Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք - VNews

Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք

es ashxatum em 2 22 - Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք

Օտտո Ֆոն Բիսմարկի կարծիքով՝ քաղաքականությունը ճշմարիտ գիտություն չէ, քաղաքականությունը հնարավորին արվեստն է: Քաղաքականության մեջ մինչ օրս եղել են հայտնի անուններ, որոնք փորձել են հաջողել և՛ արվեստի, և՛ քաղաքականության մեջ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրանցից մի քանիսին, որոնց անունները կապվում են կինոյին, երաժշտությանը, թատրոնին  և իհարկե քաղաքականությանը:

Ռոնալդ Ռեյգան

Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1981 թվականին, երիտասարդ տարիներին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որպես դերասան: 50 տարբեր կերպարներ, որոնց մարմնավորել է Ռեգանը 1930-ից 1950 թվականներն ընկած ժամանակահատվածում: Love Is on the AirThe Bad ManDark Victory և այլ ֆիլմեր, որի ենթավերնագրերում կարելի է գտնել Ռոնալդ Ռեյգան անուն ազգանունը: Ֆիլմերից բացի Ռոնալդն աշխատել է նաև մի քանի ռադիոկայաններում, հաջողել սպորտում նաև թատրոնում:

5aba3dcf657fae27008b462e 960 720 960x720 - Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք

Սինթիա Նիքսոն

«Սեքսը և Քաղաքը» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի 51-ամյա դերասանուհի Սինթիա Նիքսոնը, որը հեռուստասերիալում մարմնավորում է Միրանդա Հոբսին, դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր, որ առաջադրվելու է Նյու Յորքի Նահանգապետի պաշտոնիում: Այս տարվա սեպտեմբերին կայանալիք ժողովրդավարական ընտրություններում Նիքսոնը մարտահրավեր է նետելու պաշտոնավարող Ջորջ Էնդրու Կուոմոնին :

cynthia nixon 2017 2 960x640 - Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք

Առնոլդ Շվարցենեգեր

«Եթե ես նախագահ լինեի, Օբամայից ավելի լավ կաշխատեի»

Մի առիթով այս տողերն ասել է կինոդերասան և բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերը: «Տերմինատոր»-ի հայտնի դերասանին, չնայած դեռ չի հաջողվել ստանձնել նախագահի պաշտոնը, այնուամենայնիվ  Շվարցենեգերը 2003 թվականին հասցրել է առընչվել քաղաքականությանը՝ ընտրվելով Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետ: Ի դեպ  կինոդերասանի նահանգապետ եղած ժամանակահատվածում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։

rabstol net arnold schwarzenegger 1 960x600 - Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք

Գլենդա Ջեքսոն

Անգլիացի դերասանուհի, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Գլենդա Ջեքսոնը դերասանի իր կարիերայից բացի հայտնի է նաև, որպես քաղաքական գործիչ: Դերասանուհին խաղացել է 50-ից ավել ֆիլմերում, երկու անգամ ստացել «Օսկար» մրցանակ լավագույն դերասանուհի անվանակարգում, 8 անգամ ներկայացվել է «Ոսկե Գլոբուսի» ստացել՝ մեկը: 1990-97 թվականներին Գլենդան իրեն փորձել է նաև քաղաքականության մեջ և անգամ հավակնել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնին:

03 glenda jackson 960x620 - Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք

Շիռլի Թեմպլ

Մեկ այլ ամերիկացի դերասանուհի նաև երգչուհի, որն ընդամենը 6 տարեկանում ստացել էր «Օսկար», որպես լավագույն անչափահաս դերասան: Շիռլի Թեմպլը հայտնի դարձավ 1930-ականներին իր խաղացած մանկական դերերով։ Դերասանի իր կարիերայի ավարտից հետո Թեմպլն անցավ քաղաքական գործունեության, ստանձնելով ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը՝ Չեխոսլովակիայում։

3306853 - Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք

Դոնալդ Թրամփ

Բոլորովին վերջերս նրա աստղը «Փառքի ծառուղում» ջարդուփշուր արեցին: Նա չնայած մասնագիտությամբ դերասան չէ, բայց հասցրել է նկարահանվել  բազմաթիվ հեռուստաշոուներում և ֆիլմերում: Խոսքը ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ, Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ՝ Դոնալդ Թրամփի մասին է:  «Տանը մենակ 2»,«Դայակը», «Արքայազնը Բեվերլի Հիլզից», « Մեր օրերի կյանքը» և մի շարք այլ ֆիլմեր, որտեղ ԱՄՆ-ի ներկայիս նախագահի անուն ազգանունը նույնպես կգտնեք ֆիլմերի լուսագրերում:

maxresdefault 13 960x540 - Աստղային փառք ու քաղաքականություն. 6 մարդ, որոնք կարողանում են համատեղել դրանք


Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Արմեն Եսայանց. ժամանակակից արվեստ, ինստիտուցիոնալ մոտեցման բացակայություն և դրանից առաջացող խնդիրներ

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները