որ այս զույգի ճակատագիրը դեռ հայտնի չէ, մենք որոշեցինք նրանց ամենավերջում ավելացնել, որովհետև կազմել այս ցանկն առանց Ջոլի և Փիթ զույգի մեզ համար մի փոքր ցավոտ էր: Այնուամենայնիվ, զույգը հանդիպել է 2005-ի “Mr. and Mrs. Smith” ֆիլմի նկարահանումների ժամանակ, ու թեև Փիթն այդ ժամանակ ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ, նա միևնույն է, չկարողացավ դիմադրել. սիրահարվեց Ջոլիին, բաժանվեց կնոջից, Ջոլիի հետ ունեցավ 6 երեխա (մի քանիսը որգդեգրված), ապա ամուսնացավ դերասանուհու հետ: Ներկա պահին հոլիվուդյան այս ամենագեղեցիկ զույգերից մեկը ապահարզանի անդունդի եզրին է գտնվում, սակայն ըստ վերջին տեղեկությունների նրանք չեն շտապում բաժանվել: Գուցե նրանց համար ամեն ինչ դեռ կորած չէ: 


5 ֆիլմ ճանապարհորդության մասին

Բեն Աֆլեքը և Մեթ Դեյմոնը նոր նախագիծ են պատրաստում

Համացանցը նկատել է՝ Բրեդ Փիթը միշտ նմանակում է այն կանանց, որոնց հետ հանդիպում է

Վենետիկի 75-րդ կինոփառատոնի մասնակից ֆիլմերը

Աշնան ամենասպասված ֆիլմերից մի քանիսը

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք (մաս 2)

Հայտնի աստղեր, որոնք չկան սոցիալական ցանցերում

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք

«Once Upon a Time in Hollywood/Մեկ անգամ Հոլիվուդում». առաջին կադրը

Աստղերի բացառիկ լուսանկարները հայտնվել են համացանցում

Աստղային սելֆիներ, որ պայթեցրել են համացանցը

Կայացել է Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության հարցի դատավորությունը

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

Մորգան Ֆրիմանի լավագույն ֆիլմերից մի քանիսը

6 ֆիլմ,որ դուր կգա պոկեր սիրողներին

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ