Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են - VNews

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

ստղերն աստղերի ֆաներն են - Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Շատերս, եթե ոչ բոլորս, ունենք մեկն, ում համարում ենք մեր իդեալը, կամ որին ուղղակի երկրպագում ենք՝ փորձելով հետևել կամ նրա՛ ոճին, կա՛մ որդեգրել նախընտրությունները, կամ էլ, որի աշխատանքներով ուղղակի հիանում ենք: Նրանց հանդիպելիս շատերս գուցե ուշաթափվենք, լաց լինենք, կամ պարզապես գլուխներս կորցնենք: Հայտնի աստղերը ևս բացառություն չեն: Մեր սիրելի հայտնի մարդիկ նույնպես երկրպագուներն են այլ հայտնի մարդկանց: VNews-ը փորձել է առանձնացնել 10+ աստղերի, որոնք այլ աստղերի իրական երկրպագուներն են:

1. Սոֆի Թըրներ՝ Ռայան Գոսլինգdrake

«Գահերի խաղը» սերիալի դերասանուհին Ռայան Գոսլինգի հայտնի երկրպագու է: Մի անգամ նա երեկույթի ժամանակ նկատել է Գոսլինգին, «գաղտնի» լուսանկարվել նրա հետ ու նկարը տեղադրել ինստագրամի իր էջում: «Կներեք, տղանե՛ր, ես արդեն զբաղված եմ»:

View this post on Instagram

Sorry boys. I'm off the market

A post shared by Sophie Turner (@sophiet) on

2. Թեյլոր Սուիֆթ՝ Ադել և Ջոան Ռոուլինգ

Թեյլորն ինստագրամյան իր էջում մի անգամ հրապարակել է լուսանկարներ Ադելի և Ջոան Ռոուլինգի հետ: Նա գրել էր՝ «Այնքան շնորահակալ եմ այս կանանց իրենց ստեղծած ու արվեստի միջոցով մեզ փոխանցած բառերի համար: Շնորհակալ եմ, որ եկաք Լոնդոնի իմ համերգին: Հավերժ»:

3. Փինք՝ Ջոնի Դեփ

Ջիմմի Քիմելի հաղորդման ժամանակ Փինքը նշել է, որ Ջոնի Դեփի այնքան մեծ երկրպագու է, որ նույնիսկ չի կարողանում խոսել նրա հետ: Երգչուհին մի անգամ է հանդիպել դերսանին, այն էլ իր ամուսնու դրդմամբ, բայց առաջին շփումը Փինքի խոսքով այդքան էլ հաջող չի ստացվել՝ նրանք չեն հասկացել իրար: Սակայն երկրորդ շփումը հաստատ հաջողված էր. տեսե՛ք ինքներդ՝ Ջոնի Դեփն անակնկալի է բերում Փինքին:

4. Միլի Բոբի Բրաուն՝ Դրեյք

Դեռահաս դերասանուհին Դրեյքի մեծ երկրպագու է, նա նույնիսկ կարողանում է նրա երգերը երգել: Դրեյքն իր հերթին՝ Միլիի մեծ ֆանն է, ինչը կարող եք նույնիսկ գուշակել նրա դեմքից:

View this post on Instagram

this guy… ❤️

A post shared by by mills ♡ (@milliebobbybrown) on

5. Էմմա Ուաթսոն՝ Սելին Դիոն

«Հարի Փոթեր» ֆիլմաշարում Հերմայոնիին մարմնավորող Էմմա Ուաթսոնը Ջիմմի Քիմելի հաղորդման ժամանակ պատմել է, որ միանգամայն տարված էր Սելին Դիոնով, երբ հանդիպել է նրան «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերայի ժամանակ: «Սելին Դիոնը ժամանեց և ես ուղղակի գրկել էի իմ մենեջերին ու ասում էի. «Սա չափազանց է ինձ համար: Պետք է նշեմ, որ ծնողներս չեն հասկանում Հոլիվուդի աստղերին և այլ նման բաներ, բայց ես ու մայրս մեքենայի մեջ առանց դադարի լսում էինք Սելին Դիոնի երգերը»:

celine dion emma watson dan stevens fangirling 1506956148 960x1251 - Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

6. Քիմ Քարդաշյան՝ Շեր

Քիմը բազմիցս նշել է, որ հայազգի երգչուհի Շերն իր իդեալն է: Նա նույնիսկ 2017թ.-ին BAZAAR ամսագրի ֆոտոշարքում Շերի ոճով է լուսանկարվել, իսկ հաջորդ տարի նրա լասվեգասյան համերգին ներկա գտնվել, որտեղ երգչուհու հետ նույնիսկ խոսել է Հայաստան գալու մասին: Քիմն իր ինստագրամյան էջում պարբերաբար տեղադրում է նաև Շերի լուսանկարները՝ նրան անվանելով հայ գեղեցկուհի:

cher and kim kardashian - Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

1 2

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Ջասթին Թիմբերլեյքը մարմնավորելու է սկանդալային հեռուստահաղորդավարի

Ալեքս Ռոդրիգեսը ուզում է վերամիավորվել Ջենիֆեր Լոպեսի հետ

«Սա բարդ տարի էր». Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

Հայտնի է դարձել, թե երբ կթաղարկվի Ջոնի Դեփի մասնակցությամբ վերջին ֆիլմը

Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը մեմ է դարձել

Արդյո՞ք Էմմա Ուաթսոնը պատրաստվում է դադարեցնել կինոկարիերան

Ինչպե՞ս է Քանյեն՝ Քիմից բաժանվելու ֆոնին…

Ջենիֆեր Էնիսթոնի 5 լավագույն ֆիլմերը

Համացանցը մեղադրում է Քիմին, իսկ Քիմը՝ զայրանում

2021-ին` 40 տարեկան [հայտնի մարդիկ, որ տոնելու են 40 ամյակը]

Քիմ Քարդաշյանը ցույց տվեց իր ամուսնական մատանին

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել

Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը